Տետուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տետուան
Tetuan vista desde un tejado.JPG
Տեսակքաղաք, urban commune of Morocco? և մեծ քաղաք
ԵրկիրFlag of Morocco.svg Մարոկկո
ՎարչատարածքTétouan Province?
ԲԾՄ90 մետր

Տետուան (արաբ․՝ تطوان‎‎, Տիտվան[1], «աչք» կամ «ակունք», բերբՏիտավին[1], ֆր.՝ Tétouan, իսպ.՝ Tetuán, մականունը՝ Սպիտակ աղավնի (արաբ․՝ الحمامة البيضاء‎‎)[2]), քաղաք Մարոկկոյի հյուսիսում՝ Ռիֆ բերբերական ցեղային շրջանում։ 1912-1956 թվականներին Տետուանը եղել է Իսպանական Մարոկկո պրոտեկտորատի մայրաքաղաքը։ Ներկայում այն ​​Տանժեր-Տետուան շրջանի Տետուանի նահանգի տարածաշրջանային կենտրոնն է։ 2014 թվականին Մարոկկոյւմ անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 380787 մարդ[3]։

1997 թվականին Տետուանի մեդինան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետուանը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Ջիբրալթարի նեղուցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Տանժերից 40 կմ դեպի արևելք, որը ժամանակին եղել է Մաղրիբում եվրոպական ներկայության կարևոր կենտրոն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է շուրջ 25 հազար մարդ, որի կեսը հրեաներ էին, մոտ 40%-ը՝ մահմեդականներ (հիմնականում բերբերներ, բայց եղել են նաև արաբներ), իսկ մոտ 10%-ը իսպանացի գաղութարարներ էին։ Քաղաքն ուներ երկլեզու իսպանա-արաբական բնույթ՝ պահպանելով ընդհանուր ասիական կենցաղը։ Անկախությունից հետո հրեաներն ու քրիստոնյաները հիմնականում արտագաղթել են։ Հատկանշական է, որ Մարոկկոյի իսպանական շրջանում մուսուլմանների մեծամասնությունը արաբներ չէին, այլ Ռիֆ ցեղախմբի բերբերներ։ Այդ ժամանակ մեծ թիվ էին կազմում նաև հրեաները, հիմնականում մառաների սերունդները, որոնք Ռեկոնկիստայի ավարտից հետո աքսորվել էին Իսպանիայից։ Մնացած հրեաներից շատերը ժամանակի ընթացքում դարձել են մուսուլման։ Ժամանակակից քաղաքում պաշտոնական լեզուն արաբերեն է, խոսում են նաև ֆրանսերեն և իսպաներեն։ Հին քաղաքի շատ վայրերում պահպանվել են երկլեզու իսպաներեն-արաբական նշաններ։ Վախենալով Մարոկկոյի հյուսիսում ինքնավարության ձգտման աչտահայտություններից՝ կենտրոնական կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետգաղութային ժամանակահատվածում իսպաներենը գործածությունից դուրս մղելու և այն արաբերենով ու ֆրանսերենով փոխարինելու համար։ Ներկայումս երիտասարդները գործնականում իսպաներեն չեն խոսում, չնայած ավագ սերունդը շատ լավ է խոսում։ Վերջերս Իսպանիան քաղաքում բացել է իսպաներենի ուսումնասիրման մի շարք կենտրոններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տարածքում առաջին բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա. 3-րդ դարում հնագույն մավրերի կողմից և կոչվել է Թամուդ։ Քաղաքի տարածքում կատարված պեղումները ցույց են տվել, որ այնտեղ ավելի վաղ (մ.թ.ա. 7-րդ դար) գերիշխում էին փյունիկեցիները (Կարթագեն), իսկ ավելի ուշ՝ հռոմեացիները (Հռոմեական կայսրություն)։ Մոտ 1305 թվականին Մարինիների տոհմի սուլթան Աբու Տաբիթը կարգի է բերել հին քաղաքի խարխուլ ավերակները։

Ռեկոնկիստայից հետո եվրոպացիներն ավելի ու ավելի շատ ուշադրություն են դարձրել Մաղրիբի երկրներին, որոնց Միջերկրական ծովի ափը ստացել է վատ համբավ` ծովահենների Բարբարոսական ափ անվանումով, որոնց աջակցում էր Օսմանյան կայսրությունը։ Տետուանը վերածվել է հարակից իսպանական Սեուտա քաղաքի վրա հարձակման հենակետի։ Մոտ 1400 թվականին Տետուանն առաջին անգա ավերվել է Կաստիլիայի կողմից։ Ռեկոնկիստան ավարտվել է 1492 թվականին՝ Գրանադա քաղաքի անկմամբ։ Դրանից անմիջապես հետո մորիսկների և մառաների մեծ մասն արտաքսվել է Իսպանիայից։ Պիրենեյան թերակղզու փախստականներն ու վերաբնակիչները հեղեղել են Տետուան ​​քաղաքը և փաստացիորեն վերակառուցել այն նորովի։ 1515-1542 թվականներին քաղաքը ղեկավարել է Սաիդա ալ-Հուրան։

Իսպանական Տետուան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության(չաշխատող հղում) պալատը Տետուանում

Ժամանակի ընթացքում քաղաքը ձեռք է բերել ծովահենական բնակավայրի համբավ։ Աֆրիկյան պատերազմի ժամանակ Իսպանիայի առաջնորդ Լեոպոլդո Օ'Դոնելը գրոհով գրավել է քաղաքը և ստացել Տետուանի դուքսի տիտղոս։ Իսպանիայի նոր կառավարությունն սկսել է քաղաքը բարեկարգել եվրոպական եղանակով։ Բայց հաջողությունը կարճ է տևել, արդեն 1862 թվականի մայիսի 2-ին մուսուլմանները ընդվզել են, վտարել իսպանացիներին և քաղաքը վերադարձրել իր ավանդական տեսքին։ Միայն 1912 թվականին Ֆեսի հաշտության պայմանագրով քաղաքն անցել է Իսպանիային։ 1913 թվականին քաղաքը հայտարարվել է որպես Իսպանական Մարոկկոյի մայրաքաղաք՝ պահպանելով այս կարգավիճակը մինչև 1956 թվականը։ Իսպանական իշխանության տարիներին քաղաքը եղել է նաև Մարոկկոյի հրեական կենտրոններից մեկը։ 1956 թվականից հետո հրեաները գաղթել են Իսրայել, ԱՄՆ, Կանադա և Ֆրանսիա։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 28.
  2. «Tetouan "the white dove" by Danielle Higgins - USAC»։ blog.usac.edu (en-US)։ 2015-05-28։ Վերցված է 2018-10-01 
  3. «POPULATION LÉGALE DES RÉGIONS, PROVINCES, PRÉFECTURES, MUNICIPALITÉS, ARRONDISSEMENTS ET COMMUNES DU ROYAUME D'APRÈS LES RÉSULTATS DU RGPH 2014» (ar, fr)։ High Commission for Planning, Morocco։ 8 April 2015։ Վերցված է 29 September 2017 
  4. Centre UNESCO World Heritage։ «Medina of Tétouan (formerly known as Titawin)»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]