Իսպանա-մարոկկոյական պատերազմ
Իսպանա-մարոկկոյական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աֆրիկայի գաղութային բաժանում | |||||||||
![]() | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
![]() | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
140,000 | 35,000–40,000 |
Իսպանա-մարոկկոյական պատերազմ, հայտնի է նաև որպես Աֆրիկյան պատերազմ (իսպ.՝ La Guerra de África), Իսպանական կայսրության նվաճողական պատերազմն ընդդեմ Մարոկկոյի թագավորության, որը սկսվել է 1859 թվականի հոկտեմբերի 2-ին[1][2]։
Պատերազմող Իսպանիան նպատակ ուներ ամրապնդել իր սահմանները Ջիբրալթարի նեղուցի հարակից տարածքներում՝ նվաճելով Հյուսիսային Աֆրիկայի ափամերձ մի շարք բնակավայրեր։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարում Մարոկկոն պատերազմներում բազմաթիվ պարտություններ է կրում եվրոպացի նվաճողներից։ Հատկապես ակնառու էր 1844 թվականի ֆրանս-մարոկկոյական պատերազմը[3], որտեղ ֆրանսիական բանակն առանց լուրջ դժվարության պարտության է մատնում վերջինիս։ 1856 թվականին բրիտանացիները մարոկկոյական կողմին հարկադրում են ստորագրել երկկողմ համաձայնագիր, որով սահմանափակվում էր Մարոկկոյի մաքսային պարտավորություններն ու վերջ էր դրվում արքայական մենաշնորհին։
Աչքի տակ ունենալով Մարոկկոյի պարտությունները՝ իսպանական բանակը նախապատրաստվում է ներխուժել աֆրիկյան մայրցամաք։ Պատերազմի սկսման համար իսպանացիներին անհրաժեշտ էր ընդամենը շարժառիթ։
Պատերազմի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
1859 թվականի վերջին մարոկկայական ցեղերը սկսում են ապստամբել Սեուտա կղզում կենտրոնացված իսպանական կայսերական կայազորների դեմ։ Իսպանիան անտեսելով Մեծ Բրիտանիայի հետ կնքած պայմանագիրը ներխուժում է Մարոկկոյի տարածք՝ խախտելով Մարոկկոյի խաղաղ կարգավորման բրիտանական պլանները։ Իսպանական կայազորներն արագորեն պարտության են մատնում սուլթական զորքերին և սրընթաց կերպով զարգացնում մարտավարական հաջողությունները։
1860 թվականի փետրվարի 3-ին իսպանական զորքերը հաստատվում են Տետուանում։ Նրանք երկու օր շարունակ ռմբակոծում են քաղաքը և քաոս ստեղծում հարակից բնակավայրերում։ Քաղաքը լքում են բազմաթիվ մարդիկ, շատերը վնասվում են։ Մարոկկացի պատմաբան Ահմադ իբն Խալիդ ալ-Նասիրին իսպանական ռմբակոծություններն ու թալանը ներկայացնում են հետևյալ կերպ․
Պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տետուանի ճակատամարտից հետո իսպանացիների հաղթանակն անխուսափելի էր[4][5]։ Բրիտանական կողմը ճնշում էր գործադրում թե՛ մարոկկացիների, թե՛ իսպանացիների նկատմամբ՝ խաղաղություն հաստատելու պահանջով։ Հաղթանակած Իսպանիան հայտարարում է, որ կայսերական բանակն իր առաջխաղացումը կկասեցնի միայն 100 միլիոն պասետա ռազմատուգանքի վճարումից հետո։
Շուտով բրիտանացիները վճարում են ռեպարացիայի մի մասը, իսկ մինչև գումարի լրիվ մարումը իսպանական ուժերը զբաղեցնում են Տեուտան։ Շուտով իսպանական արքունիքը մաքսային գործակալներ է ուղարկում Մարոկկոյի նավահանգիստներ՝ առևտրային եկամուտները որպես փոխհատուցում գանձելու նպատակով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cronica de la Guerra de África (իսպաներեն)։ N. Mabule y B. Compagni։ 1859
- ↑ Pedro Antonio de Alarcón ( (1880)։ Diario de un testigo de la Guerra de Africa (Spanish)։ Oxford University։ Impr. Central á cargo de V. Saiz
- ↑ «la guerra de africa 1859»։ 2013-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2018-09-01
- ↑ La batalla de Tetuán Archived February 5, 2008, at the Wayback Machine.
- ↑ Las Batalla de Tetuán Archived January 14, 2008, at the Wayback Machine.