Աֆրիկայի գաղութային բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆրիկան 1912 թվականին։
Վարդագույն՝ ֆրանսիական տիրույթներ, դեղին՝ բրիտանական, կանաչ՝ գերմանական, կապույտ՝ պորտուգալական, նարնջագույն՝ բելգիական, նարնջագույն բծավոր՝ իսպանական, վարդագույն բծավոր՝ իտալական

Աֆրիկայի գաղութային բաժանում (ինչպես նաև՝ Մրցավազք Աֆրիկայի համար կամ Կռիվ Աֆրիկայի համար, անգլ.՝ Scramble for Africa, ֆր.՝ Partage de l'Afrique, պորտ.՝ Partilha de África)՝ մի շարք եվրոպական գերտերությունների միջև Աֆրիկայում նոր տարածքներ գրավելու համար մղված սուր հակամարտությունների ժամանակաշրջան։

Չնայած նրան, որ Աֆրիկայում մի շարք տարածքներ արդեն գաղութացված էին, ամենասուր պայքարը ծավալվեց նոր իմպերիալիզմի ընթացքում, մասնավորապես Բեռլինի կոնֆերանսից հետո՝ 1885 թվականին։ Աֆրիկայի բաժանման գագաթնակետը համարվում է Ֆաշոդայի ճգնաժամը 1898 թվականին, ինչը Ֆրանսիային և Բրիտանիային կանգնեցրեց պատերազմի եզրին։ 1902 թվականին եվրոպական տերությունները վերահսկում էին Աֆրիկայի տարածքի 90 %-ը։ Իրենց անկախությունը պահպանել էին միայն ԱՄՆ հովանու տակ գտնվող Լիբերիան և Իտալիայի հետ պատերազմի արդյունքում իր անկախությունը պահպանած Եթովպիան։

20-րդ դարի վերջին Աֆրիկայի բաժանմանը միացավ նաև «սև աշխարհամասը» որպես պաշարների աղբյուր դիտարկող Իտալիայի թագավորությունը։ Վերջինիս հատկապես գայթակղում էին թուլացող Օսմանյան կայսրության և Աֆրիկյան եղջյուրի տարածքները։

Աֆրիկայի գաղութային բաժանումն ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մեկ տարի առաջ, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես բռնակցեց Եգիպտոսը։ Դրանից երկու տարի առաջ տեղի ունեցավ Մարոկկոյի բաժանումը Ֆեսի պայմանագրով, իսկ Իտալիային հաջողվեց Իտալա-թուրքական պատերազմի արդյունքում նվաճել Լիբիան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե.Վ. Յակովլեվ [1] «Աֆրիկայի գաղութային բաժանում»