Ֆեսի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստորագրվել է
— վայր
1912 թ. մարտի 30
Ֆես, Մարոկկո
Կողմեր Մարոկկո Մարոկկո

Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իսպանիա Իսպանիա

Ֆեսի պայմանագիր, 1912 թ. մարտի 30-ին կնքված Մարոկկոյում ֆրանսիական պրոտեկտորատ հաստատելու մասին պայմանագիր է։

Կնքվել է Ֆես քաղաքում, Մարոկկոյի սուլթան Աբդ ալ Հաֆիզի և ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Ռենյոյի կողմից։ Պայմանագրի համաձայն, ֆրանսիական զորքերն օկուպացնելու Էին Մարոկկոն։ Ձևականորեն պետության ղեկավար համարվող սուլթանին կից նշանակվելու Էր ֆրանսիական գլխավոր ռեզիդենտ, որն իր ձեռքում Էր կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը։ Մարոկկոյի արտաքին քաղաքականությունը դրվում էր Ֆրանսիայի հսկողության տակ։ Ֆրանսիան պարտավորվում Էր բանակցություններ վարել Իսպանիայի հետ Մարոկկոյում այդ երկրի շահերի վերաբերյալ (1912-ի նոյեմբ․ 27-ին կնքվել է ֆրանս-իսպանական պայմանագիր, որով Մարոկկոյի մի մասն անցել է Իսպանիայի տիրապետության տակ)։

Պայմանագիրը նախատեսում Էր Տանժերի հատուկ վարչաձևի պահպանումը։ Մարոկկոյի ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով ստորագրվել է (1956-ի մարտի 2-ին) ֆրանս-մարոկկոյական հայտարարություն՝ Մարոկկոյի անկախության վերաբերյալ և այդպիսով Ֆեսի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png