Ալավա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
իսպ.՝ Álava բասկ.՝ Araba | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Cuadrilla de Vitoria?, Quadrilla d'Añana?, Cuadrilla de Ayala?, Montaña Alavesa/Arabako Mendialdea?, Rioja Alavesa?, Cuadrilla de Salvatierra? և Gorbeialdea? | ||||
Մակերես | 3037 կմ² | ||||
ԲԾՄ | 650 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն և բասկերեն | ||||
Բնակչություն | ▲328 868 մարդ (2018) | ||||
Փոստային ինդեքսներ | 01 | ||||
Պաշտոնական կայք | araba.eus | ||||
| |||||
Ալավա կամ Արաբա (իսպ.՝ Álava), պաշտոնապես՝ Արաբա/Ալավա[1], պրովինցիա Իսպանիայում և Բասկերի Երկրի պատմական տարածքի մի մաս։ Նրա մայրաքաղաքը Վիտորիան է, որը նաև ինքնավար համայնքների քաղաքական կառույցների հիմնական նստավայրն է[2]։ Նրան հյուսիսում սահմանակից են Բիսկայա և Գիպուսկոա պրովինցիաները, որոնք մտնում են Բասկոնիա երկրի կազմի մեջ, հարավից՝ Լա Ռիոխա համայնքը, արևմուտքից՝ Բուրգոս պրովինցիան (Կաստիլիա և Լեոն), իսկ արևելքից Նավառա համայնքը։ Տրևինո անկլավը Բուրգոս պրովինցիայի մի մասն է, շրջապատված է Ալավյան տարածքով, սակայն պատկանում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքներին, ոչ Ալավային։
Նա երեք պրովինցիաներից ամենամեծը Բասկերի ինքնավար համայնքում է, 2963 քառ․ կմ, այնուամենայնիվ ամենափոքր բնակավայրն ունի 322,557 բնակչություն (2012 թվականի տվյալներով)։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է Հռոմի Ալբա մեծ առանձնատան շուրջը, Աստուրիկա ճանապարհի վրա, անվան հետ կա վիճաբանություն։ Այնուամենայնիվ, ըստ Euskaltzaindia Բասկերի լեզվաբանական համալսարանի, անունն առաջին անգամ հայտնաբերվել է 8-րդ դարի մուսուլմանական քրոնիկներում՝ որպես Ալավա դաշտավայր։
Ֆիզիկական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալավան ներքին տարածք է և հիմնականում առանձնահատուկ է անցումային կլիմայով, խոնավ՝ Ատլանտյան հյուսիսային պրովինցիաներում ու տաք և չոր՝ Էբրո գետի հյուսիսային հողերում։ Ըստ ռելիեֆի և լանդշաֆտի, տարածքը բաժանված է հինգ հիմնական գոտիների․
Ի տարբերություն Բիսկայա և Գիպուսկոա պրովինցիաների, Ալավայի ջրերը լցվում են Էբրո գետի մեջ, և ապա Միջերկրական ծով երկու ջրային ուղղություններով՝ Զադոռա և Բայազ գետերով։ Ի հավելում Զադոռա ջրամբարը հավաքում է մեծ քանակությամբ ջուր և մատակարարում է ոչ միայն մայրաքաղաքին , այլև նաև Բասկյան մեծ ու փոքր քաղաքներին ինչպիսին է Բիլբաոն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- GGatholic ecclesiastical history
- «Алава»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|