SEAT S.A. (իսպ.՝ Sociedad Española de Automóviles de Turismo, «Զբոսաշրջության մարդատար ավտոմեքենաների իսպանական միություն»), իսպանական մեքենաշինական գործարան, որ ընդգրկված է Audi Brand Group-ի կազմում։ Գրասենյակը գտնվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում (արվարձան Մարտորել)։
Իսպանական մեքենաների պատմությունը սկսվել է 1919 թվականին, երբ իտալիական Fiat ընկերությունն Իսպանիայի Բարսելոնա քաղաքի արվարձանում բացեց իր մասնաճյուղը։ 1953 թվականի նոյեմբերի 13-ին Մարտորելի գործարանում թողարկվեց առաջին SEAT ավտոմեքենան։ 1972 թվականին թողարկվում է երկումիլիոներորդ SEAT-ը։ 1980 թվականին Fiat-ը հրաժարվում է ավելացնել իր կապիտալը SEAT-ում դադարեցնում է իր համագործակցությունն իսպանական ընկերության հետ։ 1982 թվականի սեպտեմբերի 30-ին SEAT-ն համագործակցության պայմանագիր է կնքում գերմանական Volkswagen AG ընկերության հետ, իսկ 1986 թվականի հունիսի 9-ին Volkswagen-ը գնում է իսպանական ընկերության բաժնետոմսերի 51%-ը։ 1990 թվականին Volkswagen Groups-ը դառնում է SEAT-ի լիիրավ սեփականատերը։ 2009/10 մրցաշրջանիս SEAT-ը ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի պաշտոնական հովանավորն է։
2015 թվականին ընկերությունն իրացրել է 400 հազար, 2014 թվականին՝ 390,5 հազար, 2013 թվականին՝ 355 հազար ավտոմեքենա[3]։
Աշխատակազմում ընդգրկված է 15 հազար մարդ (2015 թվական)[4]։ 2015 թվականին ընկերության շահույթը կազմել է €8,3 միլիարդ (աճել է 11 %-ով 2014 թվականի հետ համեմատած), մաքուր շահույթ՝ €6 միլիոն (2014 թվականին այն կազմել է €66 միլիոն)[5]։