Տապաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Տապաս
Tapas
TapasenBarcelona.JPG
գինու կամ գարեջրի հետ մատուցվող խաորտիկ
Իսպանիա
Ծագում
Տեսակխորտիկ
Ենթատեսակappetizer?
Առաջացման երկիրՍան Սեբաստիան
Բաղադրամասեր
Հիմնականհաց
Հնարավորսխտոր, սոխ
Commons-logo.svg Tapas Վիքիպահեստում

Տապաս (իսպաներեն tapas, հոգնակի, tapa -... «կապարիչ»[1]), Իսպանիայում՝ ցանկացած նախուտեստ, որը մատուցվում է բարում գարեջրի կամ գինու հետ։ Դա կարող է լինել ընդեղեն, չիպսեր կամ ձիթապտուղ և անկախ ուտեստներ, օրինակ, «pintxos moruno» խոզի խորոված կամ «pintxos donostyarras» Սան Սեբաստիանում՝ մի շարք տարբեր տաք և սառը նախուտեստներ։ Հաճախ Իսպանիայի տարբեր մասերում (իսկ երկրի հարավ-արևելքում՝ Ալմերիայում և Գրանադայում միշտ) նախուտեստները ընդգրկված են խմիչքի գնի մեջ։

Տապաս բար և ռեստորան Պլասա Մայոր, Մադրիդում

Պատմականորեն, թեթև նախաճաշ՝ հաց կամ խոզապուխտ, դրվում էր մատուցվող բաժակի կամ գինով կուժի վրա՝ ծածկելով իր պարունակությունը ճանճերից ու փոշուց։ Բայց երբ թագավոր Ալֆոնսո X Կաստիլիացին հրամայել էր իր զինվորներին ցանկացած պանդոկում պարտադիր մատուցել գինու հետ նաև անվճար նախուտեստներ, որպեսզի զինվորները չհարբեին, խորամանկ պանդոկատերերը սկսեցին պատրաստել այդ անվճար ուտեստները որքան հնարավոր է փոքր։ Այդ ժամանակից ի վեր հայտնվել է նման ճաշատեսակների, նախուտեստների ավանդույթը[2]։

Իսպանացիների համատարած ժամանցն է տեղափոխել բարից բար՝ խմելով յուրաքանչյուրում գինի կամ մի բաժակ գարեջուր և փորձելով բարի ֆիրմային տապաս խորտիկները։ Տարածված ավանդույթ է, որ բարը կամ տեղական փոքր ռեստորանն ունենա 8- 12 տարբեր տեսակի տապաս` սկուտեղների վրա տաքացած և ապակե կապարիչներով ծածկված նախուտեստները։ Դրանք հաճախ շատ ուժեղ համեմված են սխտորով, չիլիով կամ պապրիկայով, չամանով, աղով, պղպեղով, շաֆրանով, երբեմն էլ `առատ ձիթայուղով։ Հաճախ տեսականու մեջ լինում է մեկ կամ մի քանի ծովամթերք, որը կոչվում է «մարիսկոս» («mariscos»), ընդգրկելով այդ թվում անչոուսներ, սարդինաներ կամ սկումբրիա ձիթապտղի յուղի կամ լոլիկի սոուսով, երբեմն` կարմիր կամ կանաչ պղպեղով կամ այլ համեմունքներով։ Տարածված է նաև տապասի այն տեսակը, որը պարունակում է մեկ կամ մի քանի տեսակի ձիթապտուղ։ Բացի այդ մեկ կամ մի քանի տեսակի հաց մատուցվում է որպես տապաս տարբեր սոուսներով[3]։

Իսպանիայում գոյություն ունեն տապասի բազմաթիվ մրցույթներ, սակայն միայն Տապասի ազգային մրցույթն[4] է, որը տոնում են ամեն տարի նոյեմբերին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tapas, the Little Dishes of Spain»։ Living Language (en-US)։ 20 March 2012։ Արխիվացված է օրիգինալից 3 May 2018-ին։ Վերցված է 2018-05-02 
  2. Plunkett-Hodge Kay (1 July 2016)։ «The history of the Spanish tapas»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Արխիվացված է օրիգինալից 4 November 2018-ին։ Վերցված է 2018-05-02 
  3. «Gildas (Anchovy, olive and guindilla skwewers)»։ Spain Recipes։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-03-ին 
  4. «Concurso nacional e internacional de pinchos y tapas ciudad de Velladolid» [National and international contest of skewers and tapas city of Velladolid] (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 17 May 2014-ին։ Վերցված է 2019-01-02