Օլիվիե (աղցան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Օլիվիե
Olivier Russian salad made to the Hermitage restaurant recipe.jpg
Օլիվիե աղցան, պատրաստաված է Լյուսիեն Օլիվիեի բնօրինակ բաղադրատոմսով
Russian cuisine
Ծագում
Տեսակ Հավամսով կերակուր և կերակուր
Ենթատեսակ աղցան
Առաջացման երկիր Ռուսաստան
Հեղինակ Լյուսիեն Օլիվիե
Բաղադրամասեր
Հիմնական եփած միս, կարտոֆիլ, գազար, թթու վարունգ, ձու
Հնարավոր մայոնեզ, սև պղպեղ
Olivier salad Վիքիպահեստում

Օլիվիե Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում հայտնի աղցան, համարվում էր ավանդական տոնական և ամանորյա աղցան[1]: Անվանումն ստացել է ի պատիվ իր ստեղծողի` Լյուսիեն Օլիվիեի, որը 1860-ական թվականներին Մոսկվայի «Էրմիտաժ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր: Արտասահմանում հայտնի է որպես «Ռուսական աղցան» (իսպ.՝ Ensalada rusa, բուլղար․՝ Руска салата, թուրք.՝ Rus salatası, ֆր.՝  salade russe, հոլ.՝ huzarensalade): Ռուսաստանում Օլիվիեն անվանում են նաև «մսով աղցան» կամ «ձմեռային աղցան»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղցանի ամենավաղ բաղադրատոմսը հրատարակվել է «Մեր սնունդը» («Наша пища») ամսագրի 1894 թվականի մարտի 31-ի թիվ 6 համարում[2]:

Մի քանի տեղեկություների համաձայն աղցանի սկզբնական բաղադրատոմսը[3][4] հետևյալն էր` 2 շահպրակ, հորթի լեզու, մամլախավիար, 25 եփած խեցգետին, կես բանկա պիկուլի, կես բանկա սոի-կաբուլ, 2 թարմ վարունգ, կապարի թուփ, 5 ձու:

Սուսի համար` մայոնեզը պետք է պատրաստվեր ֆրանսիական քացախով 2 ձվից և զեյթունի ձեթով[5]:

Սովետական Օլիվիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական շրջանում Օլիվիե աղցանի բաղադրատոմսը փոխվեց, բաղադրիչներից ոմանք փոխարինվեցին ավելի էժան և մատչելի այլ բաղադրիչներով: Սովետական դասական Օլիվիեն կազմված էր 6 կամ 8 բաղադրիչներից.

Ամենը, բացի ոլոռից, կտրտել խորանարդաձև, խառնել և ծածկել մայոնեզով կամ թթվասերով:

Պատրաստման հեշտության ու մատչելիության շնորհիվ աղցանը սովետական տարիներին ճանաչված էր: Այն Նոր տարվա սեղանի պարտադիր բաղադրիչներից էր: Կար նաև այլ տարբերակ հավի մսով, որն անվանում էին «Մայրաքաղաքային աղցան»:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենամեծ Օլիվիե աղցանը` քաշով 1841 կգ, պատրաստվել է 2012 թվականին Օրենբուրգում[6]: Նրա պատրաստման համար անհրաժեշտ է եղել 220 կգ կարտոֆիլ, 40 կգ սոխ, 80 կգ գազար, 20 կգ կանաչի, 500 կգ երշիկ, 170 կգ թթու վարունգ, 260 լ մայոնեզ, 5040 ձու և 136 կգ կանաչ ոլոռ[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]