Վարունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարունգ
Վարունգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ[1]
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Դդմազգիներ
Ցեղ Վարունգ
Լատիներեն անվանում
Cucumis sativus
L., 1753

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Վարունգ (լատ.՝ Cucumis sativus), դդմազգիների ընտանիքին (Cucurbitaceae) պատկանող բանջարեղեն։ Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների, ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։

Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ վարունգ ցանովի (C. sativus)։ Մշակվում է գրեթե բոլոր մարզերում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Illustration Cucumis sativus0.jpg
Բուսաբանական նկարազարդում «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկարությունը՝ 50-200 սմ Տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ։ Ծաղիկները միատուև են (հազվադեպ՝ երկտուն), ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուզանման ծաղկաբույլերով, իգականները՝ տերևանութներում, մեկական։ Ցողունի հանգույցներում, բացի տերևներից և ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ։

Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն և այլն) և չափերի (5-100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։

Մշակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարունգի սերմերը աճում են 120 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, այդ պատճառով դրանք պետք է ցանել միայն տաքացած հողի մեջ։ Սառը հողում (100 °C-ից ցածր) սերմերը չեն ծլում եւ սովորաբար նեխում են։ Վարունգի աճման ու զարգացման համար օդի լավագույն ջերմությունը 25-300 °C է, հողինը՝ 20-250 °C:

Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը։ Կան նաև անսերմ (պարթենոկարպ) ձևեր։ Ջերմա-, լուսա- և խոնավասեր է։ Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30-60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր։

Komkommer plant.jpg
PicklingCucumbers.jpg

Վարունգը աճեցնում են բաց և փակ գրունտում՝ սերմերով և սածիլներով։ Բերքատվությունը բաց գրունտում 300-400 ց/հա է, ջերմատներում՝ 18-20 կգ/մ² (առավելագույնը՝ 40)։

Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի, Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60 և այլն, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմա Աթայի և այլ սորտեր։

Վարունգը կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Վարունգը տնային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային և ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում։ Սենյակում կարելի է աճեցնել հետևյալ տեսակներն ու հիբրիդները՝

  • Բոգնիշոկ,
  • Տոպորեն,
  • Լեգենդա,
  • Մոսկովսկի տեպլիչնըյ,
  • Ստելլա,
  • Տենդեմ,
  • Մանուլ (ՏԽՍԱ-211),
  • Մարաֆոն,
  • Գրանատա,
  • Ապրելսկի,
  • Սենտյաբրսկի,
  • Կուկարաչա (ՏԽՍԱ-761) և այլն։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Persiancucumber.jpg
Ամենաշատ վարունգ արտադրող երկրների տասնյակը 2010 թվականին
Երկիր Արտադրություն (տոննա)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 40,709,556
Իրան Իրան 1,811,630
Թուրքիա Թուրքիա 1,739,190
Ռուսաստան Ռուսաստան 1,161,870
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 883,360
Ուկրաինա Ուկրաինա 860,100
Իսպանիա Իսպանիա 682,900
Եգիպտոս Եգիպտոս 631,408
Ճապոնիա Ճապոնիա 587,800
Ինդոնեզիա Ինդոնեզիա 547,141
Համաշխարհային 57,559,836
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)[2]

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած։

Որպես աղցանային բանջար՝ օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը։ Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէ. սակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է։ Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը։

Պահածոների արդյունաբերության մեջ օգտագործվում է վարունգի պաստերիզացված պտուղը՝ պահածոներ պատրաստելու համար։

Cucumber and cross section.jpg

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում։ Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը։ Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով և հարուստ՝ ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շկլով քաղաքում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդավայր, 2007 թվականին կանգնեցվել է վարունգի հուշարձան։
  • Լուխովից քաղաքում (Մոսկվայի տարածաշրջան), կանգնեցվել է «վարունգ-կերակրողի» հուշարձանը։
  • Նեժինե քաղաքում նույնպես կանգնեցվել է հուշարձան։
  • Իրանում վարունգը համարում են միրգ և մատուցվում է քաղցրավենիքի հետ։
  • Ըստ Բուսաբանական դասակարգման վարունգի պտուղը դիտվում է կեղծ հատապտուղ խոհանոցում։
  • Իստոբենսկ գյուղում երկար տարիներ անցկացվում է վարունգի փառատոն։
  • Հուլիսի 27-ին նշվում է Վարունգի միջազգային օրը, հենց այդ օրնը առաջին անգամ Սուզդալում կազմակերպվել է Վարունգի փառատոոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».
  2. «Major Food And Agricultural Commodities And Producers – Countries By Commodity»։ Fao.org։ Վերցված է 2012 թ․ մայիսի 12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 49—53. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • R. W. Robinson, D. S. Decker-Walters: Cucurbits. CAB International, Wallingford 1997, S. 60. ISBN 0-85199-133-5 (MerkmaleQ)
  • Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv (CD-Rom), Quelle & Meyer, Wiebelsheim 2001/2002, ISBN 3-494-01327-6 (Merkmale)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «վարունգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png