Թթվասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թթվասեր (հին սլավոներեն՝sъmętana < sъmětati, կաթնաթթվային արտադրանք, որը ստանում են սերուցքից և մակարդից[1]:Յուղայնության աստիճանը տատանվում է 10-ից մինչև 58%[2]: Թթվասերը իրենից ներկայացնում է սերուցք՝ ենթարկվելով կաթնաթթվային խմորեցման: Ֆրանսիական և սլավոնական խոհանոցների ավանդական արտադրանք։ Թթվասերը օգտագործում են ոչ միայն ուտեստների մեջ, նաև դիմահարդարման համար։

Տարածումը և անվանակարգումը[խմբագրել]

Կրեմ-ֆրեշ ելակի վրա

Թթվասերը համարվում է ռուսների, ուկրանացիների, բելառուսների ազգային ուտեստը։ Այն նաև տարածված է Արևելյան Եվրոպայում՝ մերձբալթյան երկրներում (Լիտվա,Լատվիա, Էստոնիա), նախկին Արևելյան Գերմանիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում, նախկին Հարավսլավիայի երկրներում, նաև Ֆինլանդիայում։

Ֆրանսիական սերուցքը կամ կրեմ-ֆրեշը նույնպես ստացվում է պաստերիզացված սերուցքից։ Նորմանդիայում հաճախ ավելացնում են թթվասերին կալվադոս և պատրաստում են ձկան սոուս։

Թթվասեր անվանումը օգտագործվում է միայն Հայաստանում։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում օգտագործվում է сметана անվանումը, Ֆինլանդիայում smetana և crème fraîche [3], Գերմանիայում՝ schmand, սլավոներեն՝ kisla smetana, Լեհաստանում՝ śmietana, Չեխիայում՝ zakysaná smetana, Ռումինիայում՝ smântână: Բացի վերոնշյալ երկրներից թթվասերը օգտագործում են նաև եվրոպական այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Դանիայում։ Հունգարիայում թթվասերին անվանում են tejföl կամ tejfel, Էստոնիայում՝ hapukoor, Լիտվայում՝ grietinė, Լատվիայում՝ skābs krējums, Սերբիայում՝ pavlaka կամ mileram, Բոսնիայում՝ povlaka, Խորվաթիայում՝ kiselo vrhnje:

Թթվասերը խոհարարության մեջ[խմբագրել]

Թթվասեր արևելաեվրոպական (Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուսիա) խոհանոցում ավելի տարածված է օգտագործել որպես առաջին ուտեստին (Շի, բորշ, մածնաբրդոշ և այլն): Թթվասերը մեծամասամբ օգտագործվում է Հայաստանում, Ռուսաստանում և ԽՍՀՄ-ի ուրիշ երկրներում։ Էստոնական խոհանոցում ավելի ճանաչված է Սելդի ձկան հետ ավելացվող կերակուր, թթվասերը օգտագործում են նաև ավանդական «չորբա» ապուրի մեջ, և նույնպես մսային ճաշատեսակ «մուսակայի» պատրաստման մեջ։

Նմանատիպ ապրանքներ[խմբագրել]

  • Կրեմ-ֆրեշ
  • Կրեմ-դուբլ
  • Կատիկ
  • Կայմակ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Թթվասեր
  2. ԳՕՍՏ Ռ 52092-2003
  3. Կաթնաթթվային ապրանքների պատրաստումը