Ռակլետ
Ռակլետ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պինդ անեփ պանիր և պանիր կովի կաթից |
Առաջացման երկիր | ![]() |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | Appellation d'origine protégée (Switzerland)? և Label Rouge?[1] |
Raclette (cheese) Վիքիպահեստում |
Ռակլետը թե պանրի տեսակ է և թե շվեյցարական ուտեստ։ Ռակլետը կերակրի հիմնական բաղկացուցիչը տաքացվող պանիրն է, որի հալչող մասը քերելով անջատվում է։
Պանիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռակլետը կիսաամուր, կովի կաթի պանիր է, հիմնականում օգտագործվում է հալեցման համար։ Այն որպես կանոն կլոր օղակի տեսք ունի, քաշը՝ 6 կգ։
Ուտեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռակլետը Շվեյցարիայի բնիկների ավանդական կերակրատեսակն է[2]: Ռակլետ պանրի գլուխը տաքացվում է կրակի առջև կամ հատուկ սարքի օգնությամբ, այնուհետ քերվում է ճաշի ափսեների մեջ, ռակլետ տերմինը սկիզբ է առնում ֆրանսերեն racler քերել բառից, որ հղվում է այն փաստից, որ հալած պանիրը քերելով անջատում են չհալչած պանրից և լցնում ափսեների մեջ։
Ավանդական եղանակով պանրի մեծ գլուխը դրվում է բաց կրակի առջև, հյուրերից մեկը պարբերաբար քերում հանում է պանրի հալչող կողմը։ Պանիրը զուգակցվում է փոքր եփած կարտոֆիլների, թթու վարունգի, թթու սոխի և չորացրած մսի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|