Թան (ըմպելիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թանից)
Jump to navigation Jump to search
Թան
Dough at rest stop.jpg
Ենթատեսակ Կաթնաթթվային մթերք, Fermented milk products, other than sour cream and cottage cheese և Q26868453?
Բաղադրամասեր Յոգուրտ
Doogh Վիքիպահեստում
Հայկական արտադրության թան

Թան (հայ․՝ Թան, ալբ․՝ Dhallë, պարս․՝ دوغدوغ дуг, ադրբ.՝ ayran, по-арабски:شنينة shinēna, թուրք.՝ ayran, ղրղզ.՝ чалап), կովի կամ այծի կաթից պատրաստված կաթնաթթվային ըմպելիք՝ կաթնային խմորիչի, կաթնաթթվային մերանի, ջրի և աղի ավելացմամբ: Լայն տարածում ունի Կովկասի լեռնային շրջանների բնակիչների և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ, որտեղ ավանդաբար արտադրվում է մածուն][1]:

Արդյունաբերական արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական արտադրությունն սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներին: Այսօր խանութներում «թան» անվանման ներքո հաճախ վաճառվում են ըմպելիքներ, որոնք հազիվ թե հիշեցնեն օրիգինալը և իրենցից ներկայացնում են ջրով հարած կաթնաթթվային ըմպելիքներ: Սակայն չնայած և դրանք հեռու են իսկաակն համից, բայց ունեն կաթնամթերքի բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Ուկրաինայում կաթնաթթվային այս ըմպելիքի՝ թանի սերիական արտադրությունն սկսեցին 2009 թվականին Կրեմենչուգի կաթնամթերման գործարանում: Արտադրության ծավալն օրական[2] 5 տոննա է:

Պատրաստումը տնային պայմաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստի մերանն ավելացվում է կովի կաթի մեջ, ինչից հետո լցվում է մի փոքր մաքուր ջուր և ավելացվում է կերակրի աղ: Ըստ ցանկության՝ թանի մեջ կարելի է ավելացնել նաև սուր բուրմունքով ու համով կանաչեղեն՝ ռեհան կամ սամիթ: Կենտրոնական Ասիայում որպես մերանի ստացման հումք՝ օգտագործում են նաև ուղտի կաթ[3]:

Բուժիչ հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպելիքը պարունակում է բնական միկրոօրգանիզմների ունիկալ կոմբինացիա, որն ունի բիոքիմիական բարձր ակտիվություն: Թանն արագ նորմալացնում է օրգանիզմի[4] աղեջրային բալանսը: Այն էպիդեմիաի և ոչ նպաստավոր էկոլոգիական պայմանների դեպքում օգտագործվում է որպես կանխարգելիչ միջոց: Լավացնում է նյութափոխանակությունը, ակտիվորեն նպաստում է քաշի նվազեցմանը և նրանում առկա հակաօքսիդանտների առկայության շնորհիվ հանդիսանում է զարթխումի սինդրոմի դեմ պայքարի հրաշալի միջոց: Այն խորհուրդ է տրվում կիրառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո: Դրական ազդեցություն է թողնում աղեստամոքսային տրակտի, նյութափոխանակության, անոթային համակարգի վրա, բարձրացնում է նյարդային համակարգի տոնուսը, ինչպես նաև նպաստում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սպիտակուցների յուրացմանը, կիրառվում է որպես գաստրիտների և հաստ աղիքների բորբոքումների, խոլեցիստիտի և ալերգիկ հիվանդությունների[5] վրա: Թանն առանձնակի նշանակություն ունի ինչպես երեխաների մոտ առաջացած դիսբակտերիոզի բուժման գործում, այնպես էլ հետվիրահատական շրջանում գտնվող հիվանդների դեպքում, ովքեր ավելի հակված են այս հիվանդությանը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]