Գվադալետեի ճակատամարտ
Գվադալետեի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Իսլամական նվաճումներ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
(քրիստոնյա) Վեստգոթական թագավորություն | (մուսուլման) Ումմայադների խալիֆայություն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Ռոդերիք† | Թարիք իբն Զիյադ | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
~2,500 (Քոլլինս) 33,000 (Լյուիս) 100,000 (իսլամական աղբյուրներ) |
~1,900 (Քոլլինս) 12,000 (Լյուիս) 187,000 (քրիստոնեական աղբյուրներ) | ||||||
Կորուստներ | |||||||
Ծանր | մոտ 3000 |
Գվադալատեի ճակատամարտ (իսպ.՝ Batalla de Guadalete, արաբ․՝ معركة سهل البرباط), ճակատամարտ, որ տեղի է ունեցել 711 կամ 712 թ-ին հուլիսի 19-ին քրիստոնյա վեստգոթական Հիսպանիայի թագավորության և ներխուժող մուսուլմանական ուժերի միջև։ Տեղի է ունեցել Գվադալետե գետի ափին։ Չնայած ճակատամարտի հստակ վայրը հայտնի չէ, ենթադրում են, որ այն կարող է տեղի ունեցած լինել հարավային Իսպանիայի Խարես դե լա Ֆրոնտերա քաղաքի մոտակայքում։
Քրիստոնյա ուժերի ղեկավարն էր վեստգոթերի արքա Ռոդերիքը, իսկ մուսուլմանների (արաբներ և բերբերներ) առաջնորդն էր Թարիք իբն Զիյադը։ Ճակատամարտն ավարտվեց մուսուլմանների լիակատար հաղթանակով. սպանվեցին Ռոդերիքն ու բազմաթիվ վեստգոթ ազնվականներ։ Հաղթանակի շնորհիվ մուսուլմանները գրավեցին Հիսպանիայի մայրաքաղաք Տոլեդոն, իսկ շուտով նաև ողջ Պիրենեյան թերակղզին:
Այս ճակատամարտի հիմնական աղբյուրը Մոսարաբյան ժամանակագրությունն է, որը գրվել է Տոլեդոյի մոտակայքում 754 թ-ին[1]։
Ճակատամարտը հայտնի է նաև Խարես դե լա Ֆրոնտերայի ճակատամարտ, Լա Ջանդայի ճակատամարտ, Ռիո Բարբատեի ճակատամարտ անուններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռոջեր Քոլլինս (1989), Իսպանիայի արաբական նվաճումը, 710-97 թթ. (Լոնդոն. Blackwell Publishing)