Կոսովոյի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովո
ՄայրցամաքԵվրոպա
տարածաշրջանԲալկանյան թերակղզի
Կոորդինատներ42°36′00″ հս․. լ. 20°51′00″ ավ. ե.HGЯO
Տարածքտեղը 169-րդ
 • Ընդհանուր10887
 • ցամաք99%
 • ջուր1%
Սահման
Բարձրագույն կետՋյարավիցա,
2 656 մ
Ցածրագույն կետՍպիտակ Դրին,
297 մ
Ամենաերկար գետՍպիտակ Դրին,
122 կմ
Ամենամեծ լիճԳազիվոդա
9.2 կմ²
Կլիմամայրցամաքային
Տեղանքլեռնային
Բնական պաշարներնիկել, կապար, ցինկ, մագնեզիում, գորշ ածուխ, կաոլինիտ, քրոմ, բոքսիտ

Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը Եվրոպայի հարավում գտնվող Բալկանյան թերակղզում է։ Կոսովոյի Հանրապետությունը միակողմանի հայտարարել է իր անկախությունը Սերբիայից 2008 թվականի փետրվարի 17-ին։ 2014 թվականի փետրվարի 11-ին ճանաչվել է ՄԱԿ-ի 108 անդամ երկրների կողմից։ Սերբիան հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը և համարում է այդ տարածքը իր՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը, որը մեկ պետություն դիտարկում է որպես Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետություն, մյուսը՝ Սերբիայի Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս, իրենից ներկայացնում է հավասար զուգահեռակողմ քառանկյունի, որը բաժանված է երկու հարթավայրերի՝ Մետոխիայի արևմուտքից Սպիտակ Դրին գետի երկայնությամբ, արևելքում հենց Կոսովոյի, Սիտնիցա գետի երկայնքով, որը բլրավոր բարձունքներով հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Միջին հաշվարկով Կոսովոյի դաշտավայրը բարձր է Մետոխիայի դաշտավայրից 100 մետրով (բարձրությունները մոտավորապես 550 և 450 մետր է համապատասխանաբար)։ Տարածքի մակերեսը կազմում է 10 887 կմ², բնակչությունը՝ մոտ 2,2 մլն մարդ։ Կոսովոն հիմնականում ծածկված է լեռներով, ամենաբարձր կետը Ջյարավիցա (2656 մ) լեռն է, որը գտնվում է Ալբանիայի հետ սահմանին։

Կոսովոյի և Մետոխիայի տարածքի մեծ մասը գտնվում է լեռնային շրջանում։ Շար Պլանինա լեռնաշղթան գտնվում է հարավում և հարավ-արևելքում, Մակեդոնիայի Հանրապետության հետ սահմանին[1]։ Հիմնականում կենտրոնական Սերբիայում գտնվող Կոպաոնիկ լեռնազանգվածի ոչ մեծ հատվածը Կոսովոյի հյուսիսային մասում է։ Բլրաշատ Դրենիցա շրջանը, որը Պրիշտինայից արևմուտք է, սահման է ծառայում Կոսովոյի և Մետոխիայի միջև։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի և Մետոխիայի կողմերը ելք չունեն դեպի ծով, բայց նրա տարածքում կան մի շարք խոշոր գետեր՝ Սպիտակ Դրին, Սիտնիցա, Հարավային Մորավիա և Իբար։ Ամենամեծ լճերը Գազիվոդան, Ռադոնիչը, Բատլավան և Բադովացն են։ Դրանցից ամենամեծը Սպիտակ Դրին գետն է (երկարությունը՝ 175 կմ)։ Կուկաս (Ալբանիա) քաղաքից ոչ հեռու Սպիտակ Դրինը, միախառնվելով Սև Դրինի հետ, ձևավորում է Դրին գետը։ Սպիտակ Դրին գետի ավազանի մակերեսը կազմում է 4964 կմ²։ Կոսովոյի և Մետոխիայի ամենամեծ ջրամբարը Գազիվոդեն է, որն արհեստական է (380 մլն մ³), գտնվում է Կոսովոյի ու Մետոխիայի և Սերբիայի սահմանին։ Մեծությամբ երկրորդ ջրամբարը Ռադոնիչն է (113 մլն մ³), գտնվում է Մետոխիայում։ Բատլավայի (40 մլն մ³) և Գրաչանիցայի (26 մլն մ³) լճերը գտնվում են Կոսովոյում։

Կոսովոյի և Մետոխիայի ջրվեժներն են՝

  • Սպիտակ Դրին գետի ջրվեժը, որի բարձրությունը 25 մ է, գտնվում է Ռադովից գյուղից ոչ հեռու,
  • Միրուշի ջրվեժը, որը գտնվում է Մետոխիայի շրջանում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոն և Մետոխիան գտնվում են Հարավ-արևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու լեռնային շրջաններում, Ադրիատիկ ծովից ոչ հեռու։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը +30 °C է, ձմռանը նվազագույնը՝ −10 °C[2]։ Կոսովոյի և Մետոխիայի կլիման դասակարգվում է որպես խոնավ մայրցամաքային[3]։ Այդ շրջանում տաք ամառ է և սառը, ձյունառատ ձմեռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  2. «Geography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  3. Strahler и Strahler. «Физическая география»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]