Կոսովոյի կլիմա
Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը զբաղեցնում է բավականին փոքր տարածք։ Սակայն կապված աշխարհագրական դիրքի և ռելիեֆի բարդ կառուցվածքի հետ՝ Կոսովոյի կլիման բավականին բազմազան է։
Կոսովոն գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնության հարավային մասում, նրա վրա ներգործում է միջերկրածովյան մեղմ կլիման և եվրոպական մայրցամաքային կլիման։ Գլխավոր գործոնները, որոնք ազդում են Կոսովոյի կլիմայի վրա, հետևյալն է՝ նրա դիրքը Եվրասիայի և Աֆրիկայի հարաբերության մեջ, Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը, օդային զանգվածները (արևադարձային, արկտիկական և մայրցամաքային) և այլն։ Ոչ նշանակալի գործոններ են ռելիեֆը, ջրագրությունը, դաշտավայրերը և բուսականությունը[1]։
Կլիմայական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբար գետի հովտի կլիմայական շրջանը գտնվում է մայրցամաքային օդային զանգվածի ազդեցության տակ։ Այդ պատճառով տարածաշրջանի այդ մասում ձմեռը ավելի ցուրտ է միջինում −10 °C ջերմաստիճանով, երբեմն մինչև −26 °C։ Ամառը բավականին շոգ է միջինում 20 °C ջերմաստիճանով, երբեմն մինչև 37 °C։ Այդ շրջանը բնութագրվում է չոր կլիմայով և տարեկան ընդհանուր տեղումների մոտ 600 մմ քանակով։
Մետոհիայի կլիմայական շրջանը, որը ներառում է Բելի Դրին գետի ավազանը, խիստ կախված է տաք օդային զանգվածներից, որոնք գալիս են Ադրիատիկ ծովից։ Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է 0,5 °C-ից մինչև երբեմն 22,8 °C։ Տարեկան տեղումների ընդհանուր քանակն այս կլիմայական շրջանում կազմում է 700 մմ։ Ձմեռը բնութագրվում է ձյան ուժեղ տեղումներում։
Լեռնային և անտառային տարածաշրջանների կլիմայական շրջանը բնութագրվում է տիպիկ անտառայի կլիմայով, որը կապված է առատ տեղումների հետ (տարեկան 900-1300 մմ), ինչպես նաև ամառներով, որոնք կարճ ու սառն են, և ձմեռներով, որոնք հիմնականում ցուրտ են և ձյան մեծ քանակով։
Այսինքն, Կոսովոյի տարածքը բնութագրվում է փոփոխական ջերմաստիճանով ու խոնավությամբ արևային կլիմայով[2]։
Օդի ջերմաստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյում գոյություն ունեն օդի ջերմաստիճանի էական տարբերություններ. արևելյան կողմը արևմտյանի սառն է։
Կոսովայի տարեկան միջին ջերմաստիճանը 9,5 °C է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,2 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է՝ −1,3 °C։ Տարեկան միջին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Պրիզրենում (12 °C), ամենացածր ջերմաստիճանը՝ Պոդուևոյում (9 °C)։ Բացի Պրիզրենից և Իստոկից՝ մնացած բոլոր օդերևութաբանական կայանները հունվարի միջին ջերմաստիճանը նշում են 0 °C-ից ցածր։
Ջերմաստիճանին միջին արժեքին զուգահեռ՝ Կոսովոյի ջերմային բնույթն առավել պարզ է դառնում էքստրեմալ նշանակության վերլուծության դեպքում։ Բոլոր օդերևութաբանական կայաններում առավելագույն արժեքը 35 °C-ից բարձր է, իսկ բացարձակ նվազագույնը գրանցվել է 1963 թվականի հունիսի 6-ին Գնիլանում՝ −32,5 °C։ Հիմնվելով ամփոփ տեղեկության վրա՝ Կոսովոյի միջին արժեքների միջին տատանման մեծությունը կազմում է 20,5 °C, իսկ էքստրեմալ արժեքների տատանման մեծությունը կազմում է 71,5 °C։ Կոսովոյի հարթավայրային մասերում արևադարձային օրերը սովորաբար տևում են մոտ 30 օր[3]։
Քաղաք | Բարձրությունը ծ. մ. | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պեչ | 523 | 0.1 | 1.3 | 5.9 | 11.5 | 15.4 | 19.5 | 22.2 | 20.9 | 17.7 | 12.6 | 7.9 | 0.8 | 11.3 |
Պրիզրեն | 436 | 1.4 | 3.1 | 7.8 | 12.9 | 16.8 | 21.1 | 23.7 | 22.8 | 19.3 | 14 | 9.3 | 2.5 | 12.9 |
Միտրովիցա | 521 | −0.7 | 0.5 | 5.3 | 10.5 | 14.9 | 18.9 | 21.5 | 20.3 | 16.8 | 11.9 | 7.2 | 0.5 | 10.6 |
Պրիշտինա | 630 | −0.9 | 0.1 | 4.8 | 10.5 | 14.9 | 19.1 | 21.1 | 20 | 16.3 | 11.8 | 7.1 | 0.3 | 10.4 |
Քամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամիների միջին արագությունը Պեչում կազմում է 1,3 մ/վ-ից մինչև 2,4 մ/վ։ Քամու առավելագույն արագությունը մոտ 31 մ/վ է, այն գրանցվել է մարտին և ապրիլին, վնասներ է հասցնում շենքերին[5]։
Ինսոլյացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսոլյացիան երկրի մակերևույթի ճառագայթահարում արեգակնային ուղիղ կամ գումարային ճառագայթմամբ որևէ ժամանակահատվածում։ Այն կարևոր կլիմայական բնութագրիչ է։ Ինսոլյացիայի շրջանը կախված է աստղաբանական, օդերևութաբանական և ռելիեֆային գործոններից։ Ինսոլյացիան քիչ է նեղ հովիտներում, գետահովիտներում և լեռնաշղթաներում։
Կոսովոն տարեկան արև ունի միջինը 2066 ժամ կամ օրական մոտավորապես 5,7 ժամ։ Ինսոլյացիան ամենաբարձր արժեքին հասել է Պրիշտինայում և կազմում է տարեկան 2140 ժամ, իսկ ամենաքիչը՝ Պեչ (1958 ժամ), Ուրոշևաց (2067 ժամ) և Պրիզրեն (2099 ժամ) քաղաքաներում։ Կոսովոյի առավելագույն ինսոլյացիան լինում է հուլիսին, իսկ նվազագույնը՝ դեկտեմբերին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Çavolli, Riza (1993). Gjeografia e Kosovës. ETMMK.
- Geographical Association of Kosova (2008). Geographical Exploration. SHOQATA E GJEOGRAFËVE TË KOSOVËS.
- Group of authors (2004). 40 Vjetori i Departamentit të Gjeografisë. DEPARTAMENTI I GJEOGRAFISË. 9951-00-032-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.worldclimateguide.co.uk/climateguides/kosovo/pristina.php
- https://web.archive.org/web/20140527212027/http://www.kosovo-mining.org/kosovoweb/en/kosovo/climate.html
- https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/kv.html Արխիվացված 2016-07-01 Wayback Machine
- http://www.weather2travel.com/climate-guides/kosovo/
- http://www.spainexchange.com/guide/KV-climate.htm
- http://www.iexplore.com/travel-guides/europe/kosovo/weather
- http://www.spainexchange.com/guide/KV-climate.htm
- https://books.google.am/books?id=uSaH1bKAb8QC&ei=Lg8qUYOYEY-izATqq4C4BQ