Ինսոլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջինտարեկան ինսոլյացիա (հզորություն, վտ/մ2) երկնոլորտի վերին հատվածում և երկրի մակերևույթին։

Ինսոլացիա, երկրի մակերևույթի ճառագայթահարում արեգակնային ուղիղ կամ գումարային ճառագայթմամբ։ Ինսոլացիայի ինտենսիվությունը որոշվում է ճառագայթահարվող միավոր մակերևույթի միավոր ժամանակում ստացած էներգիայի քանակով և արտահայտվում է վտ/մ2-ով։ Ինսոլացիայի ակտիվությունը կախված է արեգակի հորիզոնից ունեցած բարձրությունից, վայրի դիրքից, մթնոլորտի թափանցիկությունից, ամպամածությունից և խիստ փոփոխական է օրվա և տարվա ընթացքում։ Ինսոլացիայով է պայմանավորված երկրի մակերևույթի ու մթնոլորտի ջերմային վիճակը ն բնական լուսավորվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png