Կոպաոնիկ
Կոպաոնիկ | |
---|---|
սերբ.՝ Копаоник | |
![]() Պանչիչի պիկը ձմռանը | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() ![]() |
Աշխարհագրական տեղադրություն | Յուկոն |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2017 մետր |
Երկարություն | 83 կմ |
Լայնություն | 63 կմ |
Մակերես | 2.700 կմ² |
Բարձրագույն գագաթ | Պանչիչի պիկ |
Նյութ | գրանիտ |
Կոպաոնիկ (սերբ.՝ Копаоник, ալբ․՝ Kopaoniku), լեռնազանգված Կենտրոնական Սերբիայում և Կոսովոյում։
Գտնվում է Ռաշկա և Ռասինսկի շրջանների միջև։ Երկարությունը 83 կմ է, լայնությունը` 63 կմ։ Ամենաբարձր գագաթը Պանչիչի պիկն է (2017 մ)։ Կոպաոնիկը կազմված է բյուրեղային թերթաքարերից, գրանիտից և սերպենտինիտից։
Լեռնային համալիրի մակերեսը մոտ 2.700 կմ² է։ Կոպաոնիկի կենտրոնական մասի 118 կմ² տարածքը զբաղեցնում է համանուն ազգային պարկը, որ ձևավորվել է 1981 թվականին։
Տարեկան միջին ջերմատիճանը +3.7 °C է, ինչը ցածր է սերբական միջին ցուցանիշից։ Տարվա մեջ մոտ 200 օր արևոտ է, սակայն տեղումների քանակը գերազանցում է 1.000 մմ-ը։ Ձյան ծածկույթն առկա է գրեթե 160 օր` նոյեմբերից մինչև մայիս։ Լեռներում աճում են էնդեմիկ մի քանի բուսատեսակներ, օրինակ` Sempervivum kopaonicense, Cardamine Pancicii и Viola kopaonicensis: Լեռան լանջերը 1500-1600 մետր բարձրության վրա պատված են անտառներով, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, սոճի, եղևնի։ Ավելի վերևում փռված են մարգագետիններ, որոնք ամռանն օգտագործվում են որպես արոտավայր։
Կենդանական աշխարհից հանդիպում են սապսան (Falco peregrinus), քարարծիվ (Aquila chrysaetos), բու (Bubo bubo), անտառային կատու (Felis silvestris), այծյամ (Capreolus capreolus):
Կապաոնիկի լեռներում բազմաթիվ հիդրոթերմալ հանքավայրեր կան (36—78 °C): Ազգային պարկի տարածքում է գտնվում Սերբիայի ամենաբարձր ջրվեժը` Ելովարնիկը (71 մ)։
Ձմռանը Կոպաոնիկը լեռնադահուկային հանգստի գոտու է վերածվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|