Իռլանդիայի աշխարհագրություն
Իռլանդիայի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Իռլանդիա և Միացյալ Թագավորություն |
Կազմված է | geography of Ireland? և geography of Northern Ireland? |
Իռլանդիա ( իռլանդերեն՝ Éire, անգլ.՝ Ireland, լատին․՝ Hibernia), կղզային երկիր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, գտնվում է Եվրոպայի երրորդ ամենամեծ կղզում, այն Բրիտանիական երկու ամենամեծ կղզիներից ամենաարևմտյանն է։
Ֆիզիկա–աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդիան գտնվում է 6° 20'-10° 20' արմ․ երկ և 51° 25'-55° 23' հս․ լ (հյուսիսային ծայրակետը Մալինի հրվանդան)[1]։ Արևելքից ափերը ողողում են Իռլանդական ծովը, ինչպես նաև Սուրբ Գեորգիի և Հյուսիսային նեղուցները, արևմուտքից, հյուսիսից և հարավից ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Ձգվածությունն արևմուտքից արևելք՝ մոտ 300 կմ է, հյուսիսից հարավ՝ մոտ 450 կմ։
Ընդհանուր մակերեսը՝ 70.279 կմ²։ Ափագծի երկարությունը՝ 1.488 կմ է։ Ամենաբարձր կետը Կարրանտուիլ (Carrauntoohil) լեռն է՝ 1,041 մ։
Մեծ Բրիտանիայի հետ սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 360 կմ։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդիայի ափերը (հատկապես հյուսիսում, հարավում և արևմուտքում) ժայռոտ են, խիստ մասնատված են ծովախորշերով, որոնցից ամենամեծը՝ Գելվեյը, Շաննոնը, Դինգլը և Դոնեգալը արևմուտքում, Լոֆ Ֆոյլը՝ հյուսիսում։ Իռլանդիայի ափերին կան բազմաթիվ ժայռոտ կղզիներ[2]։
Մակերեսը հիմնականում հարթավայրային է, ներքին տարածքները զբաղեցնում է Կենտրոնական ցածրադիր շրջանը, որը տարածվում է դեպի կղզու ափեր՝ դեպի արևմուտք և արևելք։ Կղզու մատույցներում կան ցածր լեռներ (ամենաբարձր կետը ՝ Կարանտուիլ լեռը, 1041 մ) և սարահարթ (ամենամեծը՝ Անտրիմ, հյուսիս-արևելքում)։
Ներքին ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան շատ գետեր և լճեր։ Գետերից ամենակարևորը՝ Շաննոն գետն է։ Մյուս խոշորներից են՝ Լի, Բլեքվոթեր, Շուր, Նոր, Էռն, Բանն գետերը։ Բազմաթիվ լճերից են՝ Լոխ Նեյ, Լոխ Դերգ, Լոխ Մասկ, Կիլլարնի և այլ լճերը[3]։ Կենտրոնական շրջաններում տարածվում են ճահիճներ։ Իռլանդիայի տարածքով՝ արևմուտքից արևելք ուղղությամբ անցնում են մի շարք ջրանցքներ՝ Մեծ, Արքայական, Ուլտենսկ, Լոգանյան և այլ ջրանցքները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերակշռում են տաք արևմտյան քամիները։ Կլիման չափավոր ծովային է՝ խոնավ, ձմեռը մեղմ է, ամառը`զով[4]։ Իր մեղմ կլիմայի պատճառով Իռլանդիան ամբողջ տարվա ընթացքում ծածկված է կանաչով, ինչի համար այն հայտնի է դարձել որպես Զմրուխտյա կղզի։
Դուբլինի օդանավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.6 (61.9) |
15.3 (59.5) |
21.3 (70.3) |
20.5 (68.9) |
23.4 (74.1) |
25.1 (77.2) |
27.6 (81.7) |
28.7 (83.7) |
23.9 (75) |
21.2 (70.2) |
18.0 (64.4) |
16.2 (61.2) |
28.7 (83.7) |
Միջին բարձր °C (°F) | 7.6 (45.7) |
7.5 (45.5) |
9.5 (49.1) |
11.4 (52.5) |
14.2 (57.6) |
17.2 (63) |
18.9 (66) |
18.6 (65.5) |
16.6 (61.9) |
13.7 (56.7) |
9.8 (49.6) |
8.4 (47.1) |
12.8 (55) |
Միջին ցածր °C (°F) | 2.5 (36.5) |
2.5 (36.5) |
3.1 (37.6) |
4.4 (39.9) |
6.8 (44.2) |
9.6 (49.3) |
11.4 (52.5) |
11.1 (52) |
9.6 (49.3) |
7.6 (45.7) |
4.2 (39.6) |
3.4 (38.1) |
6.0 (42.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −9.4 (15.1) |
−6.2 (20.8) |
−6.7 (19.9) |
−3.7 (25.3) |
−1.0 (30.2) |
1.5 (34.7) |
4.8 (40.6) |
4.1 (39.4) |
1.7 (35.1) |
−0.6 (30.9) |
−3.4 (25.9) |
−10.1 (13.8) |
−10.1 (13.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 69.4 (2.732) |
50.4 (1.984) |
53.8 (2.118) |
50.7 (1.996) |
55.1 (2.169) |
56.0 (2.205) |
49.9 (1.965) |
70.5 (2.776) |
66.7 (2.626) |
69.7 (2.744) |
64.7 (2.547) |
75.6 (2.976) |
732.7 (28.846) |
Միջին օրական արևային ժամ | 1.8 | 2.5 | 3.6 | 5.2 | 6.1 | 6.0 | 5.4 | 5.1 | 4.3 | 3.1 | 2.4 | 1.7 | 3.9 |
աղբյուր: [5] |
Բելֆասթի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 13 (55) |
14 (57) |
19 (66) |
21 (70) |
26 (79) |
28 (82) |
29 (84) |
28 (82) |
26 (79) |
21 (70) |
16 (61) |
14 (57) |
29 (84) |
Միջին բարձր °C (°F) | 6 (43) |
7 (45) |
9 (48) |
12 (54) |
15 (59) |
18 (64) |
18 (64) |
18 (64) |
16 (61) |
13 (55) |
9 (48) |
7 (45) |
12 (54) |
Միջին ցածր °C (°F) | 2 (36) |
2 (36) |
3 (37) |
4 (39) |
6 (43) |
9 (48) |
11 (52) |
11 (52) |
9 (48) |
7 (45) |
4 (39) |
3 (37) |
6 (43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13 (9) |
−12 (10) |
−12 (10) |
−4 (25) |
−3 (27) |
−1 (30) |
4 (39) |
1 (34) |
−2 (28) |
−4 (25) |
−6 (21) |
−11 (12) |
−13 (9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 80 (3.15) |
52 (2.05) |
50 (1.97) |
48 (1.89) |
52 (2.05) |
68 (2.68) |
94 (3.7) |
77 (3.03) |
80 (3.15) |
83 (3.27) |
72 (2.83) |
90 (3.54) |
846 (33.31) |
Միջին օրական արևային ժամ | 1 | 2 | 3 | 5 | 6 | 6 | 4 | 4 | 4 | 3 | 2 | 1 | 3.4 |
աղբյուր: [6] |
Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգագետիններ և հավամրգու մացառուտները (верещатники) հիմնական բուսականությունն է, որտեղ աճում են ինչպես հյուսիսային ալպյան բույսեր, այնպես էլ հարավային Եվրոպային բնորոշ տեսակներ (որպես կանոն՝ կղզու արևմուտքում)[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իռլանդիայի արբանյակային պատկերը ՆԱՍԱ-ի կողմից արված 2003 թվականի հունվարի 4-ին
-
Իռլանդիայի քարտեզ
-
Լագա Սլիվը արևմտյան Բանահեում
-
Քիլարիի նավահանգիստը 16 կմ հեռավորության վրա կազմում է Գալուեյի և Մայոյի բնական սահմանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Geography of Ireland». web.archive.org. 2009 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Davies, Alistair; Sinfield, Alan (2000). British culture of the postwar : an introduction to literature and society, 1945-1999. Internet Archive. London ; New York : Routledge. ISBN 978-0-415-12810-0.
- ↑ «Frequently Asked Questions (FAQ's)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ McCarthy, G. D.; Gleeson, E.; Walsh, S. (2015). «The influence of ocean variations on the climate of Ireland». Weather (անգլերեն). 70 (8): 242–245. doi:10.1002/wea.2543. ISSN 1477-8696.
- ↑ «30 Year Averages – Dublin Airport». Met Éireann. Met Éireann. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Belfast, Northern Ireland – Average Conditions». BBC Weather Centre. BBC. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «UK regional climates». Met Office (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիայի աշխարհագրություն» հոդվածին։ |
|