Օղուզերեն
Jump to navigation
Jump to search
Օղուզերեն (թուրքերեն՝ Oğuz dili), թյուրքական լեզվաընտանիքի մեռյալ լեզուներից, օղուզների ցեղախմբի լեզուն: Տարածված էր Մերձարալում, հյուսիսային Մերձկասպիայում, Սիրդարյայի ստորին ավազանում: 10-11-րդ դարերում Օղուզական պետության շփման հիմնական լեզուն էր: Հետագայում հիմք է հանդիսացել թուրքերենի, ադրբեջաներենի, թուրքմեներենի, գագաուզերենի և մի շարք այլ լեզուների առաջացման համար (տես՝ օղուզական լեզուներ):
Ղազնևիների պետությունում և Սելջուկյան սուլթանությունում օղուզերենը ուներ պետական կարգավիճակ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Heinz F. Wendt: Fischer Lexikon Sprachen, 1961 (ISBN 3-596-24561-3)