Քննարկում:Վրաստանի լեզուներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-վրացական համագործակցության ամիս
Հայ-վրացական համագործակցության ամիս
Հայ-վրացական համագործակցության ամիս
Հայ-վրացական համագործակցության ամիս
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է
Հայ-վրացական համագործակցության ամիս նախագծի շրջանակներում։


Gardmanahay, խնդրում եմ քննարկման էջում նշիր, թե ինչն է սխալ քարտեզում։ --Ջեօ 12:01, 19 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ողջույն GeoO: Ներկայացնեմ մի քանի օրինակ
  • Ներկայացված է, որ Աբխազիայում բնակվում են 4 հիմնական ազգություններ՝ աբխազներ, հայեր, ռուսներ և վրացիներ, ինչը ճիշտ է: Սակայն ներկված հատված շրջանները միանգամայն սխալ են և քանակական առումով չեն համապատասխանում իրականությանը: Հիմնվել եմ բացառապես Աբխազիայի պաշտոնական վիճակագրական տվյալների վրա: Օրինակ Նշված է, որ Գագրայի շրջանում պաշտոնապես ունի 39625 բնակիչ, որից 15255 աբխազներ, 15216 հայեր, 6261 ռուսներ, 991 վրացիներ և այլն: Այնինչ վիճելի քարտեզից կարելի է հասկանալ, որ Գագրայի շրջանի բնակչության կեսը հայեր են (ինչը ըստ պաշտոնական տվյալների գրեթե ճիշտ է), իսկ մյուս կեսը՝ վրացիներ (ինչը սխալ է)՞ Նշված չեն 15255 աբխազները և 6261 ռուսները, որոնց թվային տվյալները գույների վերածելով հաստատ շատ ավելի մեծ է, քան վրացիներինը: Հաջորդը՝ քարտեզում պատկերված է, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում հիմնականում կամ բացառապես բնակվում են աբխազներ, քանի որ այն ամբողջությամբ ներկված է մանուշակագույն: Իսկ Աբխազիայի պաշտոնական տվյալների համաձայն քարտեզում առնվածն պետք է նշվեին նաև հայերն ու ռուսները: Աբխազիայի հետ կապված նաև հարկ է նշել, որ բազմաթիվ վերլուծություններ, հոդվածներ կան, որտեղ կասկածի տակ են դնում Աբխազիայի բնակչության պաշտոնական տվյալները: Օրինակ ասվում է, որ պաշտոնապես Աբխազիայում բնակվում է 41875 հայ (2015թ.), իսկ ոչ պաշտոնապես այդ թիվը պետք է առնվազն բազմապատկվի 2-ով:
  • Վրաստանում գտնվող Մարնեուլի տարածաշրջանը պատկերված է վրացական (նարնջագույն) և ադրբեջանական (բաց կապտասեռիավուն) գույներով: Այնինչ պաշտոնական տվյալների համաձայն այնտեղի բնակչության գրեթե 80 տոկսը թուրքեր են (ադրբեջանցիներ), այսինքն՝ քարտեզի վրա կապտասեռիավուն գույնը պետք է գերիշխեր: Միևնույն ժամանակ Մարնեուլի տարածաշրջանում հայերի պաշտոնական թվաքանակը հավասար է վրացիների թվաքանակին: Ծալկայի մունիցիպալիտետում պաշտոնապես հայերը կազմում են բնակչության 55,0 %-ը, երկրորդ տեղում հույներն են՝ 22,0 %-ով, երրորդ տեղում՝ վրացիները 12,0 %-ով: Այնինչ մունիցիպալիտետի քարտեզում կանաչ գույնը, նույնիսկ հայերին պատկերող R տառը չկա, իսկ փոխարենը կա հույներին պատկերող դարչնագույնը՝ շրջապատված վրացիներին պատկերող նարնջագույնով:Քարտեզում պատկերված չէ նաև Ախլցխա քաղաքի ու հարակից գյուղերում բնակվող հայերը:
  • Սոչիի բնակչությունը պաշտոնական տվյալների համաձայն կազմում է 401.291 մարդ, որից 69,92 %-ը ռուսներ, 20,1 %-ը հայեր: Այնինչ Սոչիի քարտեզում բացակայում է կանաչ գույնը: Եթե դա պայմանավորենք բնակչության ընդհանուր թվում ունեցած հայերի կշիռը, ապա այդ տրամաբանությամբ Աբխազիայում չպիտի նշվեին ռուսները, Հայաստանի արևմտյան հատվածում չպիտի նշվեին քրդերը և այլն: Ռուսաստանի հետ կապված նշեմ ևս մի քանի սխալ. Ստավրոպոլի երկրամասում հայերի թվաքանակը պաշտոնապես կազմում է 161324 (2010թ.), ինչը երկրորդն է ազգային կազմի տեսակետից, սակայն կանաչ գույնը քարտեզում բացակայում է: Փոխարենը առկա է թուրքմեններին պատկերող գույնը: Իսկ թուրքմենները զարմանալիորեն առկա են քարտեզում՝ ընդգրկելով բավականին մեծ տարածք (նկատի ունեմ Ստավրոպոլի երկրամասում): Այնինչ եթե ռուսներից ու հայերից բացի գումարենք երկրամասում բնակվող մյուս ազգերի քանակը, ապա այդ թիվը նույնիսկ չի կազմի հայերի թվաքանակի կեսի կեսի կեսը: Նույնը Կրասնոդարի երկրամասին կարելի է ասել:
  • Արցախի քարտեզում նշված է, որ Քաշաթաղի և Հադրութի հարավում բնակչություն չկա, ինչը չի համապատասխանում իրականությանը:
  • Հայաստանի քարտեզում նշված է, որ Ջերմուկ քաղաքում բնակչություն չկա, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Թլիկ և Գետափ գյուղերի քարտեզում էլ պատկերված է, որ բնակչությունը քրդեր են: Եթե անգամ դա համապատասխանում է իրականությանը, ապա չի կարող 3 մլն բնակչության մեջ հատուկ նշվի 161 բնակիչ ունեցող Թլիկը և 183 բնակիչ ունեցող Գետափը:
  • Թուրքիայի քարտեզը նույնպես չի համապատասխանում իրականությանը: