Ֆրանսիայի լեզուներ
![]() Տարածաշրջանային լեզուների և բարբառների աշխարհագրական բաշխում | |
Ենթադաս | languages of a country? |
Երկրներ | ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | ֆրանսերեն |
[[Պատկեր: Ֆրանսիայի մայրենի լեզու(2007)[1] ֆրանսերեն (87.2%) արաբերեն (3.6%) պորտուգալերեն (1.5%) իսպաներեն (1.2%) իտալերեն (1.0%) գերմաներեն (0.7%) թուրքերեն (0.5%) անգլերեն (0.4%) այլ լեզուներ (3.9%) | |
![]() |
Ֆրանսիայի լեզուներ, Ֆրանսիայում գործածվող ոչ պաշտոնական լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն, որը համարվում է ամենատարածված և երկրի միակ պաշտոնական լեզուն։ Ֆրանսիայում մյուս լեզուները բաժանվում են տարածաշրջանային լեզուների և ներգաղթյալների լեզուների։
Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է (համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության 2-րդ հոդվածի), և կառավարությունը պարտավոր է օրենքով օգտագործել հիմնականում ֆրանսերենը։ Բացի այդ, կառավարությունը պահանջում է, որ առևտրային գովազդներն ու հայտարարությունները գրվեն մատչելի ֆրանսերենով (թեև արգելված չէ, դրա հետ միասին նաև այլ լեզուներով ներկայացնել), սակայն չի պահանջում ֆրանսերենի օգտագործումը ոչ առևտրային հրապարակումներում։
Բերնար Չերկվիլի կառավարության համար գրված 1999 թվականի զեկուցման մեջ[2] առանձնացվում են 75 լեզուներ, որոնք կարող են պաշտոնական ճանաչում ստանալ տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների վավերացման դեպքում։ Դրանցից 24-ը Ֆրանսիայի եվրոպական մասի բնիկ լեզուներն են, իսկ մնացածը ՝ ներգաղթյալների լեզուները։
«Ֆրանսիայի լեզուներ» հասկացությունն արդեն ճանաչում է ձեռք բերել և օգտագործվում է վարչակազմի կողմից, սակայն նրանցից ոչ մեկը դեռևս չի ստացել որեէ պաշտոնական կարգավիճակ։
Որոշ տարածաշրջանային լեզուներ կոչվում են «պատուա» (ֆր.՝ Patois, որը նշանակում է բարբառ, ժարգոն), չնայած նրան, որ այն համարվում է նսեմացուցիչ արտահայտություն։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի ապրիլին Ֆրանսիայի կրթության նախարար Ժակ Լանգը[3] պաշտոնապես ճանաչեց, որ Ֆրանսիայում տարածաշրջանային լեզուներն ավելի քան երկու դարերի ընթացքում ընկճված վիճակում են գտնվել և հայտարարեց, որ ֆրանսիական դպրոցներում թույլատրվում է երկլեզու կրթություն։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի մարդահամարի ընթացքում Ֆրանսիայի Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտը ընտրական հարցազրույց անցկացրեց Ֆրանսիայի եվրոպական մասում, 380.000 չափահասների հետ՝ իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ։ Հարցերից մեկն այն էր, թե ծնողներն ինչ լեզվով են խոսել իրենց հետ, մինչև նրանց հինգ տարեկան դառնալը։ Սա Ֆրանսիայում տարբեր լեզուներ կրողների առաջին լուրջ ուսումնասիրությունն է եղել։ Արդյունքները հրապարակվել են Enquête familiale, Insee - ում։
Տեղ | Լեզու | Մայրենի լեզու |
Մեծահասակների տոկոս |
---|---|---|---|
1 | Ֆրանսերեն | 39 360 | 86 % |
2 | Գերմաներեն и գերմանական բարբառներ |
970 |
2,12 % |
3 | Արաբերեն |
940 | 2,05 % |
4 | Օքսիտաներեն |
610 |
1,33 % |
5 | Պորտուգալերեն | 580 | 1,27 % |
6 | Ռոմանական լեզուներ |
570 |
1,25 % |
7 | Իտալերեն | 540 | 1,19 % |
8 | Իսպաներեն | 485 | 1,06 % |
9 | Բրետոներեն | 280 |
0,61 % |
10 | Շուրջ 400 այլ լեզուներ (լեհերեն, Լիբիա-բերբերական լեզուներ, արևելա-ասիական լեզուներ, կատալոներեն, ֆրանկո-պրովանսալերեն, կորսիկերեն, Բասկերեն և այլն) |
2350 |
5,12 % |
Ամբողջ | 45 762 |
102 % |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «GESIS - Leibniz Institute for the Social Sciences»։ www.gesis.org (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24
- ↑ Les langues de la France - Rapport de Bernard Cerquiglini
- ↑ Educacioun
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Карта языков Франции (անգլ.)
- Этнологическое исследование Франции Ethnologue ((անգլ.))
- Генеральная делегация по французскому языку и языкам Франции fr:DGLFLF (ֆր.)
- Досье по языковой ситуации, политике и законодательству Франции Archived 2004-12-12 at the Wayback Machine. Университет Лаваля ((ֆր.))
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանսիայի լեզուներ կատեգորիայում։ |
|