Կիպրոսի պետական կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիպրոսը Հանրապետություն է։ Ըստ 1960 թվականի սահմանադրության, պետության գլուխը պրեզիդենտն է։ Պրեզիդենտը պետք է լինի ազգությամբ հույն, փոխպրեզիդենտը՝ թուրք։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ ներկայացուցիչների պալատը (35 դեպուտատն ընտրվում է հույն, 15-ը՝ թուրք համայնքից)։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Մինիստրների խորհուրդն է՝ պրեզիդենտի և փոխպրեզիդենտի գլխավորությամբ։ 1963 թվականից Կիպրոսի պառլամենտի, կառավարության և պետական այլ հաստատությունների աշխատանքներին թուրքական համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցում։ 1967 թվականից ստեղծվել է թուրքական գործադիր ադմինստրացիա, իսկ 1975 թվականից միակողմանիորեն հռչակվել է Թուրքական ֆեդերատիվ պետություն։ Կիպրոսի Հանրապետության դատական բարձրագույն ատյանը Գերագույն դատարանն է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան (Հատոր 5 էջ 440)