Լյուքսեմբուրգի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լյուքսեմբուրգում կա երեք պաշտոնական լեզու ՝ ֆրանսերեն, գերմաներեն ու լյուքսեմբուրգերեն: Լյուքսեմբուրգերենը պաշտոնական լեզու ճանաչվեց միայն 1984 թվականին: Այս երեք լեզուներն էլ օգտագործվում են գործավարության մեջ[1]:

Պետության առաջացումից հետո, ֆրանսերենը համարվեց պետության պաշտոնական և գործավարական լեզուն, քանի որ պետության տարածքում ամենահայտնի լեզուն էր: Գերմաներենը օգտագործվում էր քաղաքական նկատառումներով, օրինակ, երբ անհրաժեշտ էր լինում օրենքի բնույթը հասականալի դարձնել բոլորին: Տարական դպրոցում ուսուցանվում էր գերմաներեն, իսկ միջին դպրոցում ֆրանսերեն: Երկլեզվությունը օրենքով հաստատվեց 1843 թվականի հուլիսի 26-ին:

Լյուքսեմբուրգերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուքսեմբուրգերենը (Lëtzebuergesch), նման է գերմաներենին և հոլանդերենին, դպրոցներում սկսվել է դասավանդվել 1912 թվականից: Սա մոսլեն-ֆրանկոնյան բարբառ է, հարստացված ֆրասնսիական բառերով: Լյուքսեմբուրգերեն տպագրված առաջին հրատարակությունը Luxemburger Wochenblatt շաբաթաթերթն էր, որը սկսեց հրատարակվել 1821 թվականից: 1829 թվականին լույս տեսավ առաջին լյուքսեմբուրգերեն տպագրված գիրքը՝ E' Schrek ob de' Lezeburger Parnassus, որի հեղինակը Անտուան Մեյերն էր:

Սահմանադրական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1984 թվականը, համաձայն 1830, 1832 և 1834 թվականներին ընդունված օրենքի, որպես պաշտոնական լեզու կարելի էր ընտրել գերմաներենը կամ ֆրանսերենը: Սակայն գործավարության ժամանակ նախապատվությունը տրվում էր ֆրանսերենին: Լյուքսեմբուրգերենը ընդհանրապես չուներ ոչ մի պաշտոնական կարգավիճակ:

1984 թվականի փետրվարի 24-ին օրենք ընդունվեց, որը լյուքսմբուրգերենին տալիս էր ազգային կարգավիճակ: Բացի այդ երեք լեզուներն էլ սկսվեցին օգտագործվել գործավարության մեջ: Նապոլեոնի օրենսգրքի ընդունումը հանգեցրեց նրան, որ գործավարություններում շարունակեցին օգտագործել ֆրանսերենը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգերենը երրորդ լեզուն է, որը դասավանդվում է դպրոցում ֆրանսերենից ու գերմաներենից հետո: Բացի սա, լյուքսեմբուրգերենը միջինակարգ դպրոցներում դասավանդվում է ընդամենը մեկ ժամ ողջ շաբաթվա ընթացքում: Միջնակարգ դպրոցներում ֆրանսերենից, գերմաներենից և լյուքսեմբուրգերենից բացի դասավանդվում է նաև անգլերեն կամ լատիներեն, իսպաներեն կամ իտալերեն: Բազմալեզու ուսուցումը հնարավորություն է տալիս լյուքսեմբուրգցի ուսանողների բարձրագույն կրթությունը շարունակել արտերկրում:

Մամուլ, ոստիկանություն և հանրային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգի հրատարակությունների մեծամասնությունը հրապարակվում են գերմաներեն և ֆրանսերեն, այս լեզուները նաև օգտագործում է ոստիկանությունը և հանրային ծառայությունները:

Այլ լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրյա քաղաքացիները և ներգաղթած աշխատավորները կազմում են Լյուքսեմբուրգի բնակչության մեկ հինգերորդը: Հաճախ հանդիպում է ՝ պորտուգալերեն, իտալերեն, լեհերեն, թուրքերեն և արաբերեն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]