Ալբանիայի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալբանիան էթնիկապես միատարր երկիր է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը խոսում է ալբաներեն լեզվով: Ալբաներենը նաև երկրի միակ պաշտոնական լեզուն է: Այն ունի երկու բարբառներ՝ Տոսկ, որով խոսում են հարավում և ղեգ, որով խոսում են հյուսիսում: Բացի այդ, շատ ալբաներեն խոսում են նաև իտալերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և այլն: Այս հանգամանքը պայմանավորված է Ալբանական սփյուռքի առկայությամբ:

Ալբանացիները Եվրոպայի ամենապոլիգլոտ ազգերից մեկն են: Շատ ալբանացիներ տանը, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խոսում են ավելի քան երկու լեզուներով: Իտալերենը լայնորեն տարածված է ողջ Ալբանիայով: Հունարենը տարածված է հատկապես Էպիրուսի շրջանի հույն ազգային փոքրամասնությունների շրջանում: Երիտասարդության շրջանում տարածված է նաև անգլերենը: Հարկ է նաև նշել, որ անգլերենի իմացության մակարդակն Ալբանիայում օրեցօր աճում է:

Տարբեր լեզուներով խոսում են մի շարք ազգային փոքրամասնություններ՝ հույներ, մակեդոնացիներ, բուլղարներ և այլն:

Ալբաներենի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի լեզուներ
Ալբաներեն
  
98.7 %
Հունարեն
  
3 %
Մակեդոներեն
  
0.16 %

Ալբանիայի սահմանադրության 14-րդ հոդվածը նվիրված է երկրի պաշտոնական լեզվին: Այնտեղ հստակ նշված է.

Aquote1.png Ալբաներենը Ալբանիայի Հանրապետության պաշտոնական լեզուն է
- Ալբանիայի սահմանադրություն, հոդված 14[1]
Aquote2.png


Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Ալբանիայի 2,765,610 բնակչության 98.767 %-ը ալբաներենը համարում է իր մայրենի լեզուն[2]:

Ալբաներեն լեզուն ունի երկու բարբառներ: Տոսկը ալբաներենի հիմնական բարբառն, որով խոսում են հարավային Ալբանիայի, այդ թվում և մայրաքաղաք Տիրանայի բնակիչները: Ալբաներենի երկրորդ բարբառը կոչվում է ղեգ: Այն տարածված է Ալբանիայի հյուսիսում և Կոսովոյում[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալբանիայի սահմանադրություն»։ Ալբանիայի Հանրապետության նախարարների խորհուրդ։ Վերցված է նոյեմբերի 12, 2012 
  2. 2011 թվականի համաալբանական մարդահամարի տվյալներ
  3. Բակեր Կոլին, Jones, Sylvia Prys (1998)։ Երկլեզու կրթության հանրագիտարան։ Կլևեդոն: Դետալներ։ էջ 412։ ISBN 9781853593628 
  4. Դանա Լեո Պաուլ (2001)։ Արևելյան Միջերկրականի երկրների տնտեսություն։ Սինգապուր: համաշխարհային տվյալներ։ էջ 47։ ISBN 9789810244743