Ալբանիայի սահմանադրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալբանիայի սահմանադրություն (ալբ․՝ Kushtetuta e Shqipërisë) Ալբանիայի հիմնական օրենքների հավաքածուն, որ ընդունվել է 1998 թվականի հոկտեմբերի 21-ին։ Այն ներառում է նախաբան, 18 գլուխներ և 183 հոդվածներ։
Հիմնական սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբանիան խորհրդարանային հանրապետություն է։
- Ալբանիայի Հանրապետությունը ունիտար, անբաժանելի հանրապետություն է։
- Կառավարությունը հիմնվում է ազատ, հավասար, ընդհանուր, պարբերական ընտրությունների վրա։
- Օրենքը հիմք է հանդիսանում և սահմանում է պետության գործունեությունը։
- Սահմանադրությունը Ալաբնիայի Հանրապետության բարձրագույն օրենքն է։
- Քաղաքական կուսակցությունները անկախ են ստեղծվում։ Նրանց կազմակերպությունը պետք էհիմնվի ժողովրդավարական սկզբունքների վրա։
- Ալբանիան չունի պաշտոնական կրոն։
- Հանրապետության տնտեսական համակարգը հիմնվում է մասնավոր և պետական սեփականությունների վրա, ինչպես նաև շուկայի և տնտեսական ակտիվության ազատության
- Զինված Ուժերը ապահովում են պետության անկախությունը, ինչպես նաև պաշտպանում են դրա տարածքների ու սահմանադրական կառուցվածքի ամբողջությունը։
- Պետական լեզու է կամարվում ալբաներենը։
Հիմնական դրույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ մասում նշված են մարդու հիմնական իրավունքերը և ազատությունները։ Ալբանիայի սահմանադրության այս հատվածը երաշխավորում է քաղաքացիների իրավունքները և ազատությունները, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, բերում է պետական փաստաաբանի և նրա իրավունքների հասկացությունը։
Ալբանիայի օրենքների երրորդ մասը նվիրված է վեհաժողովին։ Այստեղ հիմնականում զետեղված են ընտրության և խորհրդարանի պատգաավորների լիազորությունների, խորհրդարանի կազմակերպությունների և գործառույթների, օրենսդրական գործընթացների մասին դրույթներ։
Սահմանադրության հաջորդ մասում ներկայացված են պետության նախագահի լիազորությունների և ընտրությունների մասին դրույթներ։
Հինհերորդ մասը ներկայացնում է Ալբանիայի նախարարությունների խորհրդի հիմնական գործառույթները և լիազորությունները։
Վեցերորդ մասը նվիրված է տեղական կառավարմանը։
Այնուհետև ներկայացված են հետևյալ դրույթները.
- նորմատիվ ակտեր և միջազգային համաձայնագրեր
- Ալբանիայի սահմանադրական դատարան
- պետության այլ դատարաններ
- գործառույթներ և դատախազություններ
- հանրաքվեների անցկացման հերթականություն
- ընտրական համակարգ
- պետական ֆինանսներ
- բարձրագույն պետական կառավարում
- Հանրապետության զինված ուժեր
- արտակարգ իրավիճակներ և ռազմական դրություն