Կիպրոսի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրական ֆլեյտա

Պահպանվել են հնագույն քնարական, ռազմի, ինչպես և օսմանյան ու անգլիական տիրապետության շրջանի ազատագրական պայքարի երգեր։ Լայնորեն տարածված են հույների երգերն ու երաժշտական գործիքները։ XX դարի սկզբին հիմք է դրվել պրոֆեսիոնալ երաժշտությանը։ Առաջին նշանավոր կոմպոզիտորներից են Սոլոն և Յանգոս Միխաիլիդիսները։ Սիմֆոնիկ, կամերային երկերի, «Ոդիսևս» օպերայի, «Նավսիկայա» բալետի հեղինակ Ս. Միխաիլիդիսը հիմնել է Լիմասոլի կոնսերվատորիան 1934 թվականին, առաջին սիմֆոնիկ նվագախումբը 1938 թվականին և Նիկոսիայի համերջային ընկերությունը։ Բազմաթիվ երգերի, սիմֆոնիկ երկերի հեղինակ Յ. Միխաիլիդեսը «Մոցարտ» ընկերության, Կիպրոսի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից է։ Ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Ա. Լիմբուրիդիսը, Գ. Կոցոնիսը, Մ. Վիոլարիսը, Կ. Կոստեասը։ Կիպրոս քիչ կան պրոֆեսիոնալ թատրոններ։ Գործում են կոնսերվատորիաներ Լիմասոլում, Ֆամագուստայում, Լարնակայում, Նիկոսիայում։ Գործում են նաև երաժշտական ուսումնարաններ, սիրողական երգչախմբեր, երգի-պարի անսամբլներ։