Հնդկաստանի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստանի լեզուները պատկանում են մի քանի լեզվաընտանիքների, հիմնականներն են հնդկական լեզուները, որոնցով խոսում է բնակչության 75%-ը, և դրավիդյան լեզուները՝ 20%[1][2]։ Հնդկաստանում տարածված են նաև ավստրոասիական, սինո-տիբեթական լեզուները, և որոշ փոքր լեզվաընտանիքներ և մեկուսացած լեզուներ[3]:283։ Ավելի քան երեք հազարամյակի շփումը զգալի ազդեցություն է ունեցել Հարավային Ասիայի և Հնդկական թերակղզու երեք գերիշխող լեզվաընտանիքների վրա։

Հնդկաստանի սահմանադրությունը ազգային լեզվի կարգավիճակ չի սահմանում[4][5]։ Սակայն սահմանադրությամբ Հնդկաստանի կառավարության պաշտոնական լեզուն հինդին է՝ դևանագարի գրով, ինչպես նաև անգլերենը[6]։

Ըստ 2001 թվականի Հնդկաստանի մարդահամարի՝ երկրում կա 122 խոշոր և 1599 այլ լեզու։ Այնուամենայնիվ այլ աղբյուրների տվյալները տարբերվում են, հիմնականում «լեզու» և «բարբառ» եզրերի սահմանումների տարբերության պատճառով։ 2001 թվականի մարդահամարը գրանցել է միլիոն և ավել լեզվակիր ունեցող 30 լեզու, և 122 լեզու, որով որպես մայրենի խոսում է 10․000 և ավել մարդ[7]։ Երկու հաղորդակցության լեզուներ կարևոր դեր են կատարել Հնդկաստանի պատմությունում՝ պարսկերենը[8] և անգլերենը[9]։ Պարսկերենը Հնդկաստանում մոնղոլական տիրապետության շրջանում արքունական լեզու էր։ Այն մի քանի դար թագավորել է որպես վարչական լեզու մինչև բրիտանական գաղութատիրության ժամանակաշրջանը[10]։ Մինչև այժմ անգլերենը կարևոր լեզու է Հնդկաստանում։ Այն գործածվում է կրթության և Հնդկական կառավարության որոշ բնագավառներում։ Հինդին, երկրի ամենատարածված լեզուն, ծառայում է որպես «լինգվա ֆրանկա» Կենտրոնական և Հյուսիսային Հնդկաստանների համար[11]։ Սակայն Հարավային Հնդկաստանում եղել են հակահինդիական խռովություններ, ամենահայտնին Թամիլ Նադու շրջանում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Indo-Aryan languages». Encyclopædia Britannica Online. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Dravidian languages». Encyclopædia Britannica Online. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. Moseley, Christopher (2008 թ․ մարտի 10). Encyclopedia of the World's Endangered Languages. Routledge. ISBN 978-1-135-79640-2.
  4. Khan, Saeed (2010 թ․ հունվարի 25). «There's no national language in India: Gujarat High Court». The Times of India. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  5. Press Trust of India (2010 թ․ հունվարի 25). «Hindi, not a national language: Court». The Hindu. Ahmedabad. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. «Constitutional Provisions: Official Language Related Part-17 of The Constitution Of India». Department of Official Language, Government of India. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Census Data 2001 : General Note». Census of India. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Abidi, S.A.H.; Gargesh, Ravinder (2008). «4. Persian in South Asia». In Kachru,Braj B. (ed.). Language in South Asia. Kachru, Yamuna & Sridhar, S.N. Cambridge University Press. էջեր 103–120. ISBN 978-0-521-78141-1.
  9. Bhatia, Tej K and William C. Ritchie. (2006) Bilingualism in South Asia. In: Handbook of Bilingualism, pp. 780-807. Oxford: Blackwell Publishing
  10. «Decline of Farsi language - The Times of India». The Times of India. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «The World Factbook». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Nehru, Jawaharlal; Gandhi, Mohandas (1937). The question of language: Issue 6 of Congress political and economic studies. K. M. Ashraf.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]