Հնդկաստանի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի զինանշան
भारत का प्रतीक
Seal of Tripura.svg
Մանրամասնություններ
Կրիչ Հնդկաստան
Հաստատված 1950 հունվարի 26
Հիմք չորս հնդկական առյուծ
Կարգախոս Satyamev Jayate (Միայն ճշմարտությունն է հաղթում)
Այլ տարրեր ձի, փիղ, ցուլ, առյուծ, լոտոս, հավերժության անիվ
Օգտագործում Խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա

Հնդկաստանի զինանշանն (գերբ) իրենից ներկայացնում է «առյուծների խոյակի» պատկեր, որը գտնվում է Սարնաթում՝ Աշոկայի սյան վրա։

Բնօրինակում չորս առյուծ կանգնած են մեջք մեջքի՝ բարձրացած խճանկարներով խոյակի վրա, որին պատկերված է փիղ, քառատրոփ ձի, ցուլ և առյուծ՝ առանձնացված զանգակաձև լոտոսի վրա տեղակայված անիվներով։ Սյան խոյակը զարդարված է նաև արդարության անիվով, որը կոչվում է Դհարմա Չակրա։ Չորրորդ առյուծը գտնվում է քանդակի հակառակ կողմում և հետևաբար զինանշանի վրա պատկերված չէ։

Քանդակը Կալկաթայի թանգարանում

Մ.թ.ա. 3–րդ դարի կեսերին Աշոկա Արքան կանգնեցրեց խոյակով մի սյուն, որ նշի այն տեղը, որտեղ Բուդդան (Սիդհարթա Գաութամա) առաջին անգամ ուսուցանել է դհարման և որտեղ հիմնադրվել է խորոշրագույն բուդդայական սանգհան (համայնքը)։

Բուդդայականության մեծ նվիրյալ Ջավահարլալ Ներուի պնդմամբ 1950 թվականի հունվարի 26-ին, երբ Հնդկաստանը դարձավ հանրապետություն, հենց այս քանդակի պատկերն ընդունվեց որպես երկրի պետական զինանշան։

Զինանշանը խորհրդանշում է ժողովուրդ, որը խիզած է, ուժեղ, խելամիտ և վախեցնում է հակառակորդին։ Խոյակի վրայի չորս կենդանիները խորհրդանշում են հորիզոնի չորս կողմերը. առյուծ՝ հյուսիս, փիղ՝ արևելք, ձի՝ հարավ, ցուլ՝ արևմուտք (զինանշանի վրա երևում են միայն ձին և ցուլը)։ Ամբողջովին ծաղկած լոտոսն ունի կյանքի աղբյուրի իմաստ։ Խոյակից ներքև դևանագարիով գրված է सत्यमेव जयते (Satyameva Jayate, «Միայն ճշմարտությունն է հաղթում»)։ Այս խոսքերը սանսկրիտով գրված Մունդակա ուպանիշադից է։

Հնդկաստանի նախկին զինանշանները.