Սպորտը Հնդկաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպրոտը Հնդկաստանի մշակույթի կարևորագույն մասերից մեկը։ Սպորտի առավել տարածված տեսակներն են կրիկետը, ֆուտբոլը, մականախաղը, թենիսը, գոլֆը, շախմատը և կաբադին։

Հնդիկ սպորտսմենը՝ Նորման Պրիչարդը, առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 1900 թվականին՝ հաղթելով երկու արծաթե մեդալներ։ Հնդիկ սպորտսմենները 1920 թվականից մասնակցում են Ամառային օլիմպիական խաղերին, իսկ 1964 թվականից՝ ձմեռային օլիմպիական խաղերին։ Հնդկաստանի մականախաղի տղարամդկանց հավաքականը 1928 թվականից մինչև 1980 թվականն ընկած ժամանակաշրջանում հաղթել է տասնմեկ օլիմպիական մեդալներ, այդ թվում 8 ոսկե։ Հնդկաստանի սպորտի պատմության միակ անհատական ոսկե մեդալը նվաճել է Աբհինավ Բինդրան 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերին։ Ձմեռային օլիմպիական խաղերում Հնդկաստանը ոչ մի մեդալ չի նվաճել։

Հնդիկ սպորտսմենները նաև մասնակցում են Ասիական խաղերին, Աշխարհի առաջնություններին, Ասիայի առաջնություններին և այլն։

Մականախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Сборная Индии по хоккею на траве на Летних Олимпийских играх 1936 года в Берлине

Մականախաղը Հնդկաստանում ազգային խաղ է համարվում։ Մինչև 20-րդ դարի կեսերը Հնդկաստանը գերակշռում էր միջազգային մականախաղում՝ հաղթել 8 ոսկե օլիմպիական մեդալներ, 1975 թվականի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև եղել է 1973 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում։ Հնդիկ խաղացող Դհիան Չանդը՝ մականախաղի ամենահայտնի խաղացողների մեկը, եվրոպական լսարանի կողմից կոչվել է «կախարդ»։ Ներկայումս Հնդկաստանի մականախաղի հավաքականը աշխարհում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[1][2]։

Կրիկետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կրիկետի հավաքականը Վանկհենդի մարզադաշտում խաղի ժամանակ

Ներկայումս Կրիկետը Հնդկաստանում համարվում է սպորտի ամենահայտնի տեսակը։ Նրա զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել այնպիսի հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Սաչին Տենդուլկարը, Սոուրավ Գանգուլին, Սունիլ Գավասկարը, Կապիլ Դևը և Ռահուլ Դրավիդը։ Կրիկետի Հնդկաստանի հավաքականը հաղթել է 1983 թվականի կրիկետի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև դարձել է 2003 թվականի կրիկետի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլը Հնդկաստանի սպորտի հիմնական տեսակներից է։ Այն երկրում հայտնվել է բրիտանական գաղութատիրական տիրապետության ժամանակ, և երկրի որոշ շրջաններում այն ոչ քիչ հայտնի է, քան կրիկետը։ Հնդկաստանը մինչև 1960-ական թվականները եղել է ամենահզոր ասիական հավաքականը, բայց այլ երկրների հետ համեմատ աստիճանաբար ֆուտբոլի մակարդակը ցածրացել է, և 2013 թվականի հունիսի 6-ի դրությամբ՝ ՖԻՖԱ-ի վարկանիշով Հնդկաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 147-րդ հորիզոնականը։ Հավաքականի գլխավոր ձեռքբերումներն են 1951 և 1962 թվականների Ասիական խաղերում հաղթանականները և Մելբուռնի Օլիմպիական խաղերում չորրորդ հորիզանականը[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hero FIH Rankings Outdoor»։ fih.ch։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 24, 2018-ին։ Վերցված է հուլիսի 23, 2018 
  2. «KPS Gill and IHF reinstated by Delhi High Court»։ Breakingnewsonline.net։ մայիսի 22, 2010։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2013-ին։ Վերցված է մարտի 1, 2013 
  3. Chaudhuri Arunava։ «The Indian National Team's World Cup qualifying»։ Indianfootball.de։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2010-ին։ Վերցված է մարտի 1, 2013 
  4. «Football: India's day of Glory at Melbourne»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 23, 2013-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2013 
  5. Nitin N. Sethi (հունվարի 13, 2004)։ «Mumbai salutes soccer legend»։ The Indian Times։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 29, 2010-ին։ Վերցված է մարտի 8, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]