Նիդերլանդների լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարածաշրջանային(չաշխատող հղում) լեզուները Նիդերլանդներում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում:

Նիդերլանդները լեզվական առումով բավականին համասեռ երկիր է։ Բնակչության մեծ մասը խոսում է նիդերլանդերեն (հոլանդերեն) լեզվով, որը, ինչպես և մյուս մայրենի լեզուները, պատկանում է գերմանական լեզուներին։ Սակայն, ինչպես նիդերլանդերենի մեջ, այդպես էլ պետության մյուս գերմանական լեզուների՝ նկատվում են բարբառային մասեր, հետևաբար, մարդիկ, ովքեր գալիս են գյուղերից քաղաք, կարող են երկար ժամանակ դժվարությունների հանդիպել տեղի բարբառը հասկանալու համար։

Սակայն Նիդերլանդների միակ պաշտոնական լեզուն համարվում է նիդերլանդերենը։ Վերջին ժամանակներում տեղի մյուս լեզուները ստացել են տարածաշրջանային կարգավիճակ։

Նիդերլանդների մայրենի լեզուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդերեն, Նիդերլանդների պետական լեզուն, բնակչության 96 %-ի մայրենի լեզուն[1]։ Տարածված է նաև Բելգիայում (երկու հիմնական լեզուներից մեկը), Սուրինամում և մի քանի այլ պետություններում։ Պատկանում է արևմտագերմանական կլաստերի ստորին ֆրանսերենին։
  • Արևմտաֆրիզերեն, ֆրիզերեն լեզուներից մեկը, Ֆրիսլանդիա նահանգի համապաշտոնական լեզուն։ Այդ լեզվով խոսում են մոտ 453 հազար մարդ[2]։
  • Ստորին գերմաներեն լեզվի, ստորին սաքսոնական բարբառ, խոսում են պետության հյուսիս արևելյան նահանգներում։ Այս լեզուները ճանաչվել են Նիդելանդներենի կողմի՝ համաձայն Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի։ Պատկանում են ստորին սաքսոնական կլաստերի արևմտագերմանական լեզուների մի քանի բարբառային խմբերին։ Շատ տարածված են Գերմանիայում։ Օգտագործում է մոտ 1798 հազար մարդ[3]։
  • Լիմբուրգերեն, ստորին ֆրանսիական կլաստերի բարբառ, որը նույնպես ստացել է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ։ Պետության հարավ-արևելքում այդ լեզվով խոսում են մոտ 825 հազար մարդ[4]։ Այն նաև տարածված է Բելգիայի և Գերմանիայի հարևան տարածաշրջաններում։

Նիդերլանդների խուլ բնակիչները օգտագործում են իրենց սեփական նիդերլանդերենի ժեստերի լեզուն (Nederlandse Gebarentaal / NGT), լեզվակիրների թիվը հասնում է մոտ 17.5 հազար մարդ[5]։

Օտար լեզուների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

271x271փքս(չաշխատող հղում)

Եվրոպայում Նիդերլանդների կենտրոնական դիրքը հնարավորություն է տալիս եվրոպական լեզուների ուսումնասիրությանը։ Ֆրանսիայի ավելի քան 60 հազար քաղաքացի, որոնք բնակվում են իրենց պետության հյուսիս-արևմուտքում, համարում են նիդերլանդերենը իրենց մայրենի լեզուն։ Ինչպես նաև այդ լեզվով ազատորեն խոսում է ավելի քան 100 հազար գերմանացի։ Բացի այդ նիդերլանդերենը Բելգիայի թագավորության պաշտոնական լեզուներից մեկն է։ Եվրոպացի դպրոցականները, որոնք բացի իրենց մայրենի լեզվից, պարտավոր են սովորել ևս մեկ եվրոպական լեզու, հաճախ ընտրում են նիդերլանդերեն։ Այդ լեզվով դասավանդում են աշխարհի ավելի քան 250 համալսարաններում։ Միևնույն ժամանակ Նիդերլանդների կառավարությունը և բնակիչները ավելի շատ ջանքեր են գործում իրենց լեզվի հանրաճանաչմանը։ Նրանք նաև հուշարձան են կանգնեցրել 1893 թվականին։

Նիդերլանդներում կա օտար լեզուներ ուսումնասիրելու հին ավանդույթ[6]։ Այլ եվրոպական լեզուներ սովորելու հետաքրքրությունը Նիդերլանդներում առաջացել է դեռևս 16-րդ դարում։ Թագավորության հյուսիսային մասում ստեղծվել են հարավային նահանգների համայնքների օրինակով բանահյուսության սիրահարների հասարակություններ, որտեղ ակտիվ կերպով արմատանում է լատիներենը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ginsburgh Victor; Ignacio Ortuño-Ortin, Shlomo Weber (February 2005)։ «Why Do People Learn Foreign Languages?» (pdf)։ Université libre de Bruxelles։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-23-ին։ Վերցված է 2007-10-10  — specifically, see Table 2.
  • http://languageknowledge.eu/countries/netherlands