Ադրբեջանի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջանի մշակույթը (ադրբ.՝ Azərbaycan mədəniyyəti) իրենից ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ժողովուրդների մշակույթն ու պետության ձևավորման շրջանում ստեղծված հոգևոր ու աշխարհիկ ընկալումների ամբողջությունը, ինչպես նաև տվյալ տարածքում պատմական ժամանակաշրջանում ձևավորված և ներկայում պահպանված մշակութային ժառանգությունը։

Նախապատմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Ադրբեջանի տարածքում դեռևս վաղնջական ժամանակներից սկսել է ակտիվորեն ձևավորվել մարդկայնին հավաքական հասարակական կյանքը։ Ստեղծվել են ցեղային, պետական բազմաթիվ կազմավորումներ։

Քրիստոնեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Ադրբեջանի տարածքի արևմտյան շրջանները հանդիսանում են քրիստոնեության տարածման նախնական շրջաններ։ Հայտնի է, որ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Բարդուղիմեոսն ու Թադեոսը նոր կրոնի գաղափարները տարածելու համար եկել էին Հայաստան` այդ թվում` Ուտիք, Փայտակարան։

Հայկական քրիստոնեական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվանքի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կովկասի շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական և իսլամական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի կեսերից սկսվեցին արաբական արշավանքները դեպի Հայկական լեռնաշխարհ, ընդգրկելով նաև Հայաստանի արևելյան շրջաններն ու Աղվանքը, որոնց հիմնական մասը ներկայում գտնվում է Ադրբեջան պետության կազմում։ Արաբների ներթափանցումով սկսվեց տարածաշրջանում իսլամի տարածման գործընթացն ու արաբական-իսլամական մշակույթի տարածումը։ Սկսվեցին կառուցվել մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ։

Հայկական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում ներկայիս Ադրբեջանի տարածքում` Ուտիք, Փայտակարան, Աղվանք, նոր առաջընթաց գրանցեց հայկական մշակույթը, որը տվյալ տարածաշրջանում առկա էր հազարամյակներ։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության տիրապետության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում Ռուսական կայսրության ընդլայնմանը դեպի Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջաններ ու Հարավային Կովկաս հանգեցրեց ռուսական ազդեցության և հետևաբար, ռուսական մշակույթի տարածմանը տարածաշրջանում։

ԽՍՀՄ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միացումով ԽՍՀՄ-ին` սկսվեց ներկայիս Ադրբեջանի տարածքում խորհրդային մշակույթի զարգացումն ու տարածումը։

Ժամանակակից Ադրբեջանի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության տարածքում ներկայումս գտնվում են տարբեր ժամանակաշրջաններ և կրոնական ու ազգային տարբեր պատկանելիություն ունեցող ճարտարապետական կոթողներ, որոնք կարելի է բաժանել ինչպես հայկական, աղվանական, պարսկական, թուրքական, ռուսական, գերմանական, այնպես էլ քրիստոնեական, իսլամական, կրակապաշտական և այլն։ Պահպանված հնագույն ճարտարապետական կոթողները հանդիսանում են հայկական առաքելական պահպանված վանքերն ու եկեղեցիները, որոնցից է 4-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնադրված Թարգմանչաց վանքը։

Մինչև ուշ միջնադարը կառուցված և նրեկայումս կանգուն կամ մասամբ կանգուն ճարտարապետական կոթողներից են հայկական քրիստոնեական շինությունները (Հարանց վանք, Խունիսավանք, Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի), միջնադարյան ամրոցները (Չարեք բերդ, Փառիսոսի բերդ

13-րդ դարից տարածաշրջանում սկսում է տարածում գտնել նաև իսլամական ճարտարապետությունը՝ կապված պարսկական ազդեցության ուժեղացման և Միջին Ասիայից թյուրքական ցեղերի՝ Հարավային Կովկաս ներթափանցման հետ։

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակվում են բազմաթիվ բնիկ և երկվոր ժողովուրդներ, որոնց մի մասն ունեն իրենց մայրենի լեզուն։ Այդպիսի ժողովուրդներից են ադրբեջանցիները (ադրբեջաներեն), ուդիները (ուդիերեն), լեզգիները (լեզգիերեն), ավարները (ավարերեն), թալիշները (թալիշերեն) և այլն։ Սակայն որպես երկրի պետական լեզու սահմանադրությամբ ամրագրված է ադրբեջաներեը, որը լայնորեն կիրառվում է նաև Վրաստանի հարավարևելյան, Իրանի հյուսիսարևելյան շրջաններում, Թուրքիայում, Ռուսաստանում (հատկապես` Դաղստանի հարավում)։

Ադրբեջաներենը հանդիսանում է թյուրքական լեզուների հարավարևմտյան ճյուղի օղուզական ենթախմբին։ Ադրբեջաներեն բառապաշարի հիմնական մասը կազմում են արաբական և պարսկական բառերը։ Արաբական բառերը ընդգրկում են ինչպես կենցաղային, այնպես էլ տերմինաբանական ոլորտը, իսկ իրանականության առկայությունը բացատրվում է ադրբեջանցիների նկատմամբ Իրանի հսկայական ազդեցությամբ։ Կովկասի ադրբեջաներենը բաժանվում է 4 բարբառային խմբերի` արևելյան (բաքվյան, դերբենդյան, կուբինյան և շամախյան բարբառներ, ինչպես նաև մուղանյան և լենքորանյան խոսակցականներ), արևմտյան (ղարաբաղյան, գանձակյան և ղազախյան բարբառներ, ինչպես նաև այրումյան խոսակցական), հյուսիսային (շքկինյան բարբառ, զաքաթալա-ղազախյան խոսակցական), հարավային (նախիջևանյան, թավրիզյան և օրդուբադյան բարբառներ, ինչպես նաև հրեական խոսակցական)։

Կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթներ և սովորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]