Ադրբեջանի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ադրբեջանի երաժշտություն (ադրբ.՝ Azərbaycan musiqisi), Ադրբեջանի և Իրանական Ադրբեջանի ադրբեջանցիների երաժշտական ավանդույթը։ Այն հիմնված է ժողովրդական երգերի վրա, որոնք ունեն մոտավոր 1'000 տարվա պատմություն[1]։ Դարեր շարունակ ադրբեջանական երաժշտությունը զարգացել է միաձայնության կնիքով՝ ստեղծելով ռիթմիկ տարատեսակ մեղեդիներ[1]։

Դասական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին ադրբեջանական դասական երաժշտությունը հայտնվեց վերածննդի փուլում, երբ ստեղծվեց Բաքվի երաժշտական ակադեմիան, որպեսզի դասական երաժշտությանը տրվի այն աջակցությունը, ինչ որ ժողովրդական երաժշտությանը։ Արևմուտքի ժամանակակից դասական երաժշտության ադրբեջանցի ներկայացուցիչներից են Ֆարհադ Բադալբեյլին, Ֆիդան Գասիմովը և Ֆրանգիզ Ալիզադեն։

Օպերա և բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանում օպերայի և բալետի ստեղծումը կապված է Ռուսական կայսրության և Ադրբեջանի խորհրդային ժամանակահատվածի հետ, երբ ադրբեջանցի երաժիշտներն առաջին ձեռքից ստացան եվրոպական երաժշտական ավանդույթները։ Առաջին փաստագրված օպերան Բաքվում բեմադրվել է 1889 թվականի մայիսին, երբ ռուս թատերական գործիչ Ալեքսեյ Վերստովսկու Ասկոլդի գերեզման օպերան բեմ բարձրացավ Բաքվի կրկեսում (ներկայիս Բաքվի գորգերի թանգարանի հարևանությամբ)։

Հայտնի ադրբեջանցի օպերային երգիչները, ինչպիսիք են Բուլբուլը, Շովկաթ Մամեդովա, Ֆաթմա Մուխթարովան, Հուսեյնուղլու Սարաբսկին, Հագիգաթ Ռյազեվան, Ռաշիդ Բեհբութովը, Ռաուֆ Ատակիշիևը, Մուսլիմ Մագոմաևը, Լուֆթիյար Իմանովը, Ֆիդան Ղասիմովը և այլ երգիչներ համաշխարհային համբավ ձեռք բերեցին[2]։

Ժողովրդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երգեր պատմում են իրական կյանքի և Ադրբեջանի ֆոլկլորի պատմությունները կամ զարգացել են աշուղական երգերի մրցույթների շնորհիվ[3]։ Ժողովրդական երգերը սովորաբար կատարվում էին հարսանիքների, թաղումների և հատուկ փառատոնների ժամանակ։

Տարածաշրջանային ժոովրդական երաժշտությունը ուղեկցվում է ժողովրդական պարերով, որը զգալիորեն բնորոշ է ողջ տարածաշրջանին։ Տարածաշրջանի իրավիճակը նույնպես ազդում է ժողովրդական երգերի վրա, օրինակ Կասպից ծովի մասին երգերը հիմնականում աշխույժ են և արտահայտում են տվյալ շրջանի սովորույթները։ Դավաճանության մասին երգերը տխրության փոխարեն ունեն հանդիմանանք, մինչդեռ հեռավոր հարավից Ադրբեջան եկել են ողբ հիշեցնող երգեր[4]։

Ժողովրդական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալաբանը համարվում է ադրբեջանական ժողովրդական գործիք

Ադրբեջանական քարոզչությունը երկրի երաժշտական գործիքների շարքում է ներառել նաև տարածաշրջանի այլ ժողովուրդների ստեղծած գործիքները։ Օրինակ իրանական թառը և քամանչան, թուրքական սազը, հայկական դուդուկը, որը վերանվանվել է բալաբան։

Աշուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղները շրջիկ երաժիշտներ են, որոնք նվագում են սազ։ Նրանց երգերը կիսաիպրովիզիացիա են։ Այն համարվում է ադրբեջանական մշակույթի և ազգային ինքնության խորհրդանիշերից մեկը։ 2009 թվականին Ադրբեջանական աշուղները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգությունների ցանկում[5]։

Մեյխանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյխանան ադրբեջանական ժողովրդական երաժշտաբանաստեղծական ստեղծագործություն է[6]։ Մեյխանան հաճախ համեմատվում է հիփ հոփ երաժշտության հետ և ադրբեջանցիների շրջանում հայտնի է նաև որպես ազգային ռեպ[7][8]։

Փոփ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգյար Ջամալը 2010-ականների ամենահաջողակ փոփ երաժիշտներից է

Ադրբեջանական փոփ երաժշտությունը սկիզբ է առել 1950-ականների վերջին հայտնի երաժշտական ոճերի, այդ թվում ռոքնռոլի, տանգոյի և ջազի ադրբեջանական տարբերակների շնորհիվ[9]։ Երաժշտական նոր ոճերը նույնպես ընդունվեցին, ինչպիսիք են հիփ հոփը, ծանր մետալը և ռեգգին։

Ադրբեջանական փոփ երաժշտությունը նոր մակարդակի բարձրացավ Եվրատեսիլ երգի մրցույթում 2008 թվականին Ադրբեջանի նորամուտով։ 2009 թվականին Ադրբեջանը երգի այս մրցույթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ հաջորդ տարի՝ հինգերորդ[10]։ 2011 թվականին Էլլը և Նիկին հաղթեցին Եվրատեսիլ երգի մրցույթում, ինչի շնորհիվ հաջորդ տարվա մրցույթը կայացավ Բաքվում[11][12]։

Ադրբեջանական առավել հայտնի փոփ աստղերից են Ռոյան, Այգուն Կազիմովը և Բրիլիանթ Դադաշովան[13]։

Ադրբեջանական ջազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ջազը երկրում տարածված ջազի տարատեսակներից է։ Այն ընդգրկում է ոճերի բազմազան տեսակներ[14] և հաճախ ներկայացվում է ավանդական ադրբեջանական երաժշտության հետ։ Ժամանակակից հայտնի ադրբեջանցի ջազ երաժիշտներից է Ազիզա Մուստաֆազադեն[15]։

Ադրբեջանի ռոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ռոքի դարաշրջանը սկսվում է 1960-ականների վերջին, երբ հայտնի ամերիկյան և բրիտանական բենդերը հայտնի դարձան ողջ աշխարհում[16]։ Coldünya-ն և Yuxu-ն ադրբեջանական ամենահայտնի ռոք խմբերն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երաժշտական հանրագիտարանային բառարան, 2--րդ հրտ․, Մոսկվա, 1966 (Encyclopedical Music Dictionary (1966-1967), 2nd ed., Moscow)
  2. «Звезды азербайджанской оперы»։ Всероссийский Азербайджанский Конгресс։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-09-03-ին 
  3. Broughton, Simon and Sultanova, Razia. "Bards of the Golden Road". 2000. In Broughton, Simon and Ellingham, Mark with McConnachie, James and Duane, Orla (Ed.), World Music, Vol. 2: Latin & North America, Caribbean, India, Asia and Pacific, pp 24–31. Rough Guides Ltd, Penguin Books. 978-1-85828-636-5
  4. «Folk Music: Story of a Nation»։ Turkishculture.org։ Արխիվացված օրիգինալից-ից August 10, 2003-ին։ Վերցված է November 10, 2003 
  5. Music of Ashiqs: Azerbaijani traditional - RootsWorld's Music of the Month for May<
  6. Bahl Taru, Syed, M. H.։ Encyclopaedia of the Muslim World։ Anmol Publications PVT։ էջ 25։ ISBN 9788126114191 
  7. Aghayev Shamil։ «МЕЙХАНА - ОНА И В ИЗРАИЛЕ МЕЙХАНА»։ gorskie.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 30 August 2010-ին։ Վերցված է 23 December 2010 
  8. Kajar Chingiz (2007)։ Старый Баку 
  9. «Musiqi tarixi»։ www.azerbaijans.com (Azerbaijani)։ Վերցված է 26 June 2014 
  10. Augstein Frank։ «Azerbaijan duo upset favorites Ireland for first-time win at 2011 Eurovision Song Contest»։ Daily Journal։ Associated Press։ Վերցված է May 14, 2011 (չաշխատող հղում)
  11. «Azerbaijan wins the Eurovision Song Contest»։ BBC։ May 14, 2011։ Արխիվացված օրիգինալից 14 May 2011-ին։ Վերցված է May 14, 2011 
  12. Lusher Adam (May 15, 2011)։ «Azerbaijan wins Eurovision Song Contest»։ The Telegraph (London)։ Վերցված է May 15, 2011 
  13. Эстрадная музыка։ azerbaijans.com (Russian)։ Վերցված է 26 June 2014 
  14. «Music»։ Ministry of Culture and Tourism of Azerbaijan։ Վերցված է 2010-01-25 
  15. William Minor. Unzipped souls: a jazz journey through the Soviet Union, Temple University Press, 1995, p. 83-84
  16. «History of Azerbaijani Rock»։ azerbaijans.com։ Վերցված է 25 June 2014