Ադրբեջանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արժույթ1 Մանաթ = 100 գապիկ
Ֆիսկալ տարիՕրացույցային տարի
Առևտրային կազմակերպություններԱՊՀ, ՏՀԿ, ՎՈւԱՄ, ԱՀԿ (դիտորդ)
Վիճակագրություն
ՀՆԱԱնվ.: Green Arrow Up Darker.svg $75,98 միլիարդ (2018)[1]
ՀԱԱ: Green Arrow Up Darker.svg $180,3 միլիարդ (2018)[1]
ՀՆԱ տեղ67-րդ[1]
ՀՆԱ-ի աճ1.1% (2015), -3.1% (2016),
0.1% (2017e), 1.8% (2018f) [2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվովGreen Arrow Up Darker.svg $18,856 (2018 PPP) [1]Green Arrow Up Darker.svg $5,340 (2018)
ՀՆԱ֊ն ըստ սեկտորիգյուղատնտեսություն (5.7%), արդյունաբերություն (61.2%), ծառայություններ (33.2%) (2014)[1]
Գնաճ (ՍԳԻ)decrease 32.1% (2016)[1]
Ջինիի գործակից33.7 (2008)
Աշխատուժ6.12 միլիոն
Աշխատուժ ըստ մասնագիտությանծառայութուն (49.6%), արդյունաբերություն (12.1%), գյուղատնտեսությու և անտառագործություն[1]
Գործազրկությունdecrease 5.3% (2015)[1]

Ադրբեջանի տնտեսությունը յուրահատուկ է հետ խորհրդային երկրներին, որի հիմքում ընկած է նավթարդյունաբերությունը: Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 41,7% 2007 թվականի առաջին քառորդում, որը հավանաբար ամենամեծ ցուցանիշն է աշխարհի երկրների մեջ[3]: Այսպիսի մակարդակները չեն կարող լինել հաստատուն, սակայն չնայած 2005 թվականի 26.4% աճին (երկրորդ ամենամեծ աճը աշխարհում Հասարակածային Գվինեայից հետո) և 2006 թվականի 34.6% աճին (ամենամեծը աշխարհում), 2008 թվականին այն նվազեց 10.8%-ով և 2009 թվականին 9.3%-ով[4]: 2011 թվականին կանխատեսվում էր 3.7% իրական ՀՆԱ-ի աճ, սակայն այն նվազեց 0.1%-ով[5]: Նավթի մեծ պահուստները տնտեսության հիմնական շարժիչ ուժն է: Ազգային արժույթը Ադրբեջանական մանաթն, որը կայուն էր 2000 թվականին` արժեզրկվելով դոլարի նկատմամբ 3.8%: Բյուջեի դեֆիցիտը 2000 թվականին կազմել է ՀՆԱ-ի 1.3%-ը:

Տնտեսության բարեփոխումների առաջընթացը հիմնականում դանդաղում է մակրոտնտեսական անկայունության պատճառով: Կառավարությունը որոշ ճյուղերում իրականացրել է օրենսդրական բարեփոխումներ, ներառյալ բաց առևտրային քաղաքականության հարթակում, սակայն անարդյունավետ հանրային կառավարումը նվազեցնում է օրենսդրական բարեփոխումների ազդեցությունը տնտեսության վրա[6]: Կառավարությունը հիմնականում ավարտին է հասցրել գյուղատնտեսական հողերի և փոքր ու միջին կազմակերպությունները սեփականաշնորհման գործընթացը: 2001 թվականից սկսած երկրի տնտեսական ակտիվությունը կարգավորում է Երկրի Տնտեսական զարգացման նախարարության կողմից:

Ադրբեջանի տնտեսության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած խորհրդային ժամանակներում Ադրբեջանի արդյունաբերությունը ավելի զարգացած էր քան հարևան Հայաստանինը և Վրաստանին, սակայն ավելի քիչ դիվերսիֆիկացված` որպես արդյունք ուենալով թույլ զարգացող ոչ նավթային հատված:

Հանրապետության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթը մնում է Ադրբեջանի տնտեսության հիմնական ճյուղը, որին հաջորդում է բամբակը, բնական գազը և գյուղատնտեսական արտադրաքները: Ադրբեջանի նավթարդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան $60 միլիարդ միջազգային նավթային ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույնը բրիտանական BP ընկերությունն է: Նավթի արտահանումը Ադրբեջանից այս կազմակերպությունների միջոցով սկսվել է 1997 թվականից և ներկայումս կազմում է 500,000 բարել օրական: Անձինք այցելում են նավթային սպա բաղնիքներ Նավթալանում[7]: Ադրբեջանը նախկինում համարվում էր խոշոր ձկնկիթ արտադրող և արտահանող: Ադրբեջանի ձկնարդյունաբերությունը այսօր կենտրոնացած է տարեցտարի քչացող թառափի և բելուգայի վրա Կասպից ծովում:

Ադրբեջանը կիսում է բոլոր հետխորհրդային հանրապետությունների խնդիրը պլանային տնտեսությունից շուկայական տնտեսության անցման ժամանակ, սակայն էներգետիկ ռեսուրսները երկարաժամկետ շահույթ են ապահովում: Ադրբեջանը սկսեց իրականացնել շուկայական տնտեսական բարեփոխումներ և հին տնտեսական կառուցվածքը դանդաղորեն փոխարինվեց: Տնտեսական աճը և միջազգային ներդրումները դանդաղում են կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ[8]:

1992 թվականին Ադրբեջանը դարձավ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ[9]: 2001 թվականին Ադրբեջանը գազային պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ, որը արտահանման մեծ շուկա էր Ադրբեջանի համար:

Ադրբեջանական ապրանքների արտահանման գրաֆիկական պատկեր (2009):

Ադրբեջանը տարբեր նավթային կազմակերպությունների հետ կնքել է 21 համաձայնագիր: Կասպիական նավթի տեղափոխման համար կառուցվել է նավթամուղ, որը սկիզբ է առնում Բավից, անցնում Վրաստանի Թբիլիսի քաղաքով և հասնում Թուրքիա Ջեյհան քաղաք (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ), որն սկսեց գործել 2006 թվականից: Նավթամուղը ապահովեց մոտ $160 միլիարդ հասույթ երկրին հաջորդ 30 տարիներին: Ղազախստանը նույնպես հետաքրքրված է այս նավթամուղի օգնությամբ արտահանել սեփական արտադրանքը:

2010 թվականին Ադրբեջանը Եվրոպա արտահանող նավթոց համարվում էր ամենամեծ ութ երկրներից մեկը` €9.46 միլիարդ[10]: 2011 թվականին տարեկան օտարերկրյա ներդրումները Ադրբեջան կազմել են $20 միլիարդ, 61% աճ 2010 թվականի համեմատ: Ըստ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի 2011 թվականի ներդրումներից $15.7 միլիարդը ուղղվել է ոչ նավթային հատված, մնացածը` նավթային[11]:

Ադրբեջանի արտահանումները 2006 թվականին:

Մարկրոտնտեսական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ աղյուսակում պատկերված է Ադրբեջանի համախառն ազգային արդյունքի վիճակագրությունը շուկայական գներով[12] արտահայտված ԱՄՆ դոլարով:

Տարեթիվ Համախառն ազգային արդյունք ՀԱԱ Մեկ շնչին ընկնող եկամուտ
(%)
1995 19,497,000,000 8.78
2000 29,683,000,000 10.01
2005 59,087,000,000 15.52
2010 138,947,000,000 31.78
2015 169,789,000,000 32.15

Նախկինում մեկ ԱՄՆ դոլարը վաճառվում էր մինչև 1,565.88 մանաթով: Ներկայումս շրջանառության մեջ է դրվել նոր մանաթը և 2010 թվականին 1 մանաթը = $1,10:

Հաջորդ աղյուսակում ցուցադրված են հիմնական տնտեսական ցուցանիշները 1980–2017 թվականներին:

Տարեթիվ 1993 1995 2000 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով
(ՀԱԱ)
27.39 Մլրդ. 19.95 Մլրդ. 30.37 Մլրդ. 61.26 Մլրդ. 84.91 Մլրդ. 109.36 Մլրդ. 123.32 Մլրդ. 135.90 Մլրդ. 143.91 Մլրդ. 144.51 Մլրդ. 150.27 Մլրդ. 161.65 Մլրդ. 168.92 Մլրդ. 171.86 Մլրդ. 168.66 Մլրդ. 171.81 Մլրդ.
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ
(ՀԱԱ)
3,658 2,610 3,781 7,252 9,927 12,619 14,046 15,231 15,995 15,861 16,271 17,277 17,824 17,915 17,378 17,492
ՀՆԱ-ի աճ
(իրական)
−27.4 % −13.0 % 6.2 % 28.0 % 34.5 % 25.5 % 10.6 % 9.4 % 4.6 % −1.6 % 2.1 % 5.9 % 2.7 % 0.6 % −3.1 % 0.1 %
Գնաճ
(տոկոսներով)
1,129.7 % 411.8 % 1.8 % 9.6 % 8.2 % 16.7 % 20.8 % 1.5 % 5.7 % 7.8 % 1.1 % 2.5 % 1.5 % 4.1 % 12.6 % 13.0 %
Պետական պարտք
(ՀՆԱ-ի տոկոս)
... 19 % 23 % 14 % 11 % 8 % 7 % 12 % 13 % 11 % 14 % 13 % 14 % 35 % 51 % 55 %

Աղբյուր` ԱՄՀ[13]

Ադրբեջանի մոտ մեկդարյա պատմության ընթացքում տնտեսության շաժիչը եղել է նավթը, որը 2005 թվականի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի 50 տոկոսը[14]: Ներկայումս արևմտյան նավթային ընկերությունները ի վիճակի են նավթ արդյունահանել ավելի խորը ջրերից, ինչը հնարավոր չէր ԽՍՀՄ-ի աղքատ տեխնոլոգիաների պայմաններում և Ադրբեջանը համարվում է աշխարհում նավթի արդյունահանման կարևոր օջախներից մեկը: Հսկայական են Կասպից ծովի նավթային պաշարները, որոնք Ադրբեջանը կիսում է Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի և Թուրքմենստանի հետ և համեմատելի է Հյուսիսային ծովի նավթային պաշարների հետ:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 [www.tradingeconomics.com/azerbaijan/t «tradinge conomics= cia.gov»] 
  2. «World Bank forecasts for Azerbaijan, June 2018 (p. 151)»։ Համաշխարհային բանկ։ Վերցված է 11 September 2018 
  3. «RosBusinessConsulting - News Online»։ Rbcnews.com։ Վերցված է 26 March 2010 
  4. «Today.Az - GDP growth makes 3.4% in Azerbaijan in 2009»։ Վերցված է 3 March 2015 
  5. «Background Note: Azerbaijan»։ ԱՄՆ Պետական դեպարտամենտ։ 23 March 2012 
  6. «Azerbaijan on CIA's Worldfactbook»։ www.cia.gov։ Վերցված է 19 August 2014 
  7. Azerbaijani answer to oil glut: Bathe in it - Asia - Pacific - International Herald Tribune Archived 28 November 2006 at the Wayback Machine.
  8. Zhalko-Tytarenko Andrew։ «Iran’s other side: the South Caucasus»։ diplomatonline.com։ Վերցված է 14 August 2014 
  9. «Brief Introduction of ECO's history»։ www.ecosecretariat.org։ Վերցված է 14 August 2014 
  10. «Today.Az - Azerbaijan among top 8 biggest oil suppliers to EU countries»։ Վերցված է 3 March 2015 
  11. Lada Yevgrashina (17 January 2012)։ «Azerbaijan investment up 61 pct to $20 bln in 2011»։ Reuters։ Վերցված է 17 January 2012 
  12. estimated Archived 2017-01-13 at the Wayback Machine. by the International Monetary Fund
  13. «Report for Selected Countries and Subjects» (en-US)։ Վերցված է 2018-08-28 
  14. Azerbaijan: Energy profile Archived 4 October 2008 at the Wayback Machine. (Enerpub, 13 December 2007)