Շահին Մուստաֆաև
Շահին Մուստաֆաև ադրբ.՝ Şahin Abdulla oğlu Mustafayev | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Deputy Prime Minister?, Minister of Economy?, Minister of Economy and Industry of the Republic of Azerbaijan? և Minister of Economic Development of the Republic of Azerbaijan? |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան |
Պարգևներ և մրցանակներ | |
Shahin Mustafayev Վիքիպահեստում |
Շահին Աբդուլլա օկլի Մուստաֆաև (ադրբ.՝ Şahin Abdulla oğlu Mustafayev, հունիսի 13, 1965, Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (2008-2019), Ադրբեջանի Հարապետության փոխվարչապետ (2019 թվականից)[1], Սակագնային խորհրդի նախագահ, Ադրբեջանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահին Մուստաֆաևը ծնվել է 1965 թվականին Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում։ 1989 թվականին ավարտել է Վոզնեսենսկու ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի Բաքվի մասնաճյուղը։
1990-1991 թվականներին աշխատել է Բաքվի գլխավոր շինարարական վարչությունում որպես գլխավոր հաշվապահ։ Եղել է 1991-1992 թվականներին գլխավոր հաշվապահ «Սպեկտր» ձեռնարկությունում, 1992-1999 թվականներին ՝ պետական հարկային տեսուչ, պետական հարկային ավագ տեսուչ և բաժնի պետ Պետական հարկային տեսչությունում։
2000-2003 թվականներին եղել է ԱՀ հարկերի նախարարության տնտեսական վերլուծության վարչության պետի տեղակալ, պետ։ 2003-2005 թվականներին եղել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության կենտրոնական հաշվապահության վարչության գլխավոր հաշվապահ։
2006-2008 թվականներին նա աշխատել է որպես ԱՀ հարկերի նախարարի առաջին տեղակալ։ Եղել է 2008-2013 թվականներին ԱՀ տնտեսական զարգացման նախարարը, 2013-2016 թվականներին ՝ ԱՀ էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը։
ԱՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 15-ի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի նախարար։ ԱՀ նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի հրամանագրով ՝ նա նշանակվել է ԱՀ փոխվարչապետ։ 2020 թվականին նա պարգևատրվել է Փառքի շքանշանով ՝ Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացմանը մատուցած հատուկ ծառայությունների համար[2]։։։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]