Կրթությունն Ադրբեջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանցի ուսանողները Փարիզում ուսանելիս, 1920 թվական

Կրթությունն Ադրբեջանում կարգավորվում է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչխորհրդային ժամանակաշրջանը Ադրբեջանի կրթությունը ներառում էր իսլամական կրոնների ուսուցում, որը սկսվում էր վաղ տարիքից։ Սկսած մոտավորապես հինգ տարեկանից, հաճախ մինչև քսան տարեկան հասակը՝ երեխաները հաճախում էին մեդրեսներ՝ մզկիթներին առընթեր կրթական հաստատություններ։ Տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում մեդրեսները հիմնվում էին մեծ քաղաքներում՝ որպես առանձին կրթական հաստատություն, բայց կրթության կրոնական բաղադրյալը շարունակում էր մնալ կարևոր։ 1865 թվականին Բաքվում բացվել են տեխնիկական ավագ և կանանց ավագ դպրոցները։ Տասնիններորդ դարի վերջում ադրբեջանցիների համար սկսվեցին ստեղծվել աշխարհիկ տարրական դպրոցները (էթնիկ ռուսների համար դպրոցները հիմնվել էին ավելի վաղ), սակայն բարձրագույն ուսումնական հաստատությունները և ադրբեջաներենի կիրառումը միջնակարգ դպրոցներում ցարական ողջ ժամանակաշրջանում արգելված էին ամբողջ Հարավային Կովկասում։ Էթնիկ ադրբեջանցի երեխաների մեծամասնությունը այս ժամանակաշրջանում կրթություն չի ստացել և ադրբեջանի գրագիտության մակարդակը եղել է շատ ցածր, հատկապես կանանց շրջանում։ Շատ քիչ կանանց էր թույլատրվում հաճախել դպրոց։

Խորհրդային ժամանակաշրջանում գրագիտությունը և կրթության միջին մակարդակը իրենց սկսեց նշանակալիորեն բարձրանալ։ Նաև 1920-ական թվականների գրերը փոխվեցին արաբականից լատինականի, 1930-ականներին՝ լատինականից կիրիլիցայի։ Ըստ սովետական տվյալների՝ տղամարդկան և կանանց հարյուր տոկոսը (9-ից 49 տարեկան միջակայքում) 1970 թվականին գրագետ էր։ Համաձայն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2009 թվականի հաշվետվության՝ Ադրբեջանում գրագիտության մակարդակը կազմում է 99.5 տոկոս[1]։

Խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական կրթական համակարգը հիմնված էր Մոսկվայի կողմից պարտադրվող ստանդարտի վրա, որը իրենից ներկայացնում էր բոլոր կրթական հաստատությունների պետական կառավարում և մարքսիստական-լենինյան ծանր ազդեցություն ունեցող գաղափարախոսություն։

Անկախությունից հետո առաջին օրենքներից մեկը, որը ադրբեջանական ազգային ժողովը ընդունել է, եղել է փոփոխված լատինական այբուբենը կիրիլիցայով փոխարինելու վերաբերյալ[2]։ Ադրբեջանական համակարգը ենթարկվել փոքր կառուցվածքային փոփոխությունների։ Սկզբնական փոփոխությունները ներառում էին կրոնական կրթության վերաձևավորումը (արգելված խորհրդային ժամանակաշրջանում) և կրթական ծրագրերի փոփոխումը, ինչը կրկին շեշտը դրեց ադրբեջաներենի օգտագործման վրա և վերացրեց գաղափարախոսական բովանդակությունը։ Բացի տարրական դպրոցներից, կրթական հաստատությունները ներառում էին նաև նախադպրոցներ, միջնակարգ դպրոցները, մասնագիտական դպրոցները, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական դպրոցները։ Կրթությունը մինչև ութերորդ դասարան պարտադիր է։ Խորհրդային ժամանակաշրջանի ավարտից հետո ուսուցման մոտ 18 տոկոսը ռուսերենով էր, սակայն սկսած 1988 թվականից ռուսերենի օգտագործումը սկսվեց կայունորեն արգելվել։ Այսօր ռուսերենը և անգլերենը ուսուցանվում են որպես երկրորդ և երրորդ լեզուներ։

Համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային ուսուցման սենյակ Խազար համալսարանում

Ադրբեջանում գործում են 36 պետական և 15 մասնավոր համալսարաններ։ Նախարարության զեկույցները ցույց են տալիս, որ 2009 թվականին բակալավրիատի ուսանողների թիվը, որ ընդունվել են համալսարան, կազմել է 20,953, իսկ մագիստրատուրայի ուսանողների թիվը՝ 3,526։ Ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների թիվը կազմում է 104,925, որտեղ ներառված չեն բարձրագույն մասնագիտական դպրոցների ուսանողների տվյալները։ Համալսարաններում աշխատում են 11,566 պրոֆեսորներ և 12,616 դասախոսներ[3]։ Քանի որ ադրբեջանական մշակույթը միշտ մեծ հարգանք է վայելել աշխարհիկ կրթության համար, Խորհրդային Միության մուսուլմանների համար ավանդաբար եղել է կրթական կենտրոն։ Այս, ինչպես նաև ադրբեջանի էկոնոմիկայի մեջ նավթի արդյունաբերության դերի արդյունքում ադրբեջանցիների զգալի տոկոսը ստացել է բարձրագույն կրթության որևէ տարատեսակ։ Դրանցից հատկանշականներն են գիտական և տեխնիկական առարկաները[4]։ Մասնագիտական որոշ ինստիտուտներ նավթային և այլ առաջնակարգ արդյունաբերությունների համար պատրաստում են տեխնիկների։

Բարձրագույն ուսումնական հաստատություններից ամենահայտնիներն են Բաքվի պետական համալսարանը, Ադրբեջանի պետական նավթային ակադեմիան, Քավքազ համալսարանը, Խազար համալսարանը, ադրբեջանական տեխնիկական համալսարանը, մանկավարժական ինստիտուտը, Միրզա Ֆաթ Ալի Ախունձաձեի անվան լեզուների մանկավարժական ինստիտուտը, Ադրբեջանի բժշկական համալսարանը, Բաքվի Ուզեյիր Հաջիբայովի անվան երաժշտական ակադեմիան։ Խորհրդային ժամանակաշրջանում իրականացված գիտական հետազոտությունների մեծ մասը, որոնք հիմնականում առնչվում էին նավթի արդյունաբերությանն ու զտմանը, իրականացվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այն հիմնադրվել է 1945 թվականին։

Բաքվի պետական համալսարանը (Ադրբեջանի համալսարան, հիմվել է 1919 թ.) ընդգրկում է ավելի քան տասնյակ բաժիններ՝ սկսած ֆիզիկայից, մինչև արևելագիտություն, և ունի Ադրբեջանի ամենամեծ գրադարանը։ Ուսանողների թիվը հասնում է 11,000-ի, իսկ դասախոսներինը՝ 600-ի։ Քիմիայի և նավթի ինստիտուտը հիմնվել է 1920 թվականին և ունի ավելի քան 15,000 ուսանող և ավելի քան 1000 դասախոս։ Ինստիտուտը գիտնականներ և ինժեներներ է պատրաստում նավթաքիմիական արդյունաբերության բնագավառում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Human Development Report 2009» (PDF). United Nations Development Program 2009. Վերցված է 2009-ին.
  2. «Education in Azerbaijan, The Challenges of Transition». Azerbaijan International. Վերցված է Winter 1996-ին.
  3. «ALİ VƏ ORTA İXTİSAS TƏHSİLİ SAHƏSİ ÜZRƏ 2009-CU İLDƏ GÖRÜLMÜŞ İŞLƏRƏ DAİR HESABAT» [Report on Works in Secondary and Higher Education Sector in 2009]. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Azerbaijan: A Country Study, Education, Health, and Welfare». Country Studies.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]