Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է՝ Դրուժբա նավթամուղից հետո, և գործարկվում է անգլիական Բրիթիշ Փեթրոլիում կամ ԲիՓի (անգլերեն՝ BP) ընկերության կողմից[1]:

Առաջին փոխադրված նավթը 2005 թվականի մայիսի 10-ից Բաքվից հասել է Ջեյհան 2006 թվականին մայիսի 28-ին[2]: Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջև կանգնեց, որն սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով[1]:

Հայաստանի սահմանը փակ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արցախի պատերազմի և Հայոց Ցեղասպանության չլուծված հարցերի վրայից։ Այս պատճառներով, Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով[3]:

Բաժնետերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի 3 լարի արժողության վրացական Հոբելյանական հուշադրամ, որը նվիրված է մայրուղային նավթատարի մեկնարկին

Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։
Բաժնետերերն են՝

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թոմաս դե Վալ (2010)։ Կովկասը․ Ներածություն (անգլերեն՝ The Caucasus: An Introduction)։ Նյու Յորք: Օքսֆորդ յունիվերսիթի պրես։ ISBN 97801953997699780195399776 
  2. «BTC Celebrates Full Commissioning»։ BP։ 2006-07-13։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 30–ին 
  3. «The Baku-Tbilisi-Ceyhan Pipeline:Oil Window to the West»։ Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program։ Վերցված է 2010-14-05 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]