Կուշչի Արմավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կուշչի Արմավիր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
Համայնք Գետաշեն համայնք
Այլ անվանումներԿուշչու Արմավիր
Բնակչություն434 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+4
Կուշչի Արմավիր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կուշչի Արմավիր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Կուշչի Արմավիր (մինչ 1936 թվականը` Խաչակապ), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է Գետաշենից 2 կմ հարավ-արևմուտք՝ 1100 մ բարձրության վրա, Քյումբակչայ գետի աջ ափին։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական հակամարտություն, 1988-1994[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին բնակչությունը բռնագաղթել է։

1990 թվականի հունվարի 9-ին, երբ Շահումյանի շրջանի հայազգի ղեկավար բարձրաստիճան պաշտոնատար անձինք Շահումյանի շրջանից ավտոմեքենաներով մեկնում են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն գյուղ, որպեսզի մասնակցեն նախօրեին ադրբեջանցիների կողմից սպանված գյուղատնտես Ապրես Բեգլարյանի հուղարկավորությանը։ Նույն թվականին ավելի վաղ հայաթափված Կուշչի Արմավիր բնակավայրի մոտ Ադրբեջանի ժողովրդական ճակատի գրոհայինները կանգնեցնում են հայերի ավտոմեքենաները, թվով 19-ը բոլոր ուղևորներին, այդ թվում՝ Շահումյանի շրջանի առաջին քարտուղար Վ․ Աղաջանյանին, շրջանի գործադիր կոմիտեի ղեկավար Շ․ Մեղրյանին, շրջանի դատախազին, շրջանային Ժողովրդական վերահսկողական կոմիտեի նախագահին, գերևարում են։ Ադրբեջանցիները նրանց տեղափոխում են Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի մեկուսարան, որտեղ պահում շուրջ մեկ ամիս։ Գերևարվածները այդ ընթացքում ենթարկվում են ծեծի, ծաղրանքի, մարդկային և ազգային արժանապատվության նվաստացման։ Միայն մեծ փրկագնի վճարումից հետո նրանք վերադարձվում են հայկական կողմին[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 1990 թվականի տվյալներով 800 մարդ է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում են Ամենափրկիչ եկեղեցին և գերեզմանատունը՝ խաչքարերով։ Հիմնադրել էին Դաշքեսանի Խաչակապ գյուղից եկած հայերը` 1888 թվականին։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Мелик-Шахназарян Л., “Военные преступления Азербайджана против мирного населения Нагорного-Карабахской Республики”, Е., 1997 г.(ռուս.)
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 276
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16