Դրունք Հայոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրունք Հայոց
Տեսակլեռնանցք
Երկիր Իրան
Քարտեզ
Քարտեզ
Դրունք Հայոց լեռնանցք

Դրունք Հայոց կամ Արմինյան անցք, լեռնանցք Իրանում, Ղարադաղի լեռներում, Ահար կամ Ագար գյուղաքաղաքից հյուսիս։ Դրունք Հայոց լեռնանցքից ճանապարհը տանում է դեպի հյուսիս, դեպի Արաքսի հայտնի կամուրջներից մեկը՝ Խուդափերինի (հնում՝ Քարավազ) կամուրջը, որի հյուսիսային ծայրում գտնվում էր Նակորքան[1] (Նակորզան) քաղաքը[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունյաց լեռները ընդհատվում են Արաքս գետով այժմյան Մեղրի-Ագարակի մոտ և շարունակվում են գետի աջ ափից հարավ-արևելյան և արևելյան ուղղությամբ,ու հայտնի են Սիահկուհ կամ Ղարա-դաղ անունով։ Ստրաբոնը և այլ հեղինակներ այս լեռնաշղթան անվանել են Հայկական լեռներ[3]։

Այս լեռները Արաքս գետի և Կապուտան (այժմ՝Ուրմիա) լճի ավազանի միջև են, կազմում են բարձրադիր Ղարադաղի շրջանը, որը հին հայկական Պարսպատունիք գավառն է։ Հայկական լեռների գագաթներից հայտնի է Հաշտասարը (2954 մ)։ Էրատոսթենեսն այս լեռներում հիշատակում է Դրունք Հայոց լեռնանցքը, որը 14-րդ դարի հեղինակ Համդալլահ Ղազվինին անվանել է «Արմինիյան անցք»[4]։

Ստրատեգիական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոդա Աֆարինի կամուրջի տեսքը Իրանից․առջևում Արցախն է

Հայկական լեռնաշխարհը մշտապես բնական կամուրջի դեր է ունեցել Արևմուտքի և Արևելքի միջև։ Այստեղով են անցել հին աշխարհի ռազմական և միջազգային քարավանային առևտրի ճանապարհները, որոնց համար մեշ պետությունները պատերազմներ են մղել թատերաբեմը եղել է Հայստանը։

Հայկական լեռնաշխարհը, շրջապատված լինելով բարձր լեռներով, արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունն ապահովել է մի քանի լեռնանցքների միջոցով, որոնք հին հայերը անվանել են «դրունք»՝ դռներ, «կղեսուրք», «կապան» և «պահակ», «ձեռնակ» բառերով։ Նվաճողներն առաջին հերթին ուշադրություն էին դարձնում այդ լեռնանցնքների վրա։ Այնտեղ կառուցել են հատուկ ամրություններ և կայազոր տեղավորել[5]։

Ֆիսկալ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնանցքով անցնող առևտրային քարավաններից ստացվող մաքսը և բաժը հանդիսացել են եկամուտների հսկայական աղբյուր։

Դրունք Հայոց լեռնանցքի և մյուս լեռնային անցքերի վրա առաջին անգամ ուշադրություն են դարձրել ասորեստանյան թագավորները դեռևս մ․թ․ա․ 13-րդ դարից սկսած, երբ կատարում էին ներխուժումներ Արածանիի հովիտը։ Հայկական լեռներում հայտնի այս լեռնանցքը ևս եղել է օտար նվաճողների ուշադրության կենտրոնում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրունք Հայոց լեռնանցքը Վիքիմապիա կայքում[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 152 — 992 էջ։
  2. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/457 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  3. ВДИ,1947, N4,էջ 226,ծան․3։
  4. Ս․Տ․Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի,Երևան,1963,էջ 50,72,80։
  5. 5,0 5,1 Սարդարյան, Սանդրո. «Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1». serials.flib.sci.am. էջեր 17, 36, 52, 75. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  6. http://wikimapia.org/40774450/hy/Դրունք-Հայոց. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Ընթերցե՛ք «դրունք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457