Խոդա Աֆարինի կամուրջներ
Լուսանկար իրանական կողմից. առջևում Արցախն է | |
| Երկիր | |
| Տեղանք | Քաշաթաղի շրջան և Խուդափերին շահրեստան |
| Տեսակ | stone arch bridge? |
| Թռիչքների քանակ | 11 |
| Հատում է | Արաքս |
| Կառուցվել է | 12-րդ դար |
| Երկարություն | 130 |
| Լայնություն | 6 |
| Երթևեկելի մասի բարձրությունը ջրից | 12 |
| Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
| 39°09′02″N 46°56′24″E / 39.150602777778°N 46.940075°E | |
![]() | |
![]() | |
Խոդա Աֆարինի կամ Քարավազի[1] կամուրջներ, միջնադարյան կառույց Արաքս գետի վրա։ 1993-2020 թվականներին կապել են Արցախի Հանրապետությունը Իրանի հետ։ Դրանց թիվը երեքն է՝ մեկը մյուսից յոթ-ութ հարյուր մետր հեռավորությամբ։ Առաջինը ներկայիս կիսավեր կամուրջն է՝ կառուցված 12-րդ դարում (11 թռիչք), մյուսը կառուցված է 13-րդ դարում (15 թռիչք) և կանգուն է։ Իսկ երրորդը՝ երկաթյա (զինվորական) կամուրջ է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոդա Աֆարինի կամուրջներից մեկի մասին առաջին գրավոր հիշատակումը պատկանում է իրանցի պատմաբան և աշխարհագրագետ Համդալահու Ղազվինիին։ Ըստ նրա «Խոդա Աֆարին» կամուրջը կառուցվել է Հիջրայի 15 թվականին կամ մեր թվարկության 636 թվականին արաբ հրամանատար Բաքր իբն Համդալլահի կողմից։ Հայտնի է, որ 643-644 թվականներին տեղի է ունենում արաբական զորքերի արշավանք դեպի Հայաստան։ Սակայն ժամանակակից պատմաբանները երկմտում են, որ արաբներն ընդունակ էին միաժամանակ պատերազմ վարել և կամուրջ կառուցել։ Ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ Ղազվինին ի նկատի ուներ արաբական զորքերի բնական ժայռերով ջրանցումը Արաքս գետով։ Այդ պատճառով 15-կամարանոց կամրջի կառուցումը վերագրվում է ավելի ուշ շրջանի՝ 13-րդ դարին։
15-րդ դարից սկսած՝ այս կամուրջները կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին[3]։ Կամուրջների մասին հիշատակում են Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար), Ղևոնդ Ալիշանը և Մակար Բարխուդարյանը (19-րդ դար)[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- արցախյան 10 դրամի դարձերեսին
- ադրբեջանական նամականիշ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Զոհրաբ Ըռքոյան, Խուդափերինի կամ Քարավազի պատմական կամուրջը Արխիվացված 2019-02-01 Wayback Machine
- ↑ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ ISBN 999 41- 48- 19-2, Էջ 312 Գևորգ Յազըճյան. ուխտագնացություն դեպի Հայաստանի ազատագրված տարածքներ, Հայեր, վերադարձեք հայրենիք։
- ↑ Թաթուլ Հակոբյան, Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին Արխիվացված 2020-10-19 Wayback Machine


