Խոդա Աֆարինի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Խոդա Աֆարինի ջրամբար
سد خداآفرین

Խոդա Աֆարինի ջրամբարը և Խուդաֆերինի կամուրջները
Գտնվում է Արաքս գետի վրա
39°09′19″ հս․. լ. 46°55′50″ ավ. ե.Կովկաս__ HGЯO
Երկիր Իրան Իրան
Արցախ Արցախ
Վարչատարածքային բաժանում Իրան Արևելյան Ադրբեջան
Արցախ Հադրութի շրջան
Վարչատարածքային բաժանում գործող
Երկարություն 64[1] կմ
Լայնություն 400[2] կմ
Ընդհանուր ծավալը 1,612×106 մ3
Ակտիվ ծավալը 1,495×106 մ3[3]
Կառուցման սկիզբ 1999
Կառուցման ավարտ 2008
##Խոդա Աֆարինի ջրամբար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.svg

Խոդա Աֆարինի կամ Խուդաֆերինի ջրամբար, արհեստական լիճ Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին։ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետրով, իսկ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոդա Աֆարինի ջրամբարի կառուցումը նպատակ ուներ ստանալ էլեկտրաէներգիա ու ոռոգել շրջակա տարածքները։ Այդ հարցով 1977 թվականի հոկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդային Միության և Իրանի միջև, իսկ նախագիծը պատրաստ է եղել իսլամական հեղափոխությունից հետո՝ 1982 թվականին։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993-1994 թվականներին, հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ՝ Խոդա Աֆարինի կամուրջներ[4]։ Դրանք կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին։ Շինարարությունը սկսել է 1999 թվականին[3]։ Ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում։ Իրանն այն կառուցել է՝ ունենալով գաղտնի համաձայնագիր Հայաստանի հետ[4]։ Պատնեշը պատրաստ է եղել 2008 թվականին և բացվել երկու տարի անց։ Շինարարության ընթացքում հայտնաբերվել են բրոնզեդարյա դամբարաններ[5]։

2015 թվականի ապրիլ-մայիսին «Spot 7/Azersky» արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ ջրամբարից մինչև Հորադիզ ընկած տիրույթում։ Մեկ տարի անց այս հատվածում ծավալվեցին Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան քառօրյա ագրեսիայի հիմնական գործողությունները[6]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն կառուցված ջրամբարում պղտոր Արաքսը մաքրվում է, ջուրը թափվում է ցած ու անցնում թաղակապ կամրջի պահպանված 4 կամարների միջով, հասնում ներքին կամրջին[7]։ Ջրաէլեկտրակայանի հզորությունը հասնում է 102 մեգավատտի, կարող է ոռոգել 75.000 հա տարածք։ Դրա մեծ մասն արդեն գործածվում է[8]։ Նախագծի վերնական ֆինանսավորման համար աջակցություն էր հայտնել Չինաստանը[9]։

Գլխավոր գրասենյակը գտնվում է Թավրիզում[10]։

Հայ-ադրբեջանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն անցել է Ադրբեջանի զինված ուժերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]