Թաթուլ Հակոբյան (լրագրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ Հակոբյան (այլ կիրառումներ)
Թաթուլ Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1969 (51 տարեկան) |
Ծննդավայր | Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1995) |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Սիվիլիթաս, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոն և Երևանի պետական համալսարան |
Թաթուլ Աշիկի Հակոբյան (դեկտեմբերի 29, 1969, Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող: Թղթակցում է «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սիվիլնեթ» և «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն» հիմնադրամի համանուն կայքերին: Զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով, «Ղարաբաղյան օրագիր. կանաչ և սև, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» և «Հայերն ու թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն» գրքերի հեղինակ[1][2][3][4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում[1]: Ավարտել է Դովեղի 8-ամյա, ապա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1990-1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005) թերթերում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2005-2008), «The Armenian Reporter» անգլալեզու շաբաթաթերթում (2006-2009), Ավստրալիայի SBS հանրային ռադիոյում (2006-2012), Բեյրութի «Ազդակ» օրաթերթում (2005 թվականից մինչև այսօր)։
2008 թվականին հրապարակել է իր առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր», որը տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն 3 հրատարակություն, ինչպես նաև թարգմանվել է արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն[5]:
2009 թվականից աշխատում է «Սիվիլիթաս» հիմնադրամի Սիվիլնեթ կայքում որպես լրագրող։
2010 թվականից մինչև այժմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում է «Ռադիովարպետություն» առարկան։
2012 թվականին լույս է տեսել Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գիրքը[5]:
2014 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի հիմնադրամի» համակարգողն է[6]:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Թաթուլ Հակոբյանը «goodreads» կայքում
- ↑ «Հայերը եւ Թուրքերը», հեղինակ Թաթուլ Հակոբյան: (արխիվացված):
- ↑ Karabakh Diary, հեղինակ Թաթուլ Հակոբյան (արխիվացված):
- ↑ Սիվիլնեթի խմբագրակազմը (արխիվացված):
- ↑ 5,0 5,1 5,2 Թաթուլ Հակոբյանի նոր գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը»
- ↑ Թաթուլ Հակոբյանը` ԱՆԻ կենտրոնի համակարգող
- ↑ Թաթուլ Հակոբյան. «Եթե գյուղացին մոլորվում է, ապա կարող է «մոլորվել» նաև ադրբեջանցի դիվերսանտը»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաթուլ Հակոբյանի անձնական էջը Ֆեյսբուքում