Բարսում (Շամքորի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսում (Շամքոր)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարսում (այլ կիրառումներ)
Ավերված գյուղ
Բարսում
ռուս.՝ Барсум
Կոորդինատներ: 40°38′47″ հս․ լ. 45°59′38″ ավ. ե. / 40.64639° հս․. լ. 45.99389° ավ. ե. / 40.64639; 45.99389
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇամխորի շրջան
Բնակչություն0 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+04:00
##Բարսում (Շամքորի շրջան) (Ադրբեջան)
Red pog.png

Բարսում (նաև՝ Բարսումաշեն, Պաստուն), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, շրջկենտրոն Շամխոր քաղաքից 20 կմ հարավ՝ Շամխոր գետի ձախակողմյան հարավային ձորալանջին, ծովի մակերևույթից 770-850 մ բարձրության վրա[1][2]: 1988-1989 թվականներին գյուղի բնակչության բռնագաղթից հետո գյուղն ավերվել է[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության՝ Բարսում գյուղը հիմնադրել է Բագրատունի Մելիք-Առուստամի առաջնորդությամբ Անի քաղաքից տեղափոխված 35 հայ ընտանիք[1][2][4]:

Բարսումը եղել է մելիքանիստ բնակավայր, որը 17-րդ դարի սկզբին հանդիսանում էր Շահ-Աբասից մելիքության իրավունք և տիտղոս ստացած Մելիք-Առուստամյանները: Նրանց ենթակայության տակ էին գտնվում նաև Քարատակը, Վերին և Ներքին Ղոթյուլները, Մածնաբերդը և մերձակա այլ գյուղեր[1][4][5][6][7]:

Տոհմի ամենանշանավոր դեմքը Մելիք-Առուստամն էր (1722-1794), ով տեսանելի դերակատարություն է ունեցել Հարավային Կովկասի հասարակական-քաղաքական կյանքում: 1794 թվականին դավադրաբար սպանվել է Գանձակ քաղաքում և թաղվել տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու գավթի հարավային պատի մոտ[1][4][5][6][7]:

19-րդ դարի սկզբին բարսումցիների մի մասը գաղթում է Թբիլիսիի՝ կենտրոնանալով Հավլաբար թաղամասում: Որոշ ժամանակ անց, Մելիք Առուստամի ժառանգները վերադառնում են Բարսում և վերահաստատվում իրենց տոհմի կալվածքներում:Բագրատունի Մելիք-Առուստամյանները 19-րդ դարի վերջում հաստատվում են Չինարի գյուղում [1][8]:

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսում գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց զգալի մասը ոչնչացվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կազմակերպմամբ: Հուշարձանների ոչնչացումը շարունակվել է արդեն Ադրբեջանի անկախության տարիներին[1]:

Գյուղի տարածքում եղել են ամրողներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հին գերեզմաններ, ինչպես նաև բրոնզեդարյա ամրոցներ, դամբարաններ և հնագիտական այլ հուշարձաններ[1]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսումի բնակչությունը բռնագաղթել է 1988 թվականին և հաստատվել Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]:

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ: Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.), (անգլ.)
  2. 2,0 2,1 «Նոր-Դար», 1893, N 47, էջ 3:
  3. Տես [www.google.com/maps google map առցանց քարտեզի արբանյակային լուսանկարները:]
  4. 4,0 4,1 4,2 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895թ.:
  5. 5,0 5,1 «Ցուցակ ձեռագրաց» հ. Բ, Երևան, 1970, ձեռ. N 9153, էջ 882:
  6. 6,0 6,1 Լալայան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 268:
  7. 7,0 7,1 «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 228:
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-34: