Քարթլիի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քարթլիի թագավորություն
 Վրաստանի թագավորություն 1490 - 1762 Քարթլի-Կախեթի թագավորություն 
Coat of arms of Kartli Georgia1.png Герб Картлі.jpg
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թբիլիսի
Իշխանություն
Պետական կարգ թագավորություն
Դինաստիա Բագրատիոնիներ

Քարթլիի թագավորություն (Քարթալինիա, Քարթլի), ավատատիրական պետություն Արևելյան Վրաստանում, որ ձևավորվել է XV դարի երկրորդ կեսին Վրացական միասնական թագավորության անկումից հետո։ Քարթլիի առաջին թագավոր է դարձել Կոնստանտին II-ը։

Մայրաքաղաքը եղել է Թբիլիսին։

1518 թվականից Քարթլիի թագավորության անկախության համար հիմնական ու մշտական վտանգ էին ներկայացնում Իրանում հաստատված ռազմատենչ ղըզըլբաշները։ Մյուս կողմից վտանգ էին ներկայացնում նաև հզորացող օսմանյան թուրքերը։

1555 թվականին օսմանյան թուրքերն ու ղըզըլբաշները պայմանագիր են կնքել՝ Կովկասը բաժանելով ազդեցության գոտիների։ Իմերեթի թագավորությունն ընկել է թուրքական (օսմանյան) տիրապետության տակ, Քարթլին ու Կախեթը՝ Պարսկաստանի (ղըզըլբաշների)։ Սակայն այս բաժանումը երկար չտևեց. Քարթլիի բնակիչները (այդ թվում նաև Գեորգի Սաակաձեն), ղըզըլբաշների ու օսմանյան թուրքերի հաշտությունը դիտելով որպես անխուսափելի չարիք, մշտապես պայքարել է հանուն անկախության։ Գեորգի Սաակաձեն, 1620 թվականին շահի կողմից նշանակվելով Քարթլիի մանկահասակ թագավոր Սիմոն II-ի խնամակալ, փաստորեն դարձել է Քարթլիի կառավարիչը։ Սաակաձեն գլխավորել Քարթլիի ու Կախեթի՝ Պարսկաստանի դեմ ապստամբած բնակիչներին։ 1625 թվականի հուլիսի 1-ի Մարաբդայի ճակատամարտում պարտվելուց հետո ապստամբները պարտիզանական պայքար են սկսել։ Արդյունքում պարսիկները հարկադրված Թեյմուրազ I-ին թագավոր ճանաչել են Քարթլի-Կախեթում թագավորությունում։

Գեորգի XI (1675-1709) թագավորը փորձել է թոթափել ղըզըլբաշների լուծը, սակայն դա նրան չի հաջողվել։ Իր կյանքի վերջին տարիները Գեորգի XI-ն անցկացրել է գերության մեջ։ 1722 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին Քարթլիի թագավորությունը ղեկավարում էր արքայազն Վախուշտի Բագրատիոնին, որ հայտնի էնցիկլոպեդիստ է։

Իրակլի II թագավորի օրոք՝ 1762 թվականին՝ Քարթլիի թագավորությունը միացվեց Կախեթի թագավորությանը, և ձևավորվեց Քարթլի-Կախեթի թագավորությունը։

1800 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Պավել I ցարը մանիֆեստ ստորագրեց Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին (Գեորգի XII-ի կտակի համաձայն)։ 1801 թվականի սկզբին Պավել I-ը նախատեսում էր Վրաստանի հետ ձևակերպել դինաստիաների ունիա։ Վրաստանը վերջնականապես Ռուսական կայսրությանը միացվեց 1801 թվականի սեպտեմբերի 12-ին Պավել I-ի սպանությունից հետո, ինչն ամրագրվել է 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով[1]։

Քարթլիի թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Թագավորության տարիներ Ծագում
Constantine II of Kakheti.jpg Կոնստանտին II 1484-1505 Ալեքսանդր I-ի եղբայրը
David II of Kakheti.jpg Դավիթ X 1505 - 1525 Կոնստանտին II-ի որդին
Գեորգի IX 1525 - 1527 Դավիթ X-ի եղբայրը
Լուարսաբ 1527 - 1556 Դավիթ X-ի որդին
Simon I of Kartli.JPG Սիմոն I 1556 - 1569

1578 - 1599

Դավիթ X-ի որդին
Erekle I of Kakheti.jpg
Դավիթ XI 1569-1578 Դավիթ X-ի որդին
George III of Imereti by Teramo Castelli.gif
Գեորգի IX 1599 - 1606 Սիմոն I-ի որդին
KingLuarsab.jpg
Լուարսաբ II 1606 - 1615 Սիմոն I-ի որդին
Բագրատ VII 1615 - 1619 Դավիթ XI-ի որդին
Սիմոն II 1619 - 1630 Բագրատ VII-ի որդին
თეიმურაზ I.png Կախեթի թագավոր Թեյմուրազ I 1630 - 1634
როსტომ ხანი.gif Ռոստոմ I 1633 - 1658 Դավիթ XI-ի որդին
Վախթանգ V 1658 - 1675 Կոնստանտին II-ի հետնորդ
George XI of Kartli repaired.jpg Գեորգի XI 1675 - 1688

1703 - 1709

Վախթանգ V-ի որդին
Nicolaes Davidszoon. Georgiaens Koningh crop.jpg Իրակլի I 1688 - 1703 Թեյմուրազ I-ի թրդին
Կայխոսրո 1709 - 1711 Գեորգի XI-ի որդին
Իոսիա I 1714 - 1716

1724 - 1727

Կայխոսրոյի եղբայրը
Vakhtang VI of Kartli (Eastern Georgia).jpg Վախթանգ VI 1716 - 1724 Կոյխոսրոյի ու Իոսիայի եղբայրը
Vinogradov. Portrait of King Teimuraz II of Georgia. 1761 crop.png Թեյմուրազ II 1744 - 1762
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png
  1. Timothy C. Dowling Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond p 728 ABC-CLIO, 2 dec. 2014 1598849484