Jump to content

Շավշեթի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավշեթի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Վրաստան[1] և  Թուրքիա
Վարչատարածքային միավորԱջարիա և Արդվինի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2812 մետր
Երկարություն65 կմ
Մեծագույն գագաթKheva?
Քարտեզ
Քարտեզ

Շավշեթի լեռնաշղթա (վրաց.՝ შავშეთის ქედი), լեռնաշղթա Անդրկովկասի հարավարևմտյան մասում, Աջարիայի և Թուրքիայի սահմանին։ Երկարությունը 65 կմ է, բարձրությունը՝ 2812 մ (Խևա լեռ)։ Գերակշռում է սարավանդաձև մակերևույթը։ Կազմված է հրաբխաշին ֆլիշներից և ավազաքարերից։ Լանջերը անհամաչափ են, ծածկված լայնատերև և եղրնու, եղրինի անտառներով, մշտականաչ ենթաանտառով, կատարային մասը՝ ենթաալպյան մարգագետիններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]