Իգնացի Դաշինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնացի Դաշինսկի
լեհ.՝ Ignacy Daszyński
Ignacy Daszynski2.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Poland.svg Լեհաստան
Կուսակցություն՝ Լեհական սոցիալիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և լրագրող
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1866({{padleft:1866|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:26|2|0}})[1]
Ծննդավայր Զբարաժ, Զբարաժի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինական ԽՍՀ[2]
Վախճանի օր հոկտեմբերի 31, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][3][2] (70 տարեկանում)
Վախճանի վայր Բիստրա, Gmina Wilkowice, Bielsko County, Silesian Voivodeship, Լեհաստան
Թաղված Ռակովիցկի գերեզմանատուն
 
Ինքնագիր Daszyński signature.svg
 
Պարգևներ
POL Wawrzyn Akademicki BAR.svg

Իգնացի Դաշինսկի (լեհ.՝ Ignacy Ewaryst Daszyński, 26 հոկտեմբերի, 1866, Զբարաժ (ներկայում՝ Զբարաժի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա) - 31 հոկտեմբերի, 1936, գյուղ Բիստրա (ներկայում՝ Սիլեզիայի վոևոդություն, Լեհաստան), լեհ քաղաքական և պետական գործիչ, հրապարակախոս։ Հանուն Լեհաստանի անկախության մղված պայքարի մարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնացի Դաշինսկին ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 26-ին Զբարաժ քաղաքում՝ Ֆերդինանդ և Կամիլա Դաշինսկիների ընտանիքում։ Իգնացի Դաշինսկին ունեցել է երեք եղբայր և մեկ քույր։ Նրա եղբայրնեերից Ֆելիքս Դաշինսկին (1863-1890), եղել է լրագրող և հասարակական ակտիվիստ, ով ամուսնացել է կանանց իրավունքների պաշտպան և սենատոր Զոֆիա Գոլինսկայի հետ[4]:

1872 թվականին Իգնացի Դաշինսկին դպրոց է ընդունվում հայրենի Զբարաժում, սակայն 1875 թվականին մահանում է նրա հայրը, և Իգնացի Դաշինսկին ընտանիքի հետ տեղափոխվում է Ստանիսլավիվ (ներկայում՝ Իվանո-Ֆրանկովսկ), որտեղ նա շարունակում է կրթությունը։

Իր ավագ եղբորը՝ Ֆելիքս Դաշինսկու Իգնացի Դաշինսկին դեռ վաղ տարիքից սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Իգնացի Դաշինսկին գրում է բանաստեղծ Մաուրիսի Գոսլավսկուն նվիրված բանաստեղծություն և դրա պատճենները ցրում բանաստեղծի շիրմի մոտ։ Ավստրիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, և Ֆելիքս Դաշինսկին ձերբակալվում է, իսկ Իգնացի Դաշինսկին ազատ է արձակվում մինչև դատավարությունը։ Հետագայում նրանք երկուսն էլ արդարացվում են, սակայն չեն դադարեցնում իշխանությունների դեմ ուղղված իրենց գործունեությունը։ 1882 թվականին Իգնացի Դաշինսկին հայրենասիրական թեմայով ելույթ է ունենում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում, և նրան հեռացնում են դպրոցից։ Ընտանիքի ֆինանսական դրությունն ավելի է վատանում, և նրանք տեղափոխվում են Լվով։

Իգնացի Դաշինսկին եղել է Գալիցիայի Լեհական սոցիալ-դեմոկրատական կուսակցության (հետագայում՝ Լեհաստանի սոցիալիստական կուսակցություն) հիմնադիրներից մեկը։ Հետագայում դարձել է այդ կուսակցության առաջնորդը։

1897 և 1900 թվականներին Իգնացի Դաշինսկին եղել է ավստրիական պետական խորհրդի դեսպան (պատգամավոր)։ 1918 թվականի նոյեմբերին նա նա դարձել է Ժամանակավոր Ազգային կառավարության վարապետ։ Այդ կառավարությունը Լյուբլյանայում հռչկել է Լեհական ազգային Հանրապետությունը։ Ռազմական հեղաշրջումից հետո՝ 1926 թվականի մայիսին իշխանությունն անցել նրան, ինչից հետո Իգնացի Դաշինսկին սատարել է Լեհաստանի նախագահ Յուզեֆ Պիլսուդսկուն:

1929 թվականին Իգնացի Դաշինսկին անցել է Պիլսուդսկու կառավարության ընդդիմության կողմը և մասնակցում Լեհաստանի ձախ և կենտրոնամետ կուսակցությունների միության հիմնադրմանը։

1922-1927 թվականներին Իգնացի Դաշինսկին զբաղեցրել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Ժողովրդական Անսամբլեայի ստորին պալատի փոխմարշալկի պաշտոն, իսկ 1928-1930 թվականներին եղել է մարշալկ։

Իգնացի Դաշինսկու շիրմին տեղադրված հուշարձանը (քանդակագործ՝ Օլգա Նևսկայա)

Իգնացի Դաշինսկին մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 31-ին Բիստրա գյուղում։ Թաղված է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը։

Իգնացի Դաշինսկին ստացել է Ռադոմի պատվավոր քաղաքացու կոչում։ Իր գրական-հրապարակախոսական գործունեության համար Իգնացի Դաշինսկին 1935 թվականին պարգևատրվել է Լեհաստանի գրականության ակադեմիայի «Ակադեմիական ոսկե դափնեպսակ» մրցանակով։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնացի Դաշինսկին հեղինակ է մի շարք հոդվածների ու հրատարակությունների, որոնց թվին են պատկանում քաղաքականությանը, Լեհաստանի պետական կառուցվածքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված գրքեր։

  • Szlachetczyzna i odrodzenie Galicji, 1899;
  • O formach rządu. Szkic socjologiczny, 1902;
  • Polityka proletariatu. Kilka uwag o taktyce rewolucji w Polsce, 1907;
  • Mowa o sprawie polsko-ruskiej, wygłoszona w Izbie Posłów d. 21 maja 1908 r., 1908;
  • Cztery lata wojny. Szkice z dziejów polityki Polskiej Partii Socjalistycznej Galicji i Śląska, 1918;
  • Z burzliwej doby. Mowy sejmowe wygłoszone w czasie od października 1918 do sierpnia 1919 roku, 1920;
  • Wielki człowiek w Polsce. Szkic polityczno-psychologiczny, 1925;
  • Pamiętniki, tom I Kraków 1925, tom II 1926;
  • Sejm, rząd, król, dyktator, 1926;
  • W obronie praw przedstawicielstwa ludowego. Przemówienie sejmowe tow. Daszyńskiego, 1926;
  • W pierwszą rocznicę przewrotu majowego 1927;
  • Czy socjaliści moga uznać dyktaturę proletariatu, 1927.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]