Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն
Західноукраїнська Народна Республіка

Դրոշ

Զինանշան

Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետության տեղագրական քարտեզ

Պետական օրհներգ՝
«Ուկրաինան դեռ չի մահացել»
ուկրաիներեն՝ Ще не вмерла України

Պետական կարգ խորհրդարանական հանրապետություն
Մայրաքաղաք Լվիվ
ավելի ուշ՝
Տերնոպիլ
Ստանիսլավիվ
Զալեշչիկի
Թագավորանիստ ոստան թագավորական իշխանությունը բացակայել է
Պետության գլուխ վարչապետ
Արքայատոհմ
Լեզու պաշտոնական լեզու՝ ուկրաիներեն

շրջանառվող լեզուներ՝ լեհերեն, իդիշ

Կրոն Դավանանք՝
  • 58.9%` հույն կաթոլիկ
  • 27.8%՝ լատինական կաթոլիկ
  • 4%՝ հուդայական
  • 1.3%՝ այլ
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Առաջին համաշխարհային պատերազմ
Հասարակարգ Կապիտալիստական հասարակարգ
Հիմնադրում նոյեմբերի 1, 1918
Հզորության գագաթնակետ
Անկում հունվարի 22, 1919` միավորվել է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությանը
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Ուկրաինա Ուկրաինա
Լեհաստան Լեհաստան
Սլովակիա Սլովակիա
Ռումինիա Ռումինիա
 
Պատմության պորտալ

Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն (ուկրաիներեն՝ Західноукраїнська Народна Республіка) կամ Արևմտյան Ուկրաինայի ազգային հանրապետություն, 1918 թվականի նոյեմբերի 13-ից՝ նաև Ուկրաինական պետություն[1][2] (ուկրաիներեն՝ Украї́нська Держа́ва), Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում կարճատև գոյություն ունեցած պետություն, որը 1918 թվականի նոյեմբերից 1-ից մինչև 1919 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում վերահսկել է Արևելյան Գալիցիայի տարածքի զգալի մասը, մասնավորապես՝ Լվիվ, Տերնոպիլ, Կոլոմիա, Դրոգոբիչ, Բորիսլավ, Ստանիսլավիվ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկիվսկ) քաղաքները[3][4]։ Այն հավակնություններ ուներ Բուկովինայի և Կարպատյան Ռուտենիայի որոշ շրջանների նկատմամբ ևս։ Քաղաքական տեսանկյունից երկիրը կառավարում էր Ուկրաինայի ազգային ժողովրդավարական կուսակցությունը, որը մեծամասնություն էր ձևավորել օրենսդիր մարմնում և իշխում էր առաջնորդվելով ազատական և սոցիալիստական գաղափարախոսություններով[5]։ Երկրում նշանակալի դերակատարություն ունեին նաև Ուկրաինայի արմատական կուսակցությունը և քրեիստոնեա-սոցիալական կուսակցությունը։

Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը ձևավորվել է Ավստո-Հունգարական կայսրության կազմալուծման հետևանքով, սակայն 1919 թվականի հունվարին Զլուկի ակտով միացվել է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությանը որպես ինքնավար արևմտյան մարզ։ Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ ակնառու հավակնություններ ուներ Լեհաստանը, որը հաջողել է հուլիսին գրավել երկրի զգալի մասը և տեղի ուկրաինական կառավարությանը ստիպել լքել այն։ Նույն տարում Ուկրաինայի ժողովրդական հանրապետության կառավարությունը որոշել է վիճելի արևմտյան հողերը փոխանցել Լեհաստանին՝ փոխարենը ստանալով վերջինիս օժանդակությունը Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Կիևի կառավարության այս որոշումից հետո Արևմտյան Ուկրաինայի վտարանդի կառավարությունը խզել է Զլուկի ակտը և պնդել իր պահանջները մինչև 1923 թվականը։

ԱՈւԺՀ-ի զինանշանի վրա պատկերված է ոսկեգույն մոլեգին առյուծ՝ լազուր կապույտ ֆոնին։ Դրոշը գույների դասավորությամբ նման է ժամանակակից Ուկրաինայի Հանրապետության պետական դրոշին, սակայն էականորեն ավելի բաց երանգներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Проклямація Української Національної Ради від 19 жовтня 1918 року
  2. Відозва Української Національної Ради від 1 листопада 1918 року
  3. Тимчасовий основний закон про державну самостійність українських земель бувшої австро-угорської монархії, ухвалений Українською Національною Радою на засіданню дня 13 падолиста 1918 р. // Західно-Українська народна республіка 1918—1923. Документи і матеріали. — Т.2. — Івано-Франківськ : Лілея-НВ, 2003. — С. 6.
  4. Добржанський О., Старик В. Змагання за українську державність на Буковині (1914—1921 рр.): док. і матеріали. — Чернівці : Чернівецька обл. друк., 2009. — С. 324.
  5. Armstrong, John (1963). Ukrainian Nationalism. New York: Columbia University Press. pp. 18–19.