Կահիրեի օպերային թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
---|---|
![]() Կահիրեի օպերային թատրոնը Ազգային Մշակութային կենտրոնում` Զամալեք թաղամասում | |
Տեսակ | բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Ալ-Գիզա |
Հիմնադրման ամսաթիվ | 1988 |
Կայք | cairoopera.org(արաբ.), cairoopera.org/?lan=En(անգլ.) և cairoopera.org/?lan=Fr(ֆր.) |
![]() |
Կահիրեի օպերային թատրոն (արաբ․՝ دار الأوبرا المصرية; Dār el-Opera el-Masreyya; գրական՝ Եգիպտական օպերային թատրոն), Կահիրեի Ազգային Մշակութային կենտրոնի մասը, Եգիպտոսի մայրաքաղաքի կատարողական արվեստի հիմնական վայրը։ Գտնվում է Նեղոսի Գեզիրա կղզում` Զամալեք թաղամասում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերային թատրոնի բացումը տեղի է ունեցել 1988 թ. հոկտեմբերի 10-ին։ Համալիրի կառուցման միջոցները նվեր էին Ճապոնիայի ժողովրդից Եգիպտոսին` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի` 1983 թ. ապրիլին Ճապոնիա կատարած այցից հետո։ Կառուցումը սկսվել է 1985 թ. մայիսին և տևել 3 տարի։
1988 թ. հոկտեմբերին նախագահ Մուբարաքը և Միկասայի արքայազն Տոմոհիտոն` Ճապոնիայի կայսեր կրտսեր եղբայրը կատարեցին Կահիրեի օպերային թատրոնի բացումը։
2007 թ. հունվարին Լոնդոնի Թագավորական Ֆիլհարմոնիկ նվագախումբը Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում առաջին անգամ հանդես գալու համար ընտրեց Կահիրեի օպերային թատրոնը։[1] Archived 2007-02-13 at the Wayback Machine.
Ներկայացման տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գլխավոր դահլիճ` նստատեղեր 1,300 մարդու համար, ներառյալ նվագախմբի նստատեղերը և նախագահական օթյակը։ Օգտագործվում է օպերային, սիմֆոնիկ և բալետային ներկայացումների համար։
- Փոքր դահլիճ` նստատեղեր 500 մարդու համար. օգտագործվում է կամերային երաժշտության համար։
- Բացօթյա դահլիճ՝ օգտագործվում է բացօթյա ներկայացումների համար. նստատեղեր 600 մարդու համար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- official Կահիրեի օպերային թատրոնի պաշտոնական կայք
- Կահիրեի օպերային նվագախմբի պաշտոնական կայք Archived 2011-07-14 at the Wayback Machine.
- official Կահիրեի Օպերայի բալետային ընկերության կայք Archived 2010-11-24 at the Wayback Machine.