Օդեսայի օպերայի և բալետի թատրոն
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն, թատրոն և օպերային թատրոն |
Երկիր | Ուկրաինա[1] |
Գտնվելու վայրը | Օդեսա[1] և Prymorskyi Raion? |
Հիմնադրման ամսաթիվ | 1810 |
Կայք | operahouse.od.ua(ուկր.)(անգլ.) |
Odesa National Academic Opera and Ballet Theatre Վիքիպահեստում |
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն (ուկրաիներեն՝ Одеський національний академічний театр опери та балету), Օդեսայի առաջին և ամենահին թատրոնն է[2][3]։ Առաջին շինությունը կառուցվել է 1810 թվականին, սակայն 1873 թվականի հրդեհից այրվել է։ Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է 1887 թվականին ճարտարապետներ Ֆերդինանդ Ֆելների և Գերման Գելմերի կողմից բարոկկո ոճով։ Հանդիսականների սրահը ձևավորված է ուշ ֆրանսիական ռոկոկո ոճով։ Պայտանման դահլիճի եզակի ակուստիկայի շնորհիվ բեմի յուրաքանչյուր շշուկ լսելի է դահլիճի ցանկացած անկյունում։ Թատրոնի շենքի ամբողջական վերանորոգումն ավարտվել է 2007 թվականին։
Թատրոնի դիրիժորներից են եղել Պյոտր Չայկովսկին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Սերգեյ Ռախմանինովը, երգել են Ֆյոդոր Շալյապինը, Սալոմեա Կրուշելնիցկայան, Լեոնիդ Սոբինովը, պարերով հանդես են եկել Աննա Պավլովան, Այսեդորա Դունկանը։ Օդեսայի թատրոնը հիշատակված է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպում։ «Forbes» ամսագիրը թատրոնն ընդգրկել է Արևելյան Եվրոպայի բացառիկ տեսարժան վայրերի ցանկում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանկ Պետերբուրգցի ճարտարապետ Թոմաս դե Թոմոնը նախագծել է առաջին թատրոնը, որը բացվել է 1810 թվականի փետրվարի 10-ին։ Վերջին թատրոնը կառուցվել է ճիշտ նույն տեղում, որտեղ 200 տարի առաջ կառուցվել է առաջին թատրոնը։ Գլխավոր մուտքը իր սյունաշարով նայում էր դեպի ծովը։ Սրահ չկար[5][6]։
1831 թվականին ռուսական կայսրության գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովը (ներկայումս Ուկրաինայի կազմում) որոշում է հին սահմանված կարանտին վճարները հատկացնել Օդեսայի թատրոնին[7]։ Պատմաբան Չարլզ Քինգը ներկայացնում է, որ Օդեսայի բժշկական տեսուչներից մեկը նույնպես եղել է Օդեսայի թատրոնի սեփականատերերից։ Երբ տոմսերի վաճառքը քիչ էր լինում, նա նորեկ հաճախորդների մոտ վարակ էր հայտնաբերում, և նրանք կարանտին էին անցնում սեփական միջոցներով։ Լազարեթի ծախսերը, որտեղ հիվանդները մնում էին, օգտագործվում էր թատրոնում անվանի կատարողի վարձելու համար[8]։ 1873 թվականի հունվարի 2-ի գիշերը թատրոնի շենքը հրդեհվում է[9]։ Սկսվում է դրամահավաք։ Հայտարարվում է լավագույն թատերական դիզայնի միջազգային մրցույթ։ Ներկայացված քառասուն նախագծերից ոչ մեկը չի ընտրվում[5][10]։ Ընտրվում է 1878 թվականին Դրեզդենի օպերայի շենքի նմանատիպ նախագիծը ոչ ավանդական նախասրահով, որին հաջորդում են դահլիճի կորություննեը[11]։
Վիեննացի ճարտարապետներ Ֆերդինանտ Ֆելներն ու Հերման Հելմերը 1883 թվականին սկսել են ավելի մեծ թատրոնի շենքի կառուցումը։ Հիմնարկեքը տեղի է ունեցել 1884 թվականի սեպտեմբերի 16-ին։ Շինարարությունն ավարտվել է 1887 թվականի հոկտեմբերի 1-ին։ Շինարարության արժեքը կազմել է 1,300,000 ռուբլի։ Շինությունն անվանվել է Օդեսայի քաղաքային թատրոն[5][12][13][14]։ Այն եղել է Օդեսայի առաջին շինությունը, որը փորձարկել է Էդիսոն ընկերության էլեկտրական լուսավորությունը[15]։ Ամռանը թատրոնն ավելի հարմարավետ դարձնելու համար սառույցի և ծղոտի միջոցով դահլիճում ապահովել են զովություն[14]։ 1925 թվականին շենքը կրկին հրդեհվել է[15]։
Երբ Օդեսայի բնակիչներն իմանում են, որ շենքն արժեցել է 1.3 միլիոն ռուբլի՝ ապշում են, սակայն շենքը տեսնելով՝ կրկին ապշում են հիացմունքից[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկիտա Խրուշչովը, մտահոգված քաղաքում տիրող իրավիճակով, այցելել է Օդեսա այն ազատագրելուց անմիջապես հետո։ Նա տեղեկացնում է, որ թատրոնի շենքի միայն մեկ անկյունն է վնասվել թշնամու պարկուճներից[16]։
Թատրոնը վերակառուցվել է 1960-ական թվականներին[15]։ Թատրոնը գտնվում է տեղաշաժվող հողերի վրա և առկա է փլուզման վտանգ. շենքի հիմքի առաջին ճաքերը ի հայտ են եկել հիմնադրման պահից։ Թատրոնի արևելյան կեսը նստել է 7 դյույմով առաջին երեք տարիների ընթացքում, և վեց պատերը սկսել են թեքվել։ Գլոբ Դրանովը, ով 25 տարի երգել է այս օպերային թատրոնում, աջակցում է շենքի վերականգնման աշխատանքներում[14][15]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի ճակատը զարդարված է իտալական բարոկկո ոճով։ Շինության խորշերում տեղադրված են Միխայիլ Գլինկայի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Գրիբոյեդովի և Ալեքսանդր Պուշկինի կիսանդրիները։ Մեծ դահլիճը ձևավորված է Լուի XVI-ի ոճով և զարդարված է ոսկեզօծ ֆիգուրներով ու զարդանախշերով։ Ճարտարապետները նախասրահից ստեղծել են 24 ելք՝ հրդեհի դեպքում ողբերգություններից խուսափելու համար։ Թատրոնի կողքին կա մարգագետին՝ թարմ ծաղիկներով ու թփերով[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Статья об Одессе в Британской энциклопедии (упоминается театр)» (անգլերեն). Chicago: Encyclopædia Britannica. 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 14 декабря 2007-ին.
- ↑ «Памятники градостроительства и архитектуры Украинской ССР», справочник в 4-х томах (Главный редактор: Н. Л. Жариков). — Киев: «Будівельник», 1983—1986. — Т. 3. — С. 262.
- ↑ .«Forbes советует читателям ехать в Украину». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Kononova, G. (1984). Odessa: A Guide. Moscow: Raduga Publishers. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. p. 67
- ↑ Karakina, p. 68 Lists the architect's name as Toma de Tomana.
- ↑ Anthony L.H. Rhinelander. (1990). Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar. McGill-Queen's Press - MQUP. ISBN 0-7735-0747-7. p. 110
- ↑ King, Charles (2004). The Black Sea: A History. Oxford University Press: Oxford University Press. ISBN 0-19-924161-9. p. 171
- ↑ Karakina, Yelena; Tatyana Samoilova; Anna Ishchenko (2004). Touring Odessa. BDRUK. ISBN 966-8137-01-9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. p. 67
- ↑ Karakina, p. 67 States: There were forty three entrants, and...Felner and Gelmer were selected.
- ↑ Buildings for Music, Michael Forsythe, Cambridge University Press, p. 344
- ↑ 12,0 12,1 Herlihy, Patricia (1991) [1987]. Odessa: A History, 1794-1914. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-916458-15-6. p. 266-7
- ↑ Karakina, p. 70 States: The Opera and Ballet Theatre acquired its name in the early 20th century. When first created, it was simply called the City Theatre.
- ↑ 14,0 14,1 14,2 Wines, Michael (1999 թ․ նոյեմբերի 1). «An Aged Beauty Gets a Facelift From a Geologist». The New York Times: 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Kaufman, p. 14.
- ↑ Khrushchev, Nikita (2004). Sergei Khrushchev (ed.). Memoirs of Nikita Khrushchev: The Commissar, 1918-1945. Penn State Press: Pennsylvania State University. ISBN 0-271-02332-5. p. 597
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատրոնը Օդեսայի քաղաքային խորհրդի կայքում
- Օդեսայի համայնապատկերի լուսանկարներ (ներքին շրջայց), համայնապատկեր թատրոնից և նրա շրջակայքից Արխիվացված 2008-02-09 Wayback Machine
- Օպերային թատրոնի ճարտարապետությունը Արխիվացված 2016-04-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեսայի օպերայի և բալետի թատրոն» հոդվածին։ |
|