Կազերտայի պալատ
Կազերտայի պալատ | |
---|---|
![]() | |
Ժամանակակից կարգավիճակ` | կանգուն |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | նեոդասական ճարտարապետություն |
Ճարտարապետ` | Լուիջի Վանվիտելլի[1] |
![]() | |
![]() |
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 549 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կազերտայի թագավորական պալատ (իտալ.՝ Reggia di Caserta, Իտալերեն արտասանություն՝ [ˈrɛddʒa di kaˈzɛrta]), թագավորական նախկին նստավայր Իտալիայի հարավում` Կազերտա քաղաքում: Կառուցվել է Նեապոլի թագավորության Բուրբոնների համար: Եղել է 18-րդ դարում Եվրոպայում կառուցված ամենամեծ պալատներից մեկը: 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում[2]: Ծավալային առումով՝ 2 միլիոն խորանարդ մետր[3], ամենամեծ թագավորական նստավայրն է աշխարհում[4]՝ զբաղեցնելով 235,000 կմ2 տարածք[5]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատը 1752 թվականին կառուցվել է Իսպանիայի թագավոր Կառլ III-ի համար, ով սերտորեն աշխատել է ճարտարապետ Լուիջի Վանվիտելլիի հետ, սակայն պալատում չի ապրել, քանի որ 1759 թվականին հրաժարվել է գահից՝ Իսպանիայի թագավոր դառնալու համար: Պալատը մասնակի ավարտին է հասցվել նրա որդու և հետևորդի՝ Ֆերդինանդ I-ի համար:
Վանվիտելլիի կառուցած պալատի համար որպես մոդել է ծառայել Վերսալի պալատը, որը չնայած տարբերվում է իր բազմազանությամբ, ունի փոքր քաղաքին բնորոշ համանման լուծումներ՝ սոցիալական կառույց հանդիսացող հսկայական շենքում տեղավորելու թագավորին, դատական համակարգը և կառավարությանը[6]:
Թագավորի հիմնական նպատակներից մեկն էր ունենալ թագավորական պալատ և թագավորության վարչական կենտրոն այնպիսի վայրում, որը պաշտպանված է ծովային ալեկոծումներից և հեռու է ըմբոստության հակված Նեապոլ քաղաքից: Թագավորի պաշտպանության համար զորանոցները տեղավորվեցին պալատի շրջանակներում:
Իսպանիայի Ֆիլիպ V թագավորի համար Ֆիլիպպո Յուվարայի նախագծած Մադրիդի թագավորական պալատը, որտեղ Կառլը մեծացել էր, և Շառլոտենբուրգի պալատը որպես մոդելներ են ծառայել այս կառույցի համար: Ընդարձակ ութանկյուն գավիթը ստեղծվել է Վենետիկի Սանտա Մարիա դելա Սալյուտե տաճարի նմանությամբ, մատուռը՝ Վերսալի թագավորական մատուռի: 1773 թվականին Վանվիտելլիի մահից հետո աշխատանքը շարունակեց նրա որդին Կառլո Վանվիտելլին, այնուհետև այլ ճարտարապետներ, սակայն ավագ Վանվիտելլիի բնօրինակ նախագիծը, որն ներառում էր հսկայական զույգ ճակատային թևեր, երբեք ավարտին չհասցվեց:

1923-1943 թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պալատը եղել է Իտալական օդուժի ակադեմիա, 1943 թվականից դաշնակից ուժերի հարձակման ժամանակ՝ դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարների՝ Հենրի Մայտլենդ Ուիլսոնի, այնուհետև՝ Հարոլդ Ալեքսանդրի նստավայրը: 1945 թվականին այս պալատում է ստորագրվել Իտալիայում գերմանական ուժերի հանձնման պայմանները: Համաձայնագիրը տարածվում էր 600000-900000 Իտալական ճակատում գտնվող զինվորների վրա, այդ թվում` Ավստրիայի հատվածում գտնվող զորքերի: Հակահիտլերյան խմբավորման դատավարությունը 1945 թվականին տեղի է ունեցել պալատում, գերմանացի գեներալ Անտոն Դոստլերը Ավերսայում դատապարտվել է մահապատժի[7]:
Կառույցի ճակատային հատվածի ձախ կողմում կառուցվել են զինանոցներ, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապաքինվել են ԱՄՆ 5-րդ նավատորմի զինվորները:
Պալատն ունի 5 հարկ, 1200 սենյակ, մեծ գրադարան, Նեապոլի Սան Կառլո թատրոնի մոդելով կառուցված թատրոն: Պալատից մինչև Նեապոլ նախատեսված 20 կմ երկարությամբ մոնումենտալ պողոտան պլանավորվել, սակայն չի իրականացվել[8]:
Զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]
120 հեկտար բլրային տարածքով ձգվող այգին տիպիկ բարոկկո ոճի օրինակ է: Այն նույնպես Վերսալյան ոգեշնչման արդյունք է: Սկսվելով պալատի հետնամասի մուտքից՝ տարածվում է դեպի արհեստական շատրվաններն ու կասկադները՝ ձևավորելով «Անգլիական այգի» կոչվող բուսաբանական այգին, որի վերին հատվածները 1780-ական թվականներին նախագծել է Կառլո Վանվիտելլին և գերմանացի բուսաբան Ջոն Գրեֆերը[9]: Այգին համարվում է Նանսելոտյան նատուրալիստական ճաշակի «անգլիական այգու» կոնտինենտալ նմուշ:
Ավազանները (vasca) լցվող շատրվաններն ու կասկադները նախագծել է Լուիջի Վանվիտելլին: Դրանք են՝
- Դիանայի և Ակտեոնի շատրվան (քանդակագործներ՝ Պաուլո Պերսիկո, Անջելո Մարիա Բրունելի, Տոմասո Սոլարի)
- Վեներայի և Ադոնիսի շատրվան (1770-1780)
- Դելֆինների շատրվան (1773-1780)
- Էոլի շատրվան
- Սերեսի շատրվան
Այգում տեղադրված են Գալետանո Սալոմոնե կերտած մի շարք դասական անտիկ գործեր, ինչպես նաև սիմպոզիումների ժամանակ ստեղծված աշխատանքներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին պալատն ընդգրկվել է համաշխարհային ժառանգությունների ցանկում: Ըստ հիմնավորման՝ «պալատը բացառիկ է իր ընդարձակ դիզայնով՝ ներառելով ոչ միայն շքեղ պալատն ու այգին, այլև շրջակա բնական լանդշաֆտներն ու նոր քաղաքը՝ նախագծված ըստ քաղաքաշինական ցուցումների»[10]:
Ֆիլմերի վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատը օգտագործվել է նաև որպես մի շարք ֆիլմերի նկարահանման վայր: 1967 թվականին «Anzio» ֆիլմում այն եղել է ԱՄՆ բանակի շտաբ:
Պալատն առանձնակի աչքի է ընկնում «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում՝ Ջինա Լոլոբրիջիդայի մասնակցությմաբ, «Անցո» ֆիլմում՝ Ռոբերտ Միտչեմի մասնակցությամբ: 1997 թվականին պալատը ծառայել է որպես պատերազմական ֆիլմերի նկարահանման վայր: «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» 1999 թվականին նկարահանված ֆիլմում այն եղել է Ամիդալա թագուհու Նաբույի պալատը, 2002 թվականին՝ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը» ֆիլմում որպես Ջամիլյա թագուհու պալատ: Նույն սենյակը օգտագործվել է որպես Վատիկան քաղաք «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմում: Գլխավոր աստիճանասանդուղքը օգտագործվել է «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմում: Մեցցո-սոպրանո Չեչիլիա Բարտոլին «L'art des castrats» ֆիլմի համար պալատը ընտրել է որպես նախնական վայր, որն ուղեկցվում է նաև նրա «Sacrificium» ալբոմում՝ նվիրված բարոկկո ժամանակաշրջանի կաստրատո երգիչներին:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Attlee, Helena (2006)։ Italian Gardens - A Cultural History (paperback)։ London: Frances Lincoln։ էջեր 240 pages.։ ISBN 978-0-7112-3392-8
- Hersey, George. Architecture, Poetry, and Number in the Royal Palace at Caserta, (Cambridge: MIT Press) 1983. Caserta interpreted through the Neapolitan philosopher Giambattista Vico
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Bourbons of Naples — London: Faber and Faber, 2009. — P. 79. — ISBN 978-0-571-24901-5
- ↑ Unesco site evaluation.
- ↑ «Royal Palace of Caserta guide, page 6, box: "I numeri della Reggia di Caserta"»։ հունվարի 13, 2013
- ↑ Dictionnaire amoureux de Versailles - Caserte le Versailles napolitain
- ↑ «CampaniaBeniCulturali - Reggia di Caserta»։ մարտի 29, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-19-ին։ Վերցված է 2016-08-30
- ↑ Siegfried Giedion (1941) Space, Time and Architecture pp 133ff.
- ↑ Anthony Cave Brown (1984)։ The last hero: Wild Bill Donovan։ Vintage Books
- ↑ Bruno Nick (2013)։ Naples: Includes Pompeii, Vesuvius & Herculaneum Footprint Focus Guides։ Footprint Travel Guides։ էջ 53։ ISBN 1908206942
- ↑ Alice M. Coats, "Forgotten Gardeners, II: John Graefer" The Garden History Society Newsletter No. 16 (February 1972), pp. 4-7.
- ↑ Unesco listing
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ոչ պաշտոնական կայք
- Պատմություն, տեղեկատվություն
- CBC Archives CBC Radio reports on signing of the terms of an unconditional surrender of German forces on the Italian Front at the Palace on May 2, 1945.
- Լուսանկարներ Լեոնարդո Բելոտիից
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կազերտայի պալատ կատեգորիայում։ |