Օսլոյի օպերային թատրոն
![]() | |
|---|---|
| Տեսակ | օպերայի թատրոն[1], համերգասրահ և տեսարժանություն |
| Երկիր | |
| Գտնվելու վայրը | Օսլո[1] |
| Հիմնադրման ամսաթիվ | 2008 |
| Ճարտարապետ | Snøhetta? |
| Կոորդինատներ: 59°54′25.000000098403″ հս․ լ. 10°45′13.000000099602″ ավ. ե. / 59.90694444447177602° հս․. լ. 10.75361111113877755° ավ. ե. | |
| Կայք | operaen.no |
| Oslo Opera house Վիքիպահեստում | |
Օսլոյի օպերային թատրոն (նորվ.՝ Operahuset), ազգային օպերային թատրոն Օսլոյի կենտրոնում՝ Բյորվիկայում: Ղեկավարվում է Նորվեգիայի հանրային շինարարության և գույքի տնօրինության կողմից: Զբաղեցնում է 38500 մ2 տարածք, ունի 1100 սենյակ, հիմնական լսարանը տեղավորում է 1364 մարդ, մյուս երկու կատարողական տարածքները՝ 200 և 400 մարդ: Գլխավոր բեմն ունի 16 մետր լայնություն, 40 մետր խորություն[2]: Շենքի արտաքին անկյունային հատվածը պատված է իտալական մարմարով և սպիտակ գրանիտով: 1300 թվականին Նիդարոսի տաճարի կառուցումից հետո Նորվեգիայի ամենամեծ մշակութային կառույցն է[3]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին, երկար բանակցություններից հետո, Նորվեգիայի օրենսդիրը որոշեց Օսլոյում կառուցել նոր օպերային թատրոն: Նախագծի մրցույթի համար ստացված 350 դիմումներից ընդունվել է Սնոհետա (Snøhetta) կազմակերպության նախագիծը: Շինարարությունն սկսվել է 2003 թվականին, ավարտվել է 2007 թվականին, բացումը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 12-ին, որին մասնակցել են Նորվեգիայի արքա Հարալդ V-ը, Մարգարիտ թագուհի II-ը, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը և այլ առաջնորդներ[2]:
2008 թվականի Բարսելոնայի ճարտարապետական համաշխարհային փառատոնում օպերային թատրոնը արժանացել է մշակութային մրցանակի[4], 2009 թվականին՝ Ժամանակակից ճարտարապետության Եվրամիության մրցանակի:
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերային թատրոնի շենքը գտնվում է գրեթե Օսլոֆյորդ ծովածոցի մեջ: Աչքի է ընկնում ջրի մեջ իջնող ընդարձակ տարածք զբաղեցնող տանիքով: Տանիքը կառուցված է 36 հազար սպիտակ քարե սալիկներից (իտալական սպիտակ մարմար, որը սովորաբար օգտագործվում է քանդակագործության մեջ), կառուցված այնպես, որ ցանկացած ոք կարող է ափից հասնել մինչև շենքի ամենաբարձր կետը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք:
Անկյունային հատվածով դեպի ներքև իջնող տանիքը ճարտարապետական նորամուծություն է: Շենքի հիմնական հատվածը պատված է սպիտակ գրանիտով և La Facciata-ով (սպիտակ իտալական Կարարա մարմար), բեմական աշտարակը ծածկված է սպիտակ ալյումինով:
Նախասրահը շրջապատված է 15 մ բարձրությամբ պատուհաններով, որոնց հատուկ ապակին հնարավորություն է տալիս վայելել ջրային տեսարանը: Տանիքը շրջապատված է բարակ ուղղանկյուն սյուներով:
Ջերմություն ապահովելու համար ներքին հարդարանքները կաղնու փայտից են՝ ի տարբերություն զով սպիտակ արտաքինի: Գլխավոր սրահն ունի ձիու պայտի տեսք, որը լուսավորում է 5800 ձեռագործ բյուրեղներ պարունակող օվալաձև ջահը:
Էլեկտրոնային լիբրետտո համակարգի համար նստատեղերին կից կան մոնիտորներ, որոնց միջոցով հանդիսատեսը նորվեգերեն, անգլերեն և բնօրինակ լեզվով կարող է հետևել օպերային լիբրետտոներին[5]:
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերային թատրոնի արտաքին և ներքին հարդարանքների համար ձեռնարկվել են տարբեր նախագծեր: Առավել ուշագրավ է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, իտալացի քանդակագործ Մոնիկա Բոնվիչինիի «She Lies» չժանգոտվող պողպատից և ապակե վահանակներով քանդակը: Այն մշտական տեղակայվել է Օպերային թատրոնին կից ծովածոցում՝ բետոնե հարթակի վրա: Քանդակը բացվել է 2010 թվականի մայիսի 11-ին Նորվեգիայի թագուհի Սոնյայի մասնակցությամբ:
Նախասրահի տանիքը ծածկող պատի վահանակը նախագծել է Օլաֆուր Էլիասոնը: Աշխատանքներ են կատարել նաև արվեստագետներ Կրիստիան Բլիստադը, Յորուն Սանեսը, Քալե Գրյուդը, Բոդիլ Ֆուրուն, Տրին Լիզ Նեդրոսը, Մարտե Աասը և այլք[6]:
Գլխավոր բեմի ճմլված ալյումինե փայլաթիթեղի տեսք ունեցող վարագույրն ստեղծել է Պաե Ուայթը, որն արտադրել է թատերական սարքավորումների գերմանական Gerriets GmbH ընկերությունը[7]: Այն ունի 23 մետր լայնություն, կշռում է 500 կգ[8]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 «Welcome to the New Oslo Opera House»։ Operaen.no։ Վերցված է 2010-11-16
- ↑ «Norway’s Opera House - Norway official travel guide»։ visitnorway.com։ 2010-04-21։ Վերցված է 2010-05-24
- ↑ «Oslo Opera House wins international award»։ Vårt Land (The Norway Post)։ 25 October 2008։ Վերցված է 2008-10-25
- ↑ Jackie Craven (2010)։ «Oslo Opera House in Oslo, Norway»։ About.com։ Վերցված է 16 November 2010
- ↑ «H.M. Queen Sonja Takes Part in the Unveiling of She Lies at The Opera»։ koro։ 11 May 2010։ Վերցված է 16 November 2010
- ↑ David Peskovitz (7 April 2011)։ «Opera house's fabric curtain looks like crumpled aluminum foil»։ BoingBoing.net։ Վերցված է 2011-04-13
- ↑ «Gerriets Equips New Oslo Opera House»։ gerriets.com։ 21 October 2008։ Վերցված է 2011-04-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Norwegian National Opera web pages about the Opera (Norwegian)
- Artworks at the new Opera House
- Snøhetta's web pages about the Opera
| ||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օսլոյի օպերային թատրոն կատեգորիայում։ |
